Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթին հարգել են թե՛ դպրոցում, թե՛ գյուղում, թե՛ Արմավիրում: Այնպես չէ, որ իմ երեխան է և գովում եմ, շատերն են իրեն ճանաչում, և ուղղակի գովեստի խոսքեր ասել չեմ կարող: Ծառայությունը շատ կոփեց տղայիս, կարծես կյանք տեսած հասուն մարդ լիներ: Դավիթը փոքր տարիքում եղել է շատ խելոք ու համեստ, իհարկե, որպես երեխա՝ իր չարաճճիություններն էլ ուներ: Դպրոցական տարիներին՝ չորրորդից մինչև յոթերորդ դասարան, պարապել է քիքբոքսինգ, ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր, շատ տեղերում մրցումների է մասնակցել: Պետք է մեկներ Վրաստան՝ մասնակցելու աշխարհի առաջնության, բայց ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները թույլ չտվեցին: Այդ պատճառով յոթերորդ դասարանում թողեց սպորտը: Դպրոցական տարիքում ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր, առհասարակ շատ աշխատասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Վահանը:

Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս այնքան պարզ է արտահայտվում: «Խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ սեր չուներ: Մաթեմատիկայից շատ ուժեղ էր: Ավելի լավ է իրեն ասեիր՝ այս ծանր աշխատանքը պիտի անես, քան մեկ թերթ ինչ-որ բան կարդաս: Ինքն էլ այդպիսին էր: Բայց ուսուցիչները, տնօրենն իրեն շատ էին սիրում: Երբ Արմավիրի թիվ 4 դպրոցի բակում խաչքար տեղադրեցի, տնօրենն այդ օրն ասաց՝ երանի այս խաչքարը չդրվեր, Դավիթն այսօր այստեղ լիներ, Դավիթն ուրիշ էր, տարբերվող»: Դավիթն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, ցանկանում էր հրշեջ-փրկարար դառնալ, տարկետում է ստանում, ուսումը շարունակելու էր զորացրվելուց հետո: Ցանկանում էր նաև ավտոէլեկտրիկի գործը սովորել: «Աշխատասեր էր, ձգտող, մեզ միշտ հպարտանալու առիթներ էր տալիս»,- նշում է հայրիկը:

Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ. օգոստոսի 11- ին: Ստեփանակերտում մեկ ամիս «կարանտին» անցկացնելուց հետո նրան տեղափոխում են Եղնիկներ: «Դեռ ժամանակ ուներ զորակոչվելու համար, բայց քանի որ իր բոլոր ընկերներն արդեն մեկնել էին ծառայության, ինքն անհամբեր էր դարձել: Գնացել էր զինկոմիսարիատ, հետաքրքրվել, թե ինչու իրեն էլ չեն տանում ծառայության, ասել էին՝ դեռ վեց ամիս ունես, արձագանքել էր՝ կապ չունի, ես հիմա եմ ուզում գնալ: Ուրախ-ուրախ եկավ տուն, թուղթը տվեց ինձ՝ իմ ծանուցագիրն է, գնում եմ բանակ: Քեֆ-ուրախությամբ Դավիթին ճանապարհեցինք ծառայության: Եղնիկներում կապն այնքան էլ լավը չէր, միշտ ասում էր՝ պա՛պ, մի մեծ քար կա, դրա մոտ պիտի հասնեմ, որ զանգեմ, որ օրը չզանգեմ, ուրեմն անձրև է, վատ եղանակ»: Եկավ սեպտեմբերի 27-ը:

«Դավթի հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 25- ին: Սեպտեմբերի 26-ին չզանգեց, մտածեցինք՝ երևի անձրև է, Դավիթն էլ զգուշացրել էր, որ այդ օրերին չի կարող զանգել: Բայց պատերազմ էր: Երեք ամիս Դավիթից ընդհանրապես լուր չենք ունեցել: Համարներ էին տալիս, որ զանգեմ ու ինչ-որ տեղեկություն իմանամ, հետո պարզում էի, որ դիահերձարաններ եմ զանգել: Չէի կարողանում իրեն գտնել: Ղարաբաղում հեռուստաընկերություններից մեկը նկարահանել էր Դավիթիս: Նա երկու հեռախոսահամար էր տվել լրագրողին՝ Ծովինարին, խնդրել՝ զանգեք ու ծնողներիս ասեք, որ ես լավ եմ: Լրագրողը մեզ զանգահարեց, չէի հավատում, որ Դավիթս է համարը տվել: Ինձ հավաստիացրեց, որ անձամբ խոսել է Դավթի հետ, և ինձ նկարներ ուղարկեց, հետո էլ արդեն հեռուստատեսությամբ ցույց տվեցին կադրերը, որտեղ Դավիթս քահանայի ձեռքում պահված խաչն է համբուրում: Ես անթիվ զանգեր էի ստանում, մարդիկ աչքալուսանք էին տալիս, որ որդիս ողջ է»:

Դեկտեմբերի 22-ին Դավիթն անակնկալ ձևով գալիս է արձակուրդ: «Պատմեց, որ 20 օրից ավելի շրջափակման մեջ է եղել, հետո՝ անտառներում: Շատ բան էր տեսել: Երբ տանը նստած ինքնաթիռի ձայն էր լսում, խուճապի էր մատնվում, ներսում վախ կար: Հետո այնպես ստացվեց, որ ճանապարհը փակվեց, ու ոչ միայն Դավիթը, այլ նաև էլի զինծառայողներ չէին կարողանում վերադառնալ Արցախ: Հրամանատարի հետ զրուցեցինք, ասաց՝ ռազմական ոստիկանություն ներկայացեք, որ հետո խնդիրներ չառաջանան: Այդպես էլ արեցինք: Երեխեքին մեկ օր պահելուց հետո տեղափոխեցին Էջմիածնի ականազերծողների զորամաս, այնտեղ Դավիթս չորս ամիս ծառայեց: Հետո 2021 թ.-ի գարնանը տեղափոխեցին Կապանի Կարմրաքար զորամաս: Այնտեղ ևս Դավիթս հարգանք էր վայելում և՛ ծառայակից ընկերների, և՛ հրամանատարական կազմի կողմից: Իր ընկերները հետո եկան մեր տուն, շատ բաներ պատմեցին, թե ինչպիսի զինվոր էր տղաս, ինչպիսի ընկեր»:

2022 թ.-ի ապրիլին Դավիթը ոչնչացնում է թշնամու մեծ թվով տեխնիկա: «Մայիսի 10- ին նրան խրախուսում են, գալիս է տուն: Հարցրեցի՝ Դավի՛թ ջան, քեզ երկու ամիս է մնացել, որ զորացրվես, ո՞նց են արձակուրդ տվել: «Պա՛պ, խրախուսել են, 18 տեխնիկա եմ խփել»: Մայիսի 16-ին վերադարձավ զորամաս: Մայիսի 15-ի երեկոյան իր ձեռքով բանակի քեֆի ցուցակը գրեց՝ 137 հոգի, «պա՛պ, ցուցակից մարդ չպակասի, ում մոռացել եմ, կզանգեմ, կավելացնես»: Ես էլ կատակեցի՝ մի հարսանիքի մարդ ես կանչել, արի միանգամից նշանդրեքդ էլ անենք. սիրած աղջիկ ուներ: Մայիսի 16-ին իրեն ճանապարհել եմ: Մայիսի 28-ին Դավթին ու տղաներին բարձրացնում են դիրքեր, կարծում եմ, որ իրեն արդեն նշանառության տակ են վերցրած լինում»: Դավիթը զոհվում է մայիսի 28-ին թշնամու արձակած կրակոցից: «Ժամը մեկին ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ Դավիթը վիրավոր է, մինչև հասա Կապան, արդեն կոմայի մեջ էր:

Հիվանդանոցի մոտ էի, գիշերը ժամը երկուսի կողմերն էր, երբ ասացին, որ Դավթի սիրտը կանգ առավ, կոմայից դուրս չեկավ»: Դավթի զոհվելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ծնողները հարցեր ունեն, վստահ են, որ կան մեղավորներ, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Նրանց խոսքով, Դավիթին առաջին օգնություն չեն կարողացել ցույց տալ համապատասխան պարագաներ չունենալու պատճառով, պատգարակ չեն ունեցել, և տղաները քնապարկով են իրենց վիրավոր ընկերոջն իջեցրել դիրքերից: Դավիթը շատ արյուն է կորցրել մինչ հիվանդանոց հասնելը: Հայրիկը նշում է՝ որդին ասում էր, որ իրեն հերոսի կոչման են արժանացնելու:

«Ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք, Դավիթս էր պետք, որ աչքերս թաց չապրեի, այլ չոր աչքով ու ժպիտը դեմքիս: Դավիթս լույս էր: Հիմա ուղղակի ապրում ենք: Չենք համակերպվում, ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Պատերազմից, շրջափակումից, այդքան փորձություններից պրծավ, որ խաղաղ ժամանակ այսպե՞ս լիներ: Եթե մեր թոռնիկը մեր կողքին չլիներ, հավանաբար մեզ հետ մի բան պատահած կլիներ: Բայց, իհարկե, եթե տասը թոռնիկ էլ ունենանք, որևէ մեկը մեր տղայից մնացած դատարկությունը չի լրացնելու: Իր անբաժան ընկերոջը՝ Մյասնիկին ասել էր՝ սումկես կտաք հորս ու կասեք, որ գալու եմ: Պայուսակն ինձ հասավ, բայց Դավիթս չեկավ...»: Տանը՝ Դավթի անկյունում, նրա անձնական իրերն ու լուսանկարներն են: Հայաստանի բոլոր անկյուններում 5 000-ից ավելի տներում մի անկյունից տան տղան է ժպտում, ավաղ՝ լուսանկարից: Ուզում ես մերժել այն իրականությունը, որտեղ պատերազմ տեսած Դավիթը զոհվում է խաղաղ պայմաններում, բայց կրկին թշնամու կրակոցից:

Հ. Գ.- Դավիթ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիրի մարզի հայրենի Նորապատ գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան