Այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողությունն է ձեռնարկել:
Այս մասին Orer.am-իհետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հակառակորդը հերթական անգամ փորձ է կատարել դիվերսիոն ներթափանցում իրականցնել և տալով կորուստներ նահանջել է: Դժբախտաբար մենք նույնպես ունենք մեկ զոհ»,-ասաց Դավիթ Բաբայանն ու հավելեց, որ հակառակորդն ունի մի քանի զոհ, շուտով ԼՂՀ ՊԲ-ն մանրամասներ կտրամադրի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: