Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»


Ամերիկյան երազանք. Միացյալ Նահանգներում բժիշկ-վիրաբույժ դառնալու ճանապարհին

Հարցազրույց

«Ամերիկայի ձայնը» օրեր առաջ ռեպորտաժ էր պատրաստել Կալիֆոռնիայի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած օրինագծի մասին, որի ընդունման դեպքում Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Հայաստանում բժիշկ աշխատած մասնագետը, որն ունի ԱՄՆ քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք, կարող է Միացյալ Նահանգներում աշխատել բժշկի օգնական «Physician Assistant»: Այս օրինագիծը պետք է հաստատվի դաշնային կառավարության և նահանգի կողմից: Նշված փուլերն անցնելուց հետո այն կգործի 2025 թ.-ից: Այս ծրագիրը մեծ հնարավորություն կընձեռի բժիշկներին, քանի որ շատերը ԱՄՆ տեղափոխվելուց հետո քննության և կլինիկական օրդինատուր չգտնելու պատճառով կանգնում են փաստի առաջ և, ցավոք, ընտրում այլ մասնագիտություն: Սույն ծրագրի մշակման փուլում դիտարկել են նաև Վիկտոր Ֆանարջյանի կարծիքը, որպես Հայաստանից ԱՄՆ տեղափոխված բժշկի:

Դեռ տարիներ առաջ Past.am-ը զրուցել էր բժիշկ Վիկտոր Ֆանարջյանի հետ Հայաստանում: Մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժն առիթ դարձավ կապ հաստատելու 2019 թ.-ից Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Վիկտորի հետ: ԱՄՆ տեղափոխվելուց հետո բժիշկ Ֆանարջյանը և նրա ընտանիքը բազմաթիվ խնդիրների են բախվել, ինչպես յուրաքանչյուր ոք, ով փորձում է օտար երկրում ամուր ոտքի կանգնել: Նա ստիպված է եղել ամեն ինչ սկսել զրոյից: Սկզբնական շրջանում աշխատել որպես այգեպան, հետո բժշկի գրասենյակում ադմինիստրատիվ աշխատանք կատարել և քայլ առ քայլ առաջ ընթանալ: ԱՄՆ-ում սկսել է զրոյական կետից, որպեսզի ավելի խորքից հասկանա, թե ինչպես է աշխատում Միացյալ Նահանգների առողջապահական համակարգը:

«Ցավ եմ ապրել, որ, լինելով բժիշկ, ստիպված էի սկզբնական փուլում այգեպան աշխատել: Բայց գնում էի դեպի նպատակս: Աշխատանքին զուգահեռ կրթություն էի ստանում քոլեջում, ստացա  լիցենզիա, որ կարողանամ ամենապարզ բժշկական միջամտությունը կատարել, օրինակ՝ երակից արյուն վերցնել, ներմկանային ներարկում կատարել»,-ասում է Վիկտորը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգներում, եթե ցանկանում ես բժիշկ դառնալ, պետք է ամեն ինչ զրոյից սովորել, քննություններ հանձնել, ընդունվել կլինիկական օրդինատուրա, բժշկի լիցենզիա ստանալ: Այս ընթացքում Վիկտորը հասցրել է «առաջնագծում» լինել: Սկսվել էր համավարակը: Նա չէր կարող ձեռքերը ծալած նստել, պետք է պիտանի լիներ համայնքին: Ստեղծում է քովիդի թեստավորման հավաքակայան,  բաց տարածքում, քանի որ փակ տարածքներում օրենքն արգելում էր, և սկսում օրական 200-ից 300 հոգու թեստավորում կատարել:

«Դա մեծ ռիսկ էր առողջության համար, բայց չէի կարող տանը մնալ: Այս ամբողջ աշխատանքը կատարել եմ կամավորության սկզբունքով: Նույն շրջանում Արցախում պատերազմ սկսվեց: Հաստատված կապերի շնորհիվ կարողացա օգտակար լինել իմ հայրենիքին, անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ ուղարկեցի Հայաստան: Մարդկանց, համայնքին օգնելն ինձ համար առաջնային ու շատ կարևոր էր»:

Ծանրագույն օրերը Վիկտորը հաղթահարված է համարում և շարունակում ընթանալ դեպի իր գլխավոր նպատակը: Նա իրեն երբեք բժշկությունից դուրս չի պատկերացրել: Համավարակի շրջանից հետո, աշխատելով լրիվ դրույքով, իսկ գիշերները պարապմունքների մասնակցելով, Վիկտորը հավատարիմ մնաց բուժաշխատող դառնալու իր որոշմանը: Երեք տարի ջանասիրաբար նախապատրաստվելուց հետո հանձնել է համապատասխան քննությունը, 2023 թ.-ի փետրվարին ստացել բուժեղբոր «Registered Nurse» լիցենզիա և հիմա աշխատում է հոսփիսում: 

Վիկտորը եզրափակում է մեր զրույցն այն հարցադրմամբ, որ գուցե շատերը զարմանան, թե ինչու Հայաստանում կայացած վիրաբույժն ԱՄՆ-ում չընտրեց միանգամից բժիշկ դառնալու ճանապարհը: Նշում է՝ բուժեղբայր աշխատելը նրան հնարավորություն է տվել ավելի խորքային ծանոթանալ ԱՄՆ-ի առողջապահական համակարգին, հասկանալ հոսպիսում իրենց կյանքի վերջին օրերն անցկացնող հիվանդների հոգեբանությունը, շրջապատել նրանց հոգատարությամբ: Ներկայումս նա նաև շարունակում է կրթությունը Միացյալ Նահանգներում՝ «United States University»-ում որպես «family nurse practitioner»՝ «ընտանեկան բուժեղբայր»։ Վերջնական նպատակը դառնալ բժիշկ-վիրաբույժ ԱՄՆ֊ում»:

Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան