Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»


«Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով». կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշում. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում: Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»: Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը: Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը: Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում: Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»:

Հետո սկսեց ոգևորված իր զենքի մասին պատմել, հարցրեց՝ մամա՛, գիտե՞ս, թե իմ զենքի անունն ինչ է: Չգիտեի, ասաց՝ ֆագոտ: Արձագանքեցի՝ ֆագոտն ի՞նչ է: «Մամա՛, գուգլը բացի ու կտեսնես, թե քո տղեն ինչ զենքի է տիրապետում»: Հաշվարկներից շատ լավ էր, և իրեն վստահել էին այդ զենքը»: Մայրիկը հիշում է՝ երբ որդուն ինչ-որ քաղցրավենիք պիտի ուղարկեին, պարտադիր պիտի հուշեր՝ տղաներից մեկն այսինչ բանն է սիրում, մյուսն՝ այնինչը, և այսպես շարունակ: «Գիտեմ, որ միայն իմ Դավիթն այդպիսին չէր, բոլոր տղաներն էին կիսվում իրենց ունեցածով»: Մայրիկի ու որդու զրույցները մի տեսակ յուրահատուկ են եղել: Երբեմն-երբեմն Դավիթը սկսել է պատերազմի մասին խոսել: «Այդ օրերին վատ հոգեվիճակում էի, զրուցում էինք, ապրիլն էր, պատերազմի մասին անգամ խոսք չկար: Պատմում էր՝ որ պատերազմ լինի, զինվորն իրեն ինչպես պիտի պահի, որ չպետք է թույլ տա իր զենքը գողանալ, դա թուլության նշան է, դրոշն այնքան կարևոր է, չպետք է թույլ տաս, որ այն տանեն՝ «պատերազմի ժամանակ զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով»: Սեպտեմբերի 22-ին մայրիկը, հայրիկն ու քույրիկը ուղևորվում են Սանասար Դավթին տեսնելու:

«Զրույցի ժամանակ ինձ ցույց է տալիս իր գլխարկն ու ասում, որ այնտեղ թվեր կան գրված, հարցնում եմ՝ ի՞նչ թվեր, Դավի՛թ, «որ պատերազմ լինի, այդ թվերով ինձ պիտի գտնեք»: Հետո գոտին պտտեցրեց. «Տե՛ս, մա՛մ, նույն թվերն էլ այստեղ են գրված: Որ պատերազմի ժամանակ գլխարկիս հետ մի բան լինի, գոտիի թվերով կգտնեն»: Վերադարձանք Երևան: Սեպտեմբերի 25-ին զանգահարեց, իրեն ժամանակ առ ժամանակ գումար էինք փոխանցում, որ անհրաժեշտության դեպքում օգտագործի: Երբ այդ օրը հարցրեցի՝ պապան գումար փոխանցի՞, մերժեց՝ մա՛մ, մեր էլ ինչին է պետք փողը, պետք չի: Այդքանով թեման փակվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն Ջրականի ճանապարհին էր, չնայած ինձ ոչինչ չասաց այդ մասին: Հետո սկսվեց պատերազմը: Ամեն օր խոսել ենք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Նույն խոսքերը, ինչ ասում էին բոլոր տղաները: Դավիթին գտնելուց հետո ամուսինս հանդիպեց իր հրամանատարին, նա շատ բաներ էր պատմել, ասել է՝ քաջ ու հերոս տղա է եղել Դավիթը: Քաջալերել է տղաներին, նրանցից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերին հումոր էր անում: Ցուրտ է եղել, չոր խոտերը բերել ու լցրել է իր ու ընկերոջ վրա, որ տաքանան: Ընկերն է նշում՝ նույնիսկ այդ պահին հումոր էր անում, ասում՝ ծղոտների մեջ պառկած ենք»:

Որդու հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին. «Ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ չէի տալիս երկար խոսել, վախենում էի, որ նա կարող է ԱԹՍ-ների համար թիրախ դառնալ: Հարցնում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ են ասում մեր մասին, ասում էր՝ մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, դուխդ չգցես»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 4-ին ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 2-ից հետո իրենից որևէ զանգ չենք ստացել: Չէինք էլ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ է պատահել, նույն կերպ՝ նաև իր զինակից ընկերները, ասում էին՝ Դավիթը չի կարող զոհված լինել: Չորս ամիս փնտրում էինք նրան: 2021 թ. հունվարի 28-ին իր հրաժեշտի օրն էր: Ի դեպ, մի տեսանյութ կա՝ հունվարի 28-ին Գյումրիի մշակույթի կենտրոնում տղաները պարում են, նրանց մեջ նաև Դավիթն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տարի անց այդ օրն իր համար լրիվ այլ նշանակություն է ունենալու»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին տիկին Կարինեն ուժ է գտել կյանքը շարունակելու:

«Վշտի տարբեր փուլերով եմ անցել ու անցնում: Ինձ ապրելու ուժ տվեց իմ աղջիկը: Մտածել եմ, որ նա իր եղբորն է կորցրել, իր հայրական տան տաքուկ խաղաղությունը: Սկզբում մտածում էի՝ ավելի լավ է չապրեմ, բայց դա մի քանի օր տևեց: Հետո հասկացա, որ ինձ հետ հավասար ու գուցե ինձանից ավելի տանջվում է իմ ամուսինը: Երբ տանն էի փակվել իմ վշտի հետ, ի տարբերություն ինձ, ամուսինս, իր ցավը սրտում, կարողացել էր անգամ մի քանի անգամ օգնություն ուղարկել Արցախ: Դավթին սպասելով, ցավը սրտում, մի աչքը թաց, մեկը՝ չոր, կարողացել է շատ բան անել: Ինչպե՞ս կարող էի այդ իրավիճակում ինձ եսասերի պես պահել: Ուղղակի ամեն օր քնելիս մտածում եմ՝ մեկ օրով էլ մեծացա: Ուզում եմ հավատալ, որ մի օր Դավիթի հետ հանդիպելու եմ: Ցավն այնքան մեծ է, որ քանի տարի էլ անցնի, ոչինչ չի փոխվելու: Հիմա շատ է խեղդում կարոտը: Օրեր առաջ քնած էի, և Դավթի ձայնն ընկավ ականջիս, ու վեր թռա քնից՝ «մա՛մ, տուն եմ գալիս, ի՞նչ բերեմ»»: Զրույցի ամենադժվար րոպեները: «Ես երեք երեխա ունեի, հիմա միայն մեծ աղջիկս է հետս: Միջնեկ աղջկաս՝ Լիլիթիս, Դավթիցս չորս ամիս առաջ եմ կորցրել հիվանդության պատճառով: Ես երևի ապառաժ եմ, որ այսքան դիմանում եմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանԷներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»«Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»