Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»


«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, խելացի: Ռոբերտի սիրելի առարկան, եթե կարող ենք այդպես ասել, գնդակն էր»: Այսպես է սկսվում Ռոբերտի մայրիկի հետ մեր զրույցը: «Դպրոցական տարիներին դասարանում աչքի էր ընկնում, բոլորն իրեն սիրում էին: Հիմա արդեն իր դպրոցական ընկերները մեզ հետ են կապ պահպանում, գալիս են մեր տուն, զրուցում ենք, հիշում տարբեր պատմություններ: Նրանք Ռոբի հետ կապված ամեն ինչ հիշում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը:

Նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին նախապատվությունը տալիս էր օտար լեզուներին, սիրում էր հատկապես ռուսաց լեզուն: Ռոբերտը երրորդ-չորրորդ դասարանից սկսել է ձյուդոյի հաճախել: «Հետո իմացանք, որ ձյուդոյի պարապմունքների համար նախատեսված հագուստը վերցնում է, գնում պարապմունքների վայր, բայց այնտեղ չի մնում: Ճանապարհն իրեն տանում էր դաշտ` ֆուտբոլ խաղալու, իսկ հետո գալիս էր տուն: Հայրիկն այդ ժամանակ իրեն ասաց՝ այդպես չի լինի, պետք է ընտրես երկուսից մեկը, ու իր ընտրությունը կանգ առավ ֆուտբոլի վրա՝ «ֆուտբոլ, պա'պ, ձյուդո չեմ ուզում»: Չնայած արդեն ձյուդոյում էլ էր հաղթանակներ գրանցել: Իմ տղան շատ մեդալներ ունի ձյուդոյից, բնականաբար` ֆուտբոլից ավելի շատ»: Ֆուտբոլ սկսեց խաղալ «Բյուրեղ» (մենք Բյուրեղավանում ենք ապրում), հետո «Գանձասար-Երևան», իսկ վերջում արդեն «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում»: Ռոբերտը զինվորական ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից հետո: Մայրիկն ասում է՝ պատերազմից հետո առաջին զորակոչն էր:

«Մարտական էր տրամադրված: Կարող էր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, իրեն արդեն պետք է հավաքականում ընդգրկեին: Եթե լիներ հավաքականում, ծառայության չէր զորակոչվի: Բայց նա ցանկացավ բանակ գնալ: Ասաց՝ երկու տարի է, գնամ, պարտքս տամ ու գամ: 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո չէինք էլ պատկերացնում, որ նորից ագրեսիա կլինի»: Նախքան զորակոչվելը Ռոբերտը հասցրել է ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, մոտ մեկ կիսամյակ ուսանող լինել: Մայրիկն ասում է՝ ավաղ, համավարակի շրջանն էր, դասերն օնլայն էին, և որդին չկարողացավ վայելել իր ուսանողական՝ թեկուզև կարճ կյանքը: Ռոբերտը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. փետրվարի 15-ին: Առաջին երեք ամիսը ծառայել է Խնձորեսկում, իսկ այնուհետև ծառայությունը շարունակել Գորիսի «Զանգեր» զորամասում:

«Շատ ծանր ծառայություն է ունեցել: Իրենց բարձրացնում էին դիրքեր, ամիսն անցնում էր, դեռ դիրքերում էին լինում: Բայց երբեք որևէ բանից մեզ չի դժգոհել: Միշտ բոլոր տղաների հայտնի խոսքն էր ասում՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա»»: Տղաների շատ պատմություններում է այս նույն միտքը «շրջում», վստահությամբ ասված խոսքերով նրանցից յուրաքանչյուրը նույն վստահության ու ապահովության զգացումն է փոխանցել իր ընտանիքին: Մայրիկը մտովի տեղափոխվում է 2022 թ. սեպտեմբերի 12: «Այդ օրը երևի հինգ-վեց անգամ զանգել է ինձ, հայրիկին: Ձայնից անգամ չեմ զգացել, որ այնտեղ լարված է, ինչոր բան է սպասվում. «Մա՛մ, ազա՞տ ես, կարո՞ղ ենք խոսել»: Գուցե վտանգի զգացողություն ուներ, կանխազգացում, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, բայց նաև չեմ կարծում, որ նման հարձակման էին սպասում: Իրենք Սև լճի դիրքեր էին բարձրանում, մեկ-երկու անգամ ագրեսիայի դեպքեր եղել էին:

Ամենաբարձր դիրքում էին՝ Իշխանասարում»: Տղաները երևի մտածել են, որ այդ բարձունքին թշնամին հասնել չի կարող: «Սեպտեմբերի 12-ին վեց անց կեսի-յոթի կողմերն է եղել վերջին զրույցը: Զրուցեցինք, ասաց՝ մեզ մոտ «ուսիլենի» են արել, թվով շատ ենք: Մտքովս չանցավ, թե ինչ է: Լինում էր, որ տղաները բարձրանում էին դիրքեր, ժամկետային զինծառայողների էին բարձրացնում, տղաները թվով շատ էին լինում: Գիշերը տասնմեկ անց կես վերջին հաղորդագրությունը գրեց՝ մա՛մ ջան, բարի գիշեր: Այդքանը: Մեկ ժամից կռիվն սկսվել է: Ռոբս մինչև լուսաբաց կռիվ է տվել: Հինգ անց կեսի կողմերը տղաները ռացիայով Ռոբիս ձայնը լսել են, փամփուշտ է ուզել: Երկու ոտքից վիրավոր է եղել: Ռոբիս ճանաչել ու գտել ենք այդ «շների» տելեգրամյան էջերի միջոցով: Ամուսինս է ճանաչել Ռոբին, նկարել էին տղաներին, նկարները տեղադրել տելեգրամյան էջերում, սեպտեմբերի 15-ին ամուսինս նկարը տեսել է»:

Պատերազմի սկսվելուց հետո, երբ ծնողները Ռոբերտից լուր չունեին, նրանց տարբեր տեղեկություններ են փոխանցել, թե Ռոբերտին տեսնող է եղել, թե իջել է դիրքերից: «Հույս ունեինք, որ իջել է դիրքերից: Ասում էին, որ ձայնը լսել են, տեսնողներ են եղել, անտառներում են: Սեպտեմբերի 14-ին ամուսինս Գորիսում էր: Ռոբերտի զինակից ընկերները գիտեին լուրը, տեսել էին նկարները, բայց չէին կարողացել ամուսնուս ասել, որ վերևում մնացած տղաներն էլ չկան»: Ռոբերտը, երկու ոտքից վիրավոր լինելով, ընկերոջն է օգնություն ցույց տվել, ընկերոջ պարանոցն է վնասված եղել: Ռոբերտը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Մեկ մահացու կրակոց, և Ռոբերտն անմահացել է: Օրեր անց Ռոբը մեր 95 տղաների հետ արդեն «տանն էր»: «Մեր լույսը մարեց: Մեր աշխույժ, ժիր, կյանքով լի տղան էր: Տեղում նստած չէր մնում: Իր զինակից ընկերներն են պատմում՝ չէր թողնում քնել, ասում էր՝ կհասցնեք քնել, վեր կացեք, մի բանով զբաղվենք: Տանն էլ էր այդպիսին: Ուշ քնում էր, շուտ արթնանում, գնում ստադիոն վազելու:

Տղաներն էլ են ասում՝ անգամ սարերում էր վազում: Սիրում էր նկարվել: Աղջիկս ամուսնացած է, հենց գալիս էր մեր տուն, Ռոբերտն ասում էր՝ մա՛մ, նկարի մեզ իրար հետ: Ռեալի ու Ռոնալդուի երկրպագուն էր: Այնքան մարզաշապիկներ ունի, որոնք փոքր տարիքից սկսած հագել է, այսօր դրանք պահում-պահպանում եմ: Բյուրեղավանի դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է Ռոբս, անվանակոչվել է նրա անունով: Նրա հիշատակին փառքի անկյուն կա: Մեր բակում Ռոբիս անունով պուրակ ենք կառուցել, կենտրոնում գնդակն է, խաչքար է տեղադրված: Պատուհանից դուրս եմ նայում, և աչքիս առաջ Ռոբիս պուրակն է»: Կյանքը շարունակելու ուժի մասին: «Ուժ տվեց այն, որ միշտ պատմեմ ու հիշեցնեմ իր մասին, որ իրեն չմոռանան: Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը»:

Հ. Գ. - Ռոբերտ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Բյուրեղավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՀայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանԷներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»«Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)