Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան


«Սերգեյը մեր միակն էր, մեր կապը յուրահատուկ էր, հիմա էլ կարծես իր ուժն իմ մեջ մտած լինի». Սերգեյ Պետրոսյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Վարանդայում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերգեյը շատ շարժուն, միևնույն ժամանակ խելոք երեխա էր: Մեր գյուղի սարերում է մեծացել, շատ պինդ տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սերգեյի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:

Իջևանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում է անցել Սերգեյի մանկությունն ու պատանեկությունը, այստեղ դպրոց է հաճախել: «Իններորդ դասարանից իրեն տեղափոխեցինք Իջևանի քոլեջ: Այնտեղ ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց բանակ»: Երբ հետաքրքրվում եմ դպրոցական տարիների մասին, մայրիկն ասում է. «Անկեղծ կլինեմ. սովորելու հետ սեր չուներ, բայց խենթանում էր բնության, սարերի ու կենդանիների, հատկապես ձիերի համար: Աննկարագրելի էր իր սերն այդ կենդանու հանդեպ: Եթե իրենով լիներ, ամբողջ օրը կցանկանար ձիու թամբին նստել ու շրջել»:

Մայրիկի խոսքով, մինչև բանակ գնալը որդին անգամ ամուսնանալու մտադրություն ուներ, բայց ծնողներն առաջարկել են սպասել, ծառայությունն ավարտել, նոր միայն կյանքի հաջորդ ու կարևոր փուլ ոտք դնել: «Իսկ որպես մասնագիտություն՝ իրենը մեքենաներն էին, քանդեր, հավաքեր, այդ ուղղությամբ էր սովորում քոլեջում, իսկ բանակից հետո էլ մտադիր էր այդ մասնագիտացումով աշխատել: Վիլիս ունեինք, սարերում այդ մեքենան ինքն էր վարում, այնքան էր հմտացել: Երբեմն զգացողություն է, որ իր կյանքի 18 տարվա մեջ ամեն ինչ ապրեց, շատ բան հասցրեց իմանալ, ամեն ինչ արագ էր անում: Երբեմն անգամ ես էի իրեն հանգստացնում՝ ո՞ւր ես շտապում, դա էլ վաղը կանես: Բայց չէ, իր սիրտն անհամբերությունից ճաքում էր, ուզում էր ամեն ինչ անել ու վերջացնել: Իր տարիքի տղաներ կան, որոնց մեքենա վարել է սովորեցրել, հիմա այդ տղաները գալիս-գնում են ու ասում՝ Սերգեյի շնորհիվ ենք վարորդ դարձել»:

Սերգեյը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 7-ին: Ուղղությունն Արցախ էր, ծառայությունն անցնելու էր Մարտունի 2-ում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Հիշում եմ, թե ոնց էր ուրախացել: Ուզում էր ծառայել ու շուտ վերադառնալ, այդ հարցում էլ էր շտապում: Շատ ուրախ, երգ ու պարով է մեկնել ծառայության: Հիմա էլ հաճախ դիտում ենք այդ կադրերը: Տղաներ կային՝ անգամ անտրամադիր էին մեկնում, բայց Սերգեյի դեպքում հակառակն էր, մեզ վրա էլ կարող էր բարկանալ՝ հանկարծ ձեր աչքերում տխրություն չտեսնեմ, ինձ ուրախ ճանապարհեք բանակ: Ծիծաղելով, ուրախ տրամադրությամբ մեկնելու օրը ավտոբուսների շուրջը պտտվում էր: Այդքան ուրախ գնաց, բայց վերջն այլ էր…»: Իսկ հետո Սերգեյի մասին զրուցում ենք նրա կրտսեր քույրիկի՝ Լիանայի հետ: Սերգեյը երկու քույր ունի: Լիանան եղբոր մասին խոսելիս առաջինն, ինչ մատնանշում է, կենսախնդությունն է:

«Երբեք իրեն տխուր չեմ տեսել: Մինչև հիմա էլ իրեն այդպես եմ հիշում: Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց նա է եղել իմ եղբայրը: Ինքը բացարձակ նեղացկոտ չէր, և եթե հանկարծ ինչ-որ բանից նեղված լինեի, բավական էր՝ ինքը տուն մտներ, իր մեկ խոսքից իմ տրամադրությունը կփոխվեր: Միշտ ուզում էր, որ ուրախ լինեմ, ինչ առիթ լիներ, ինձ էլ իր հետ պետք է տաներ, ինձ երբեք մենակ չէր թողնում: Ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Որքան էլ զբաղված լիներ, օգնում էր բոլորին։ Սիրում էր երգել: Տխուր ժամանակ իր ձայնն էր ինձ հանգստացնում, մինչև հիմա էլ իր ձայնը ականջներիս մեջ է»: Լիանան էլ է հաստատում, որ եղբայրը սիրով է մեկնել ծառայության. շատ էր ուզում ծառայել: «Երբեք չի դժգոհել ծառայությունից, ընկերների հետ շատ սիրով էր: Իր ծննդյան օրն էր, ինքն էլ մի քիչ վատառողջ, չէին թողել դիրքեր բարձրանա, իրեն ասացի՝ գումար ենք ուղարկել, որ տղաների հետ ծննդյան օրը նշի: Ու հավելեցի՝ խնդրում եմ, անպայման տորթ կվերցնես ու մոմեր, որ տեսնեմ և ուրախանամ: Արձագանքեց՝ նման թիթիզ բաներ չեմ սիրում»: Սկսվեց պատերազմը:

«Ամեն օր իրենից զանգ ենք ստացել, օրը մեկ անգամից ավելի: Հոկտեմբերի 21-ին և 22-ին զանգում էր տարբեր՝ ընկերների համարներով, ասում, որ իր հեռախոսը լիցքավորում չունի: Բնական է, գիտեինք, որ պատերազմ է, բայց իր զանգերի ժամանակ պատերազմի ձայնը չէր լսվում, առհասարակ ոչ մի ձայն չէր լսվում, չգիտեմ էլ, թե որտեղից էր զանգում: «Մեզ մոտ պատերազմ չկա». եթե անգամ ինչ-որ ձայն էինք լսում, ասում էր, որ տղաներն են, գործ են անում: Մի օր էլ, երբ զանգեց, հուզվեցի, շատ էի կարոտել: Սկսեցի լաց լինել, սիրտս չդիմացավ, հեռախոսը փոխանցեցի մամայիս: Չէի ուզում, որ նեղվի, բայց իրեն շատ էի կարոտել: Ինչ մեկնել էր ծառայության, մեկ անգամ էինք Արցախ գնացել: Հետո համավարակը սկսվեց, ինքն էլ չկարողացավ տուն գալ»: Սերգեյի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 23-ը: «Վարանդայի այդ դիրքերում հինգ ընկերով են եղել, շրջափակման մեջ են հայտնվել, դուրս եկել շրջափակումից, ծանր օրեր ունեցել:

Մարտական ընկերներն են պատմում, որ Սերգեյը ընկերներից մեկի կյանքն է փրկել: Ընկերների հետ 1 դիրք էին գրավել Վարանդայի շրջանում, ինչպես նաև թշնամու «Ուրալ» մակնիշի մեկ մեքենա, որի մեջ կար զենք ու զինամթերք։ Սերգեյն է 700 մետր հեռավորությունից կրակոցների միջով մեքենան հասցրել հայկական կողմին»։ Սերգեյը տուն է «վերադառնում» դեկտեմբերի 5-ին: «Հոկտեմբերի 23-ին նա չէր զանգել, անհանգիստ էինք, հայրիկս զանգահարել էր ընկերոջ համարին, վերջինս ասել էր, որ եղբայրս զոհվել է: Հայրիկիս ինքնազգացողությունը վատացել էր, բայց բոլորը նրան հանգստացրել են, ասել, որ գուցե սխալմունք լինի, բայց ավաղ…»: Հույսը միշտ վերջում է մեռնում, մինչև սեփական աչքով չես տեսնում, չես էլ ուզում հավատալ այն իրականությանը, որ մեր կյանքի անբաժան մասն է դարձել: Սերգեյի քույրիկն ասում է՝ չի տեսել եղբորը, չի հավատում նրա զոհվելուն և ամեն օր սպասում է, որ նա տուն է վերադառնալու:

«Ընկերներին միշտ ասել է՝ տանը երկու հրաշք քույրիկ ունեմ սպասող: Ինքն էլ մեր միակն էր, իրեն այլ կերպ էինք սիրում, մեր կապը յուրահատուկ էր»: Իսկ եղբորից հետո կրտսեր քույրիկին ուժ է տալիս հենց ինքը՝ Սերգեյը: Լիանան այնքան սիրուն է բնութագրում. «Կարծես իր ուժն իմ մեջ մտած լինի: Փորձում եմ իր կիսատ թողածը կյանքի կոչել, իհարկե, իր բացը որևէ մեկը լրացնել չի կարող: Ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, թև ու թիկունք լինում, որ չհուսահատվենք»: Լիանան իր հույզերը, սպասումն ու կարոտը թղթին է հանձնել.

Ո՞ւր ես, եղբա՛յր, ինչպե՞ս ես քեզ գտնեմ նորից։

Գուցե տեսնում ես երկնքից, գուցե լսում ես անտառից։

Հուշի՛ր, եղբա՛յր, որտե՞ղ փնտրեմ քեզ աշխարհում,

Քո շունչը զգամ անշունչ քարում, քո զարկն առնեմ հորդ անձրևում...

Իմ թանկ եղբա՛յր,

Միս ու արյամբ քո վերքերի, դու ձուլվեցիր հայրենիքին,

Վերջին «մամ ջանն» առավ քամին...

Պատմի՛ր, եղբա՛յր, խոսիր ինձ հետ մեղմիկ քամով,

Կարոտս առ ծագող լույսով, շտապիր ինձ մոտ ճերմակ ամպով։

Հ. Գ. - Սերգեյ Պետրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Գետահովիտ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին