Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան


«Իմ ուժը ստանում եմ երկնքից, իմ Անդրանիկի ուժն ինձ է փոխանցվում». Անդրանիկ Վարդանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան աշխույժ, ուրախ, կյանքով լի երեխա էր Անդրանիկը: Յուրահատուկ էր, յուրատեսակ, չգիտեմ էլ, թե ինչպես բնութագրեմ իրեն: Երբ ծանոթանում ես մեր անմահացած տղաների կենսագրությանը, ուղղակի ապշում ես, թե ինչպես բոլորը կարող են իրար այդքան նման լինել, բոլորն էին յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Անդրանիկի մայրիկը:

Նշում է՝ որդին շատ լավ ձայն ունի, հրաշալի երգում է, եղել է Թովմաս Պողոսյանի սանը՝ «երաժշտության հետ շատ կապված էր»: Որդիների մասին պատմությունների ժամանակ ներկա ու անցյալ ժամանակներն այնքան սահուն են իրար հաջորդում, բայց երկրորդն այնքան անսովոր է թե՛ ասողի, թե՛ լսողի համար: Անդրանիկը նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ թենիսի, կարատեի, ֆուտբոլի, սակայն որևէ տեղ երկար չի մնացել: Մայրիկի խոսքով, հիասթափվում էր, մի պատճառ գտնում, որ դադարի հաճախել պարապմունքների: «Դպրոցական տարիներին շատ ակտիվ էր: Խելացի էր, բայց ծուլանում էր: Ուսուցիչները միշտ ասում են՝ իրեն շատ ենք սիրել իր աշխուժությամբ ու անկարգություններով հանդերձ, որովհետև երբեք չի հակաճառել, միշտ հարգանքով է եղել յուրաքանչյուրի հանդեպ: «Միշտ հարգել ենք իր մարդ տեսակը»:

Հատկապես 8-րդ դասարանն ավարտելուց հետո չէր սովորում: Նոր դասագրքերը ստանում էր և նույն՝ մաքուր ու խնամված տեսքով տարեվերջին հանձնում: Ասում էր՝ գրքերը լավ եմ պահում, որ հաջորդ ստացողը վերցնի և ուրախանա, որ նոր գիրք է ստացել»: Անդրանիկը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմներով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած քույրերի եղբայրը որոշել էր ընդունվել Ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին: «Շատ էր սիրում այդ ուղղությունը: Առանց պարապելու քննություն հանձնեց, մեկ բալի պատճառով չընդունվեց իր նախընտրած բաժինը: Ասաց. «Ոչինչ, չեմ հուսահատվի, կծառայեմ, կգամ, կպարապեմ ու կընդունվեմ»»: 2021 թ.-ի առաջին զորակոչով Անդրանիկը մեկնում է ծառայության: «Իրեն ասում էինք՝ դեռ ժամանակ ունես, մինչև մարտի, ապրիլի վերջ ժամանակ կա:

«Մա՛մ ջան, ի՞նչ տարբերություն»: Գնաց զինկոմիսարիատ, իր օրը փոխեց՝ «շուտ գնամ, որ շուտ հետ գամ»: Շատ էր ուզում ծառայել, իր ընկերներից, դասընկերներից զոհված տղաներ կային, շատ ծանր տարավ նրանց կորուստը: 44-օրյայի ժամանակ ընկերների հետ այնքան օգնություն էին հավաքում, դասավորում և ուղարկում, գիշերը շատ ուշ նոր տուն էր գալիս: Նվիրված էր հայրենիքի, բանակի գաղափարին: Մեզանից թաքուն նաև գնացել էր, որ մարտի դաշտ մեկներ, բայց իրեն հետ էին ուղարկել՝ «քո ժամանակը չի, երբ քո ժամանակը կգա, կգնաս»: Եկել էր տուն, հուզված, ձեռքը խփում էր սեղանին՝ մա՛մ, ո՞նց կարող եմ հաց ուտել, երբ իմ ընկերներն այնտեղ զոհվում են: Հետո, երբ Եռաբլուրում այցելել էր զոհված տղաներին, շիրիմների մոտ իր ընկերներին ասել էր՝ մի լացեք, երկու տարի հետո էլ ես եմ այստեղ լինելու, իմ տեղն այստեղ է: Անդրանիկի զոհվելուց հետո իր ընկերները պատմեցին, որ նման բան է ասել: Մեզ հետ զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, մեր թիվն անիծված թիվ է: Երբ բանակ ճանապարհելուց ասացի՝ Ա՛նդ ջան, բարով գնաս, բարով գաս, արձագանքեց՝ մա՛մ ջան, Աստծու ձեռքում է, եթե կամենա, կգամ, եթե չէ, ուրեմն չէ: Հավատքով էր: Տանը սրբապատկերների մի անկյուն ուներ: Միշտ աղոթում էր, համբուրում և նոր տանից դուրս գալիս»:

Երբ մայրիկին հարցնում եմ, թե ինչպիսին էին նրա զգացողությունները, երբ պատերազմից հետո որդուն բանակ էր ճանապարհում, արձագանքում է՝ մեր մեջ միշտ վախ կար: «Ամիսը երկու անգամ գնում էինք իր մոտ, վախ ունեինք, որ հանկարծ մի բան չլինի իրեն: Երբ դիրքեր էր բարձրանում, ամուսինս ու ես մեր տեղը չէինք գտնում»: Անդրանիկի ծառայության առաջին տարին անցել է Վայքի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Մեկ տարի և յոթ ամսվա ծառայող էր, երբ 2022 թ.-ի սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: «Հունիսից դիրքերում էր: Պետք է օգոստոսին արձակուրդ գար, բայց իրեն չուղարկեցին, քանի որ դիրքերից չէին իջնում: Զանգում էր՝ պա՛պ, չենք կարող իջնել, ոչինչ, հոկտեմբերին կգամ: Բայց հոկտեմբերին իրեն բերեցին, ինքը չեկավ: Տպավորություն է, որ կանխազգում էր ամեն ինչ: Իրենից որևէ բառ չենք լսել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Պատերազմի ժամանակ իր ընկերների հետ էր կապ հաստատել, ասել՝ չեմ ուզում, որ մերոնք իրենց վատ զգան, երբ իմանան, որ շատ վատ վիճակի մեջ եմ: Թող իմ պատճառով չնեղվեն: Ընկերները հորդորել էին զանգել մեզ, հանգստացնել, արձագանքել էր՝ չեմ կարող խոսել: Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ վեց անց կես:

Տղաները լուսադեմին են զոհվել: Տասնմեկ հոգով մինչև լուսադեմ պայքարել են, որ թուրքի տեխնիկան չմտնի իրենց դիրք, իսկ հետո՝ Ջերմուկ: Իրենց դիրքի շնորհիվ է, որ հիմա Ջերմուկը կա: Տղաներն իրար մեջ երդվել են, որ դիրքը չեն լքելու: «Այսքան տանջվել ենք ու չենք լքելու մեր դիրքը»: Այս զրույցի մասին մեզ հետո այլ տղաներ են պատմել»: Անդրանիկը ուշ է տուն «վերադարձել», իսկ հոկտեմբերի 4-ին նրա մարմինն ամփոփվել է Եռաբլուրում: «Մերոնք մի քանի անգամ գնացել են Անդրանիկին ճանաչելու: Վնասվածքներ ուներ գլխին, դեմքը փոխվել էր, այդ առումով դժվար էր իրեն նույնականացնելը: Հետո եկել է ԴՆԹ հետազոտության պատասխանը: Նախքան բանակ գնալը, ատամներին բրեկետներ էր կրում, որոնք ծառայության ժամանակ հանել էր: Մերոնք Անդրանիկիս ատամնաբույժին են խնդրում գնալ իրենց հետ: Հետաքրքիր է, բայց բժիշկն ասել էր, որ իր երկար տարիների աշխատանքի ընթացքում երբեք որևէ հիվանդի ատամների գիպսը չի պահել, բայց Անդրանիկինը, չգիտես ինչու, պահել էր: Նաև դրա օգնությամբ է հաստատվել մեր որդու ինքնությունը»:

Ծանր օրերից հետո Անդրանիկի ծնողները մի բարդ, բայց կարևոր ու ապրեցնող որոշում են կայացրել՝ իրենց ընտանիքում կրկին պետք է երեխայի ճիչ լսվի: Ապրիլին կծնվի Անդրանիկի եղբայրը: «Անդրանիկը շատ էր ուզում եղբայր ունենալ, միշտ ասում էր՝ քույրիկներին քույրիկ ես բերել, իսկ ես եղբայր չունեմ: Արձագանքում էի՝ դու իմ միակն ես, իմ ամբողջ սերը, որպես որդու, քեզ եմ տվել: «Մա՛մ, ինձ էլ եղբոր թև ու թիկունք էր պետք»: Ծանր օրեր ապրեցի, բարդագույն օրերի միջով անցանք ու շարունակում ենք անցնել: Բայց հավատ ունեմ, իմ հավատն ու հույսն Աստված է, իմ կապն Աստծո հետ ավելի է ամրացել: Ուժս ստանում եմ երկնքից, իմ երեխու ուժն ինձ է փոխանցվում: Ես չեմ չարացել, ուրախանում եմ բոլորի ուրախությամբ: Երբ նեղսրտում եմ, լալիս, ինձ հաճախ ասում են՝ երեխաներ ունես, թոռներ, իրենցով ուրախացիր: Էլի ուրախանում եմ, մեր աղջիկները մեր թև ու թիկունքն են, մեր ամեն ինչը, մեր ուժը: Բայց ամեն երեխա իր սերն ու տեղն ունի: Այնքան երազանքներ ունեի Անդրանիկի հետ կապված: Բացի դա, ծնողի համար ամեն երեխա իր տեղն ունի: Իմ Անդրանիկն ուրիշ էր: Ինձ միշտ ասում էր՝ մամա՛ ջան, քեզ միշտ ջահել տեսնեմ, իմ մաման միշտ պետք է ջահել լինի: Հիմա էլ այս մտքերն են մեզ ուժ տալիս, որ փորձենք ամուր մնալ, ուժեղ լինել՝ հանուն Անդրանիկի, որովհետև մեր որդին մեզ կուզեր այդպիսին տեսնել»:

Հ. Գ. -Անդրանիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ