Հայոց ցեղասպանության 100-ամյակին թուրքական DurDe կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող Project 2015-ը 2015թ ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին կոչ են անում և հրավիրում մասնակցելու Ստամբուլում նախատեսվող Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:
Ստամբուլում Ապրիլի 24-ին հիշատակը ոգեկոչող արարողություններ սկսել են կազմակերպվել 2010 թվականից, սակայն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումը նախատեսում է ընդգրկել ավելի լայն շրջանակներ:
Թուրքական DurDe խմբի անդամ Լևենթ Շենսևերը հայտնել է, որ իրենք ցանկանում են այս միջոցառման միջոցով խոսել այդ հողերի վրա բնակվող ամենահին ազգերից մեկի` հայերի Ցեղասպանության մասին: