Թանկացումների շարքին ևս մեկն ավելացավ: Այսօր երևանյան խանութներում հացն արդեն 10 դրամով թանկացել է: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն զանգահարած քաղաքացին:
Վերջինս հայտնեց, որ 190 դրամ արժողությամբ հացն այսօր առավոտյան դարձել էր 200 դրամ: «Հացի հետ մեկտեղ նաև խմորեղենն ու հացամթերքներն էին թանկացել: Խանութում ասացին, որ պատճառը ալյուրի գնի բարձրացումն է».-ասաց քաղաքացին:
Նշենք, որ վերջին օրերին թանկացել էին նաև կաթնամթերքը, գյումթերքներն ու մսամթերքը: