Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Նկարների մեջ կյանք կա, նկատելի են հուզականությունը, մաքրությունն ու մանկականությունը»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 25-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ Մարիա Մխիթարյանի՝ Մարիա Արամիի «Վերջ պատերազմներին» խորագրով անհատական ցուցահանդեսը: Մարիայի մայրիկը մեծ պատիվ է համարում այն փաստը, որ դստեր 7-ամյակը դեռ չլրացած՝ նրա նկարները ցուցադրվեցին Նկարիչների միությունում:

«Շնորհակալություն ենք հայտնում Միության նախագահ Սուրեն Սաֆարյանին, որ թույլ տվեց Մարիային անհատական ցուցահանդես ունենալ Միությունում: Սա մեկ-երկու տարի առաջ ուղղակի անհասանելի երազանք էր մեզ համար, այդ ուղղությամբ անգամ չէինք էլ կարող մտածել: Սա թվով երրորդ ցուցահանդեսն է, առաջինը տեղի է ունեցել իր ծննդավայրում՝ Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում, երբ հինգ տարեկան էր, երկրորդը՝ սահմանամերձ Ջերմուկում՝ Գնդեվազում կայացած Ծիրանի փառատոնի շրջանակներում: Փառատոնը 6500-7000 հոգու հյուրընկալեց այդ օրը: Այդ ցուցահանդեսը լրիվ այլ տեսակի մեջ էր: Երրորդն էլ՝ արդեն Երևանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշխենը:

Մարիայի մասին «Փաստը» պատմելու առիթ ունեցել էր դեռևս նախորդ տարի ապրիլին: Այդ ժամանակ նա դեռ պատրաստվում էր իր առաջին անհատական ցուցահանդեսին: Երևանյան ցուցահանդեսի արձագանքներն անգամ հարյուրապատիկով գերազանցել են ծնողների սպասելիքները: «Չէինք սպասում նման արձագանքի, չէինք ակնկալում, որ ցուցահանդեսի ժամանակ կհյուրընկալենք մարդկանց, որոնք մեր ժամանակակից արվեստի ակնառու դեմքերն են: Դա մեզ համար մեծ պատիվ էր: Ունեցանք նաև անակնկալ հյուրեր, ովքեր լսել էին, որ միությունում Մարիայի ցուցահանդեսն է, և որոշել էին այցելել: Մեզ համար հաճելի անակնկալ էր մաեստրո Տիգրան Մանսուրյանի այցը:Մարիան երկու անգամ հանդիպել է նրան, նվիրել իր գործերից: Չէինք կարողացել իր հետ կապ հաստատել և ձայնային հաղորդագրությամբ էինք ուղարկել հրավերը:

Ներկա էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլ յանը: Նա պատրաստվում է գիրք հրատարակել Վայոց ձորի ճաշատեսակների մասին, նշեց, որ Մարիայի նկարներում տեսնում է վայոցձորյան համն ու հոտը: Նկարիչ Հրանտ Թադևոսյանն ասաց, որ Մարիան «աննորմալ կատաղած երևույթ է»: Մինաս Ավետիսյանի որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը, հավելեց, որ Մարիայի տեսակը ևս մեկ անգամ փաստում է այն գաղափարը, որ նկարիչ չեն դառնում, նկարիչ ծնվում են: Նկարիչ Մարտիրոս Բադալ յանը քայլելով անցավ Մարիայի «Սեր» նկարի կողքով, հարցրեց՝ Գուստավ Կլիմտի՞ց է ոգեշնչվել, դրական պատասխան ստանալով՝ նշեց՝ սա Կլիմտի նկարից լավն է, նկարի ջերմությունը զգացի: Նկարիչներն էին վկայում, որ Մարիայի նկարների մեջ կյանք կա, հուզականությունը, մաքրությունն ու մանկականությունը նկատելի են: Մեզ համար հաճելի անակնկալ էր պատանեկության ստեղծագործական կենտրոնի «Նկարչություն» խմբակի սաների և նրանց խմբավար Մելինեի ներկայությունը: Նրանք եկել էին մազերին նույնպիսի գունավոր թելիկներով, ինչպիսիք նաև Մարիան ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այս ցուցահանդեսի հաջողությունը, դրական արձագանքները իրենց համար ազդակ են, որ ճիշտ ուղով են ընթանում: Մարիան մոտ 700 նկար ունի: «Նա սկզբում ամենուր էր նկարում: Մեր ուղին՝ Մարիայի նկարել սկսելուց մինչև ցուցահանդեսներ, բավականին դժվար է եղել: Ամուր նյարդեր են պետք, ֆինանսներ նյութեր ձեռք բերելու համար, իհարկե, նաև ժամանակ: Հիմա նկարելը կարծես Մարիայի պահանջմունքներից մեկը լինի, երբ իրեն ասում ենք՝ նկարո՞ւմ ես, ասում է՝ ես խաղում եմ: Ցանկություն հայտնեցինք, որ գեղարվեստի դպրոցում սովորի, բայց վարպետը՝ Կամսարը, ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, խորհուրդ տվեց՝ թող ինքնուրույն նկարի:

Երբ Մարիան սկսեց նկարել, մարդիկ երկու խմբի էին բաժանվում: Մի մասն ասում էր, որ նկարների հեղինակը նա չէ, մյուս մասը հակառակն էր պնդում: Մինչդեռ նկարիչները փաստում էին, որ նկարների հեղինակը երեխա է, քանի որ, օրինակ՝ դիմանկարում փորձառու նկարիչն աչքն ու քթի կառուցվածքն այլ կերպ կպատկերեր և այլն: Երբ երևանյան ցուցահանդեսից վերադարձանք Եղեգնաձոր, բոլորը շնորհավորում էին Մարիային, շատերն ափսոսում, որ չկարողացան ներկա գտնվել: Երեկոյան հայրիկին ասաց, որ ուզում է անհատական ցուցահանդես նաև Եղեգնաձորում ունենալ, որովհետև «իմ ընկերները, մեր ծանոթները չեն կարողացել Երևան գալ»: Ցանկություն ունենք թվով արդեն չորրորդ ցուցահանդեսը կազմակերպել, որ մեր վայոցձորյան հանրույթը ևս կարողանա ներկա գտնվել դրան»,-եզրափակում է Մարիայի մայրիկը՝ զրույցի վերջում խնդրելով բոլոր ծնողներին, որ երբեք չկոտրեն իրենց բալիկների երազանքները և այն շնորհը, որ Աստված է տվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է