Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Սուրենն այնքան ճարպիկ էր, կատակասեր, անվախ, հիմա իր աղջկանով ենք ապրում». սերժանտ Սուրեն Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից շատ ճարպիկ ու ռիսկով էր Սուրենը: Սիրված երեխա է եղել, կատակասեր, հումորով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Սուրենի մայրիկը:

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ: «Իր մարդկային հատկանիշների համար իրեն բոլորն էին սիրում: Իր զոհվելուց հետո դպրոցի ուսուցչուհու և նրա աշակերտների հետ բարձրանում էինք Սուրոյիս մատուռը, ուսուցչուհին ասաց՝ Սուրենը հարգված տղա է եղել, իմ ամենասիրելի աշակերտներից, ճիշտ է, չի սովորել, բայց, որպես մարդ, հրաշալի հատկանիշներ ուներ»: Մայրիկի խոսքով, որդին փոքրուց իր մեջ նաև հավատ ուներ: «Շատ էր սիրում եկեղեցի հաճախել, Տեր հոր հետ խունկ ծխել: Եկեղեցու բակում երկու ծառ ունի տնկած՝ յասաման ու եղևնի: Ջուր չկար, ծառերն էլ աղբյուրից ահագին հեռու են, ինքն ու մի տղա դույլերով ջուր էին տանում, այդ ծառերը ջրում: Մի օր էլ, երբ Տեր հայրը մեր տանն էր, Սուրենն ասաց՝ հոգևորական եմ դառնալու: Տեր հայրն ասաց, որ կաջակցի իր ընդունվելուն, բայց Սուրենը պետք է խոստանա, որ լավ է սովորելու: Երբ սովորելու անունը լսեց, հոգևորական դառնալու մտքից հրաժարվեց: Փոքրուց նարդու տախտակի վրա սև ու սպիտակ քարերը շարում էր և կռիվ-կռիվ խաղում»:

Դպրոցն ավարտելուց հետո Սուրենը քոլեջում է սովորել, ստացել վարորդի մասնագիտացում: Այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի: Զորացրվելուց հետո որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող: Սուրենը ծառայում էր Մեղրիում՝ Ագարակի զորամասում, դիպուկահար էր: «Մի պահ պայմանագրային ծառայությունից դուրս եկավ, տեղափոխվեց Ռուսաստան, քույրիկն այնտեղ էր, բայց վերադարձավ տուն, քրոջն ասել էր՝ չեմ կարող այստեղ մնալ: Մեղրիի քարերը, ձորերն ուրիշ են: Բայց երանի չգար: Շատ էր կարոտում Մեղրին»: Հետո սկսվեց պատերազմը: «Իր հերթափոխն ավարտել էր, պետք է հանգստանար, տուն եկավ: Այնքան լավ եմ հիշում՝ կառալ յոկի շրջանն էր: Մի արկղ կառալ յոկ լցրեցինք, տաք հագուստ դրեցինք տղաների համար ու գնաց: Տեղ էր հասել, երևի այդ կառալ յոկից չի էլ կերել, զանգեց՝ մա՛մ, շորերս պատրաստի, տեղ եմ գնալու: Եկավ՝ մա՛մ, նստեք, ընտանիքով սուրճ խմենք:

Մարդիկ կային, որոնք առանց ասելու էին գնում մարտի դաշտ, բայց Սուրենն ասաց: Գնալուց, երբ նստեց մեքենան, անընդհատ ինձ էր նայում: Երեք ամիս դիրքերում էր եղել, վատառողջ էր, ջերմություն ուներ: Երբ իրեն մնալու, հանգստանալու մասին բառ էիր ասում, ընդդիմանում էր՝ չեմ կարող: Պայմանագրային ծառայող էր, իր հետ ժամկետայիններ կային, կարծես թե նրանց համար պատասխանատվություն էր ստանձնել: Իր նկարների մեծ մասը զինվորների հետ է: Շատ կապված էր նրանց հետ: Ասում էր՝ ուշք ու միտքս իրենք են, չեմ կարող քնել, հանգստանալ: Իրենք այնտեղ, ես՝ տանը: Երեք ամիս մնաց դիրքերում, իսկ հետո գնաց պատերազմ»: Հոկտեմբերի 2-ին Սուրենը մեկնել է մարտադաշտ: Մայրիկն ասում է՝ որդին պատերազմի դաշտում տասնյակ կյանքեր է փրկել:

«Բոլորին օգնել է, շատերին՝ տուն ճանապարհել, իր մարմնով ծածկել տղաներին ու պաշտպանել բեկորներից: Բոլորն են այս մասին հավաստում: Եղբորս տղայի հետ խոսելիս նշում է՝ հրամանատարն ասել է, երբ վերադառնա, պարգևատրելու են Սուրենին, բայց միայն մեկ մեդալ ունի: Հրամանատար Արթուր Ճաղարյանն էլ միշտ ասում է. «Սուրոն իմ եղբայրն է, ճիշտ է, տարբեր հորից ու մորից ենք, բայց իմ եղբայրն է, երկու անգամ իմ կյանքը փրկել է: Թե ոնց է տանկերի արանքից ինձ քաշ տալով դուրս բերել, չգիտեմ»: Հնարավորություն ուներ մի քանի օր հետո տուն վերադառնալու, հրաման ուներ, բայց չէր համաձայնել՝ ընկերներիս թողնեմ այստեղ ու ես գնա՞մ»: Սուրենն անմահանում է հոկտեմբերի 11ին Ջրականում: «Տեսել է, որ տղաները վիրավոր են, նստել է «պիկապը», որ օգնության գնա: Անօդաչուն հարվածել է մեքենային: Զինակից ընկերներն են ասում՝ անօդաչուները ձայն չէին հանում, չէիր կարողանում հասկանալ, որ մոտենում են: Տղաները պատմում են, որ այդ օրն ամենաուժեղ կռիվներից մեկն է եղել. «Մութ էր, ոչինչ չէր երևում: Փոշի էր բարձրացել, իրար հետևից հարվածում էին»»:

Այնուհետև ընտանիքը սկսում է փնտրել Սուրենին, մոտ մեկ ամիս անց գտնում: «Երբ Սուրենին փնտրում էինք, բոլորն ասում էին՝ ինքը ողջ է, մի տեղից դուրս է գալու, քանի որ այնքան ճարպիկ էր: Բայց փամփուշտը ճարպկությունը հաշվի չի առնում: Նոյեմբերին ԴՆԹ-ի միջոցով գտանք իրեն»: Սուրենը Մեղրիում մատուռ է կառուցել: «Մեծ քարի վրա խաչ է, իր անունն է վրան գրել: Մեղրիի այդ հատվածում առաջ դիրք է եղել, զորամաս: Այդտեղ է մատուռ, աղոթատեղի կառուցել Սուրենս: Ամեն անգամ, երբ պետք է դիրքեր բարձրանար, մի կապ մոմ էր գնում, բարձրանում մատուռ, մոմ վառում ու նոր գնում դիրքեր: Մի օր էլ, երբ պատերազմի դաշտից զանգահարեց, ասացի՝ քո մատուռում եմ, մոմ եմ վառում ձեզ համար: Ասաց՝ լավ ես անում, մա՛մ ջան: Երբ պատերազմի դաշտում էր, իրեն ասում էի՝ ողջառողջ հետ գաս:

«Մա՛մ, դա Աստված կորոշի՝ կգա՞մ, թե՞ ոչ»: Մանկուց իր մեջ հավատ կար Աստծու նկատմամբ, նվիրված էր հավատին»: Սուրենն իրենց շենքի մոտ հուշաղբյուր ունի: «Ե՛վ այնտեղ, և՛ իր գերեզմանին հաճախ են տղաներն այցելում, նստում, մեզ հանդիպելիս օգնություն առաջարկում: Սա սիրտ շոյող է, բայց կուզեի, որ այս խոսքերի կարիքը չլիներ, ու Սուրենս մեր կողքին լիներ»: Սուրենը տան երեք երեխաներից մեկն է՝ եղբոր ու քույրիկի կրտսեր եղբայրը: Հիմա Սուրենի ծնողները որդու կարոտն ու իրենց ցավի սփոփանքը նրա աղջկա միջոցով են ստանում: Ցավոք, այս պահին նրանց տարածությունն է բաժանում:

«Իր աղջկանով եմ ապրում: Միայն ափսոսում եմ, որ ինձ մոտ չէ, չնայած ամեն օր զրուցում ենք, կապ պահպանում, ամռանը, երբ Ռուսաստանում էի, եկել էր ինձ մոտ, ահագին ժամանակ անցկացրեցինք իրար հետ: Ուզում եմ իմ հնարավորության սահմաններում իր կողքին լինել, իր համար ինչ-որ բան անել: Հայրիկին շատ էր սիրում, շատ կապված էին իրար հետ: Սուրենը քնած էր լինում, մեկ էլ տեսնում էիր՝ աղջիկը կողքին նստած՝ անընդհատ համբուրում է: Զգում ես, թե հիմա որքան ունի հայրիկի ուշադրության կարիքը»:

Հ. Գ. - Սերժանտ Սուրեն Սարգսյանը հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Մեղրիի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»