Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Թշնամուն առժամանակ պարտադրվեց խաղաղություն

«Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին»,- երեկ մասնավորապես ընդգծել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Տանկային բիատլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը գրավելու առթիվ հայկական տանկային անձնակազմերին շնորհավորական ուղերձում: Հիրավի, մարզական սխրանք գործած մեր տանկիստները ոչ միայն նշված մրցույթում պատվաբեր երկրորդ տեղը գրավեցին, այլեւ իրենց զինվորական հունարով ու վարպետությամբ կարճացին շատերի լեզուն: Ու ասվածի, ընդհանուր ոգեւորության մեջ ոչ մի շինծու բան չկա: Եվ գովեստի ինչ խոսք էլ ասվի, տղերքն արժանի են: «Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ եւ դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները»,- ուղերձում նշել է պաշտպանության նախարարը: Ինչն է հետաքրքիր: Վերջին տարիներին Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է, մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերում, այդ թվում՝ մեր պետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանից (ԱՄՆ-ը, օրինակ, Աֆղանստանում օգտագործված ու այնտեղից դուրս բերվող զինտեխնիկան հրաժարվեց վաճառել Ադրբեջանին՝ հակամարտության մեջ գտնվող երկրին չզինելու հիմնավորմամբ: Նավթադոլարային յուրօրինակ հարբածության մեջ ընկած ալիեւյան վարչախումբը, ի թիվս այլ զինատեսակների, նաեւ տանկեր է ձեռք բերել, նաեւ ռուսական Տ-90 տեսակի: Տասնյակներով, եթե ոչ՝ հարյուրով: Եվ ի՞նչ: Գերազանցապես ժամկետային զինծառայողներից կազմված Հայաստանի «տանկային հավաքականը» մասնագիտական մրցույթում, աշխարհի առաջնությունում գրավում է երկրորդ տեղը, ըստ որում՝ մրցելով պայմանագրային ու սպայական կազմ ունեցող հզոր տերություններ ներկայացնող անձնակազմերի հետ, առանձնապես չօգտվելով տանկային զանազան նորամուծություններից: Մերոնք որպես մրցանակ մեկ հատ Տ-90 տանկ են շահել եւ պատրաստվում են ավելի մանրամասն ուսումնասիրել դրա ուժեղ եւ խոցելի հատկությունները: Իսկ հուլիսի վերջին ու հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանն ուղղակի ռազմական արկածախնդրության դիմեց՝ առանձին դիվերսիոն ելուզակությունների, դիպուկահարների ակտիվության մարտավարությունը զուգահեռելով հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով: Որքան էլ կանխատեսելի էր թշնամական կողմի այդ դրսեւորումը՝ նախագահների Սոչիի հանդիպմանն ընդառաջ, միեւնույն է, ամենակարեւոր հարցերից մեկն այն էր, թե Հայաստանը, Արցախը, հայկական զինված ուժերը եւ հասարակությունը ինչպես «կպահեն հարվածը»: Ու այստեղ է, որ դրսեւորվեցին շատ կարեւոր հատկանիշներ: Նախ՝ հասարակությունը եւ ապա՝ բոլոր քաղաքական ուժերը միակամություն դրսեւորեցին: Կարեւորը Հայրենիքի պաշտպանությունն է: Մինչ այդ մեր զինվորները, թեկուզ զոհերի գնով, կարողացան հստակ դիմագրավել թշնամուն ու, բազմապատիկ ավելի մեծ կորուստներ պատճառելով, ինչպես հիմա ընդունված է ասել՝ խաղաղություն պարտադրել թշնամուն: Ավելին՝ չափազանցություն չի լինի ասել, որ հենց մեր զինված ուժերի կտրուկ ու անխնա հակահարվածը ձախողեց Ադրբեջանի ու նրա ենթադրյալ հրահրողների ծրագրերը: Մեր զինվորն ու մեր բանակը «սահմանային պատերազմի» այս փուլում էլ հաղթեցին: Եթե կուզեք, դա մարտական պատրաստականության, արի ոգու եւ տեսակի առավելության հարց է: Ինչո՞վ կարողացավ պատասխանել Ադրբեջանը, որի ազգային հերոսը, ինչպես հայտնի է, քնած մարդ կացնահարող ստահակն է: Նմանօրինակ մի ստահակությամբ. դեռ քննության ենթակա հանգամանքներում իրենց ճիրաններն ընկած (օգոստոսի 7-ին է դեպքը տեղի ունեցել) Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին նախ կտտանքների ենթարկեցին՝ ներկայացնելով որպես դիվերսանտի, ապա սպանեցին: Նկատենք, որ վերջին տարիներին սա առաջին նման փաստը չէ, երբ ադրբեջանական կողմը գերեվարում է սահմանամերձ հայկական որեւէ բնակավայրի խաղաղ բնակչի, նրան ներկայացնում որպես հետախույզ կամ զինծառայող, ապա խոշտանգելով սպանում: Ըստ էության, սա ռազմական հանցագործություն է, Ալիեւն էլ իրեն հենց ռազմական հանցագործի պես է պահում: Ի դեպ, կոնկրետ Կարեն Պետրոսյանի գործի վերաբերյալ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ ասել է, որ ձեռք բերված տվյալների հիման վրա առաջ է քաշվել ՀՀ քաղաքացուն մեր տարածքից առեւանգելու վարկածը: Ըստ այդ վարկածի՝ ստացվում է, որ ադրբեջանական կողմից փոքրաթիվ հետախուզական խումբը Չինարիին մերձակա տարածքում դարանակալել է, ապա առեւանգել Կարեն Պետրոսյանին: Ակնհայտ է, որ սահմանագոտու տվյալ տեղամասում հսկողության ու պահպանության մոտեցումները պետք է էապես վերանայվեն՝ ինչպես թշնամական ներթափանցումը լիարժեք բացառելու, այնպես էլ անմեղ մարդկանց՝ ակամա գերի չդառնալու նպատակադրումով:
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է