Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թշնամուն առժամանակ պարտադրվեց խաղաղություն

«Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին»,- երեկ մասնավորապես ընդգծել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Տանկային բիատլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը գրավելու առթիվ հայկական տանկային անձնակազմերին շնորհավորական ուղերձում: Հիրավի, մարզական սխրանք գործած մեր տանկիստները ոչ միայն նշված մրցույթում պատվաբեր երկրորդ տեղը գրավեցին, այլեւ իրենց զինվորական հունարով ու վարպետությամբ կարճացին շատերի լեզուն: Ու ասվածի, ընդհանուր ոգեւորության մեջ ոչ մի շինծու բան չկա: Եվ գովեստի ինչ խոսք էլ ասվի, տղերքն արժանի են: «Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ եւ դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները»,- ուղերձում նշել է պաշտպանության նախարարը: Ինչն է հետաքրքիր: Վերջին տարիներին Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է, մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերում, այդ թվում՝ մեր պետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանից (ԱՄՆ-ը, օրինակ, Աֆղանստանում օգտագործված ու այնտեղից դուրս բերվող զինտեխնիկան հրաժարվեց վաճառել Ադրբեջանին՝ հակամարտության մեջ գտնվող երկրին չզինելու հիմնավորմամբ: Նավթադոլարային յուրօրինակ հարբածության մեջ ընկած ալիեւյան վարչախումբը, ի թիվս այլ զինատեսակների, նաեւ տանկեր է ձեռք բերել, նաեւ ռուսական Տ-90 տեսակի: Տասնյակներով, եթե ոչ՝ հարյուրով: Եվ ի՞նչ: Գերազանցապես ժամկետային զինծառայողներից կազմված Հայաստանի «տանկային հավաքականը» մասնագիտական մրցույթում, աշխարհի առաջնությունում գրավում է երկրորդ տեղը, ըստ որում՝ մրցելով պայմանագրային ու սպայական կազմ ունեցող հզոր տերություններ ներկայացնող անձնակազմերի հետ, առանձնապես չօգտվելով տանկային զանազան նորամուծություններից: Մերոնք որպես մրցանակ մեկ հատ Տ-90 տանկ են շահել եւ պատրաստվում են ավելի մանրամասն ուսումնասիրել դրա ուժեղ եւ խոցելի հատկությունները: Իսկ հուլիսի վերջին ու հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանն ուղղակի ռազմական արկածախնդրության դիմեց՝ առանձին դիվերսիոն ելուզակությունների, դիպուկահարների ակտիվության մարտավարությունը զուգահեռելով հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով: Որքան էլ կանխատեսելի էր թշնամական կողմի այդ դրսեւորումը՝ նախագահների Սոչիի հանդիպմանն ընդառաջ, միեւնույն է, ամենակարեւոր հարցերից մեկն այն էր, թե Հայաստանը, Արցախը, հայկական զինված ուժերը եւ հասարակությունը ինչպես «կպահեն հարվածը»: Ու այստեղ է, որ դրսեւորվեցին շատ կարեւոր հատկանիշներ: Նախ՝ հասարակությունը եւ ապա՝ բոլոր քաղաքական ուժերը միակամություն դրսեւորեցին: Կարեւորը Հայրենիքի պաշտպանությունն է: Մինչ այդ մեր զինվորները, թեկուզ զոհերի գնով, կարողացան հստակ դիմագրավել թշնամուն ու, բազմապատիկ ավելի մեծ կորուստներ պատճառելով, ինչպես հիմա ընդունված է ասել՝ խաղաղություն պարտադրել թշնամուն: Ավելին՝ չափազանցություն չի լինի ասել, որ հենց մեր զինված ուժերի կտրուկ ու անխնա հակահարվածը ձախողեց Ադրբեջանի ու նրա ենթադրյալ հրահրողների ծրագրերը: Մեր զինվորն ու մեր բանակը «սահմանային պատերազմի» այս փուլում էլ հաղթեցին: Եթե կուզեք, դա մարտական պատրաստականության, արի ոգու եւ տեսակի առավելության հարց է: Ինչո՞վ կարողացավ պատասխանել Ադրբեջանը, որի ազգային հերոսը, ինչպես հայտնի է, քնած մարդ կացնահարող ստահակն է: Նմանօրինակ մի ստահակությամբ. դեռ քննության ենթակա հանգամանքներում իրենց ճիրաններն ընկած (օգոստոսի 7-ին է դեպքը տեղի ունեցել) Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին նախ կտտանքների ենթարկեցին՝ ներկայացնելով որպես դիվերսանտի, ապա սպանեցին: Նկատենք, որ վերջին տարիներին սա առաջին նման փաստը չէ, երբ ադրբեջանական կողմը գերեվարում է սահմանամերձ հայկական որեւէ բնակավայրի խաղաղ բնակչի, նրան ներկայացնում որպես հետախույզ կամ զինծառայող, ապա խոշտանգելով սպանում: Ըստ էության, սա ռազմական հանցագործություն է, Ալիեւն էլ իրեն հենց ռազմական հանցագործի պես է պահում: Ի դեպ, կոնկրետ Կարեն Պետրոսյանի գործի վերաբերյալ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ ասել է, որ ձեռք բերված տվյալների հիման վրա առաջ է քաշվել ՀՀ քաղաքացուն մեր տարածքից առեւանգելու վարկածը: Ըստ այդ վարկածի՝ ստացվում է, որ ադրբեջանական կողմից փոքրաթիվ հետախուզական խումբը Չինարիին մերձակա տարածքում դարանակալել է, ապա առեւանգել Կարեն Պետրոսյանին: Ակնհայտ է, որ սահմանագոտու տվյալ տեղամասում հսկողության ու պահպանության մոտեցումները պետք է էապես վերանայվեն՝ ինչպես թշնամական ներթափանցումը լիարժեք բացառելու, այնպես էլ անմեղ մարդկանց՝ ակամա գերի չդառնալու նպատակադրումով:
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении