Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան


Փորձում են վերափոխել մեր ազգային այն նարատիվները, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներին. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Պատմություն առանց աշխարհագրության. ինչո՞ւ է Հայաստանը վերաշարադրում իր անցյալը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ակտիվորեն բարեփոխվում է սոցիալ-հումանիտար ոլորտը, վերաշարադրվում են դպրոցական դասագրքերը, քննարկվում են օրհներգի, զինանշանի, Սահմանադրության փոփոխությունները։ iz.ru-ն փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է նման քաղաքականություն վարվում։ ՀՀ կառավարության որոշմամբ նախկինում «Հայոց պատմություն» անվանվող առարկան այժմ դարձել է «Հայաստանի պատմություն»։ Կարող է թվալ, որ պաշտոնյաները պարզապես բառեր են վերադասավորում, բայց փաստացի խոսքը կրթական հայեցակարգի կարևոր փոփոխության մասին է։ Մի խոսքով, մեծ հայ ժողովրդի պատմության փոխարեն երեխաներին կսովորեցնեն միայն այն տարածքի պատմությունը, որն այժմ վերահսկում է Երևանը։

Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ հայերը պետք է «բարձրանան պետական շահերի աշտարակը»։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հաստատել է, որ շեշտը դրվելու է «արդի Հայաստանի պատմության» վրա։ Հայ հասարակությունը ակտիվորեն է դիմադրում այդ բարեփոխումներին։ Այսպես, արդարադատության նախարարության կայքում (նկատի է առնվում edraft.am հարթակը-«Փաստ» ) ավելի քան 12 հազար մարդ դեմ է քվեարկել դրան, ավելի քան 500-ը բովանդակալից մեկնաբանություններ է թողել։ Մեկնաբանների մեծամասնությունը կարծում է, որ արդյունքում Ղարաբաղը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությանը և այլ ողբերգական ու աչքի ընկնող իրադարձությունները կջնջվեն դպրոցական ծրագրից: Արդյունքում հայկական ինքնությունը կվերաձևակերպվի։ Դեմ են արտահայտվել նաև բազմաթիվ հասարակական գործիչներ։

Օրինակ՝ ընդդիմադիր Ավետիք Չալաբյանը մեղադրել է իշխող թիմին՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից ելնելով՝ «կապիտուլ յատիվ քաղաքականություն» վարելու մեջ։ Բայց հարցը չի սահմանափակվում միայն առարկայի անվանափոխությամբ: Պատմության դասագրքերի նոր տարբերակներում կան քարտեզներ, որոնց վրա Ղարաբաղը «միացվել» է Ադրբեջանին, չկան ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեական և հայկական հուշարձանների նկարագրություններ, որոշ տեղանուններ գրված են ադրբեջաներեն։ Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով, ներկայիս իշխանությունները փորձում են վերաձևավորել երեխաների գիտակցությունը: «Ինչո՞ւ է դա արվում: Դա ենթագիտակցական նյութ է, երեխաները չեն ստանա իրենց հայրենիքը պաշտպանելու օրինակ, փոխարենը կտեսնեն Աթաթուրքի մասին անտեղի հիշատակումներ և քարտեզ ադրբեջանական Ղարաբաղով»,- ասել է նա։

Քննարկումներ են ընթանում ոչ միայն կրթության, այլ նաև, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ: Փաստն այն է, որ այդ փաստաթղթի ներկայիս տարբերակը ունի հղում հանրապետության Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Ղարաբաղի հետ վերամիավորման ցանկության և 1915 թվականի ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ նորմատիվ ակտը պետք է համապատասխանեցնել աշխարհաքաղաքական նոր իրողություններին։ Սակայն Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց հանրաքվեի, իսկ հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է դրան։ Բացի այդ, իշխող թիմը բազմաթիվ հարցեր ունի այլ ազգային խորհրդանիշների հետ կապված։ Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ծաղրել է երկրի զինանշանը։ Նրա խոսքով, զինանշանի վրայի առյուծը «նման է սմայլիկի», թուրն ինչ-ինչ պատճառներով շղթայված է, իսկ ինքը՝ Հայաստանը, «ջրի տակ է»։

Ենթադրվում է, որ իրականում իշխանությունները ցանկանում են Արարատը հեռացնել զինանշանից, քանի որ դա վրդովեցնում է Անկարային: Սիմոնյանը նաև հանդես է եկել պետական օրհներգի փոփոխության օգտին, որը փառաբանում է հայ ժողովրդի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին։ Իշխող թիմը բավականին կոշտ է խոսում նաև հայ ժողովրդի «հավատքի խորհրդանիշների» մասին։ Այսպիսով, ժամանակին տեղեկատվական տարածքը պայթեց Փաշինյանի այն հայտարարությունից, թե Արարատ լեռը, պարզվում է, ամենաբարձրը չէ Հայաստանում։ Առողջ բանականության տեսանկյունից դա ակնհայտ թեզ է, քանի որ Արարատը գտնվում է Թուրքիայում։ Փաշինյանի խոսքով, երկրի բնակիչները պետք է ընդունեն այդ փաստը և Արագածը համարեն իրենց գլխավոր լեռը։ Բացի դա, կառավարության ղեկավարը խորհուրդ է տվել ավելի քիչ խաչքարեր կանգնեցնել։

Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ձգտում է վերաշարադրել հայոց պատմությունը։ «Մենք տեսնում ենք մեր քաղաքական և ազգային այն նարատիվները վերափոխելու փորձեր, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներին։ Չեմ կարծում, որ իշխանությունները հաջողության կհասնեն։ Նախ՝ Բաքուն և Անկարան չեն փոխի իրենց պատմական նարատիվները։ Երկրորդ հերթին՝ Հայաստանի իշխանություններին ամեն դեպքում չի հաջողվի հասնել հանրային գիտակցության խոր վերափոխման։ Բայց փորձերը կշարունակվեն, և դա կհանգեցնի լարվածության աճի»,- կարծում է նա։ Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանն էլ ասել է, որ ներկայիս իշխանությունները ոչնչացնում են հայկական պետականությունն ու ինքնությունը։ «Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին խոսք չկա։ Պայմանագիր կնքելիս կողմերը ընդառաջ են գնում միմյանց։ Այս դեպքում մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, դա կոչվում է կապիտուլ յացիա։

Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Նրանք կփոխեն Սահմանադրությունն ու ազգային խորհրդանիշները, հետո կհանձնեն անկլավները և կսկսեն ընդունել, այսպես կոչված, ադրբեջանցի «փախստականներին», որոնք կարճ ժամանակում կփոխեն Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, կստեղծեն քաղաքական կառույցներ, իրենց պատգամավորներին կներկայացնեն խորհրդարան»,- ասել է նա։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն էլ ասել է, որ Հայաստանը բռնում է ողջախոհության և բարիդրացիության ճանապարհը։ «Երևանում երկար ժամանակ մշակվում էր Մեծ Հայքի գաղափարը: Հասկանալի է, որ նման հիմքի վրա նորմալ հարաբերություններ չեն կարող կառուցվել։ Հիմա եկել է սթափության շրջանը, պատմական քաղաքականության փոփոխությունը կօգնի տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության հասնելուն»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում