Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Ուժ են տալիս հուշերը և հույսը, որ Միքայելս կվերածնվի».Միքայել Պողոսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, կատակասեր երեխա էր Միքայելս: Իրեն ամեն ինչ հետաքրքրում էր. ֆուտբոլ, կարատե, փորագրություն: Տարբեր խմբակների է հաճախել, իր հետաքրքրասիրությունը բավարարել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սրբուհին՝ Միքայելի մայրիկը: Հիշում է՝ որդին անգամ քաղցր բամբակի սարք էր պատրաստել. «Այնքան համեղ էր իր պատրաստած բամբակը»:

Միքայելը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում: «Նշանակված ժամկետից 20 օր շուտ ծնվեց տղաս: Քաշը փոքր էր, բայց մեծացավ իմ տղան ու ինձ համար շատ լավ բալա դարձավ»: Սովորել է գյուղի դպրոցում: «Շատ ընդունակ էր, բայց չէր սովորում: Երբ իրեն ասում էի՝ Մի՛ք, նստիր ու դասերդ սովորիր, արձագանքում էր՝ ես ուսուցչի պատմածով արդեն ամեն ինչ գիտեմ: Երբ հիմա կարդում ենք իր գրածները, տառերը չենք կարողանում հասկանալ»,-խոսափողի այն կողմում զգացվում է մայրիկի ժպիտը: Միքայելի հետաքրքրությունը դպրոցում «պտտվում» էր անգլերենի շուրջ:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Նոր Գեղիի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը: «Կարող էր տարկետում ստանալ, իրեն առաջարկեցին, բայց ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց ծառայության: Ասաց՝ գնամ ծառայելու, որ ընկերներիս հետ էլ վերադառնամ: Համոզում էինք ուսումը շարունակել, բայց արձագանքեց՝ մա՛մ, ոչ մի խոսք, գնալու եմ բանակ: Հայրիկը չէր ծառայել, Միքայելն էլ ասում էր՝ գնամ, պապայիս պարտքը տամ ու գամ»:

Միքայելը սովորելուն զուգահեռ նաև աշխատել է ջերմոցային տնտեսությունում: «Ամեն ինչից գաղափար ուներ, իր համար կարծես անհնարին ոչինչ չլիներ: Ասաց, որ բանակից վերադառնալուց հետո ուզում է ընդունվել Ագրարային համալսարան, քանի որ իրեն ջերմոցային տնտեսությունը, կարծես թե, ավելի հոգեհարազատ է: Երբ արդեն Խնձորեսկում էր ծառայում, զրուցում էինք, ասում էր՝ մամ, այնքան լավ արև կա մեզ մոտ, իսկը ջերմոց կառուցելու տեղ է»: Այսպիսին էին Միքայելի նպատակները, որոնք պետք է իրականություն դառնային զինվորական ծառայության ավարտից հետո:

Միքայելը պարտադիր զինվորական ծառայության է մեկնում 2022 թ. հունվարի 12ին: Ծառայել է Խնձորեսկում, այնուհետև տեղափոխվել Գորիսի «Զանգեր»: Մայրիկն ասում է՝ որդին սիրով է մեկնել բանակ: «Պատերազմից հետո հոգեբանորեն դժվար էր, Միքայելը նաև իր մանկության ընկերոջն էր կորցրել, բայց առանց երկմտելու մեկնեց ծառայության: Երբեք չի տրտնջացել, չի բողոքել: Երբ ես էի նեղսրտում, արձագանքում էր՝ մա՛մ, տղա ենք, ամեն ինչ կանցնի, կգնա: Մի անգամ տեսազանգով զրուցում էինք, դրանք վերջին օրերն էին, խրամատ էին փորել, դեմքն ամբողջությամբ փոշու մեջ կորած էր: Նեղվեցի, հուզվեցի անգամ, բայց ինքը դրան հանգիստ էր վերաբերվում՝ տղա ենք, մա՛մ, մի նեղվի, ամեն ինչի միջով էլ պիտի անցնենք: Իրեն միշտ ասում էի՝ Մի՛ք ջան, որ դու լավ լինես, ես էլ լավ կլինեմ, ինքն էլ նույնն ինձ էր ասում՝ որ դուք լավ լինեք, ես էլ լավ կլինեմ: Շատ լավ ընկերներ ունեցավ բանակում ծառայելու ընթացքում, հիմա էլ մեզ հետ կապ են պահում տղաները, գնում-գալիս են»:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց: «Այդ ընթացքում Հայաստանում չէինք: Միքայելն արձակուրդ եկավ, բայց մենք գալ չկարողացանք: Ամուսինս ասաց՝ միանգամից սեպտեմբերին կգանք: Որքան սեպտեմբերը մոտենում էր, Միքոս այնքան ուրախանում էր. «Մա՛մ ջան, պա՛պ ջան, դուք միայն եկեք, դիրքերից իջնելուց հետո խոսք են տվել, որ հինգ օր խրախուսական արձակուրդ են տալու»: Պատերազմի գիշերը տագրոջս կինը զանգահարեց, իրենց տղան ծառայում էր Կապանում, նրա հետ կարողացել էին խոսել: Ասացին, որ զանգում են Միքայելին, սակայն կապ հաստատել չեն կարողանում: Միքայելն ինձ ասել էր, որ Իշխանասարում են լինելու, իսկ այնտեղ կապը լավը չէ, պետք է բավականին իջնի, որ կարողանա խոսել: Ասացի, որ պետք չի զանգել, միևնույնն է, իրենց մոտ կապը չի «բռնում»: Դրանից առաջ Միքայելը հայրիկին ասել էր՝ պա՛պ, ինչ-որ բանի ենք սպասում, որ չզանգեմ, ուրեմն խառն ենք, կխախանդվեմ ու կզանգեմ, մամային բան չասես: Հայրիկն էլ ասել էր, որ զգույշ և ուշադիր լինեն»:

Եվ այդպես էլ Միքայելի հետ կապ հաստատել չհաջողվեց. «Ամուսինս իմ ու իր եղբոր հետ ուղևորվեց Գորիս: Իրենց խաբել էին, ասել, որ երեխեքը թաքնվել են, բայց նրանք մինչև առավոտյան վեցը կռիվ են տվել: Զենք են ուզել, բայց որևէ մեկը նրանց օգնության չի հասել, թիկունքը բաց է մնացել, տղաների հրամանատարն էլ իրենց հետ զոհվել է: Իրար մենակ չեն թողել, ընկերներ են եղել տղաները»:

Սեպտեմբերի 13-ին Իշխանասարում զոհվում է նաև Միքայելը: Նա տուն է «վերադարձել» օրեր անց՝ 95 տղաների հետ: «Ամուսինս ասում է՝ տղաներ կային, որոնք անճանաչելի էին, բայց Միքայելը ճանաչելի էր, կարողացել ենք իրեն տեսնել: Նրա ոտքերից է վիրավոր եղել, երևի արնաքամ է եղել: Օգնության չեն հասել, որ կարողանային տղաներին իջեցնել, վիրավորներից շատերը կարող էին փրկվել»: Իշխանասարի պատմության մեջ այնքան շատ են «եթե»-ները, կան շատ անպատասխան հարցեր, ինչպես տիկին Սրբուհին է նաև հավելում, ավաղ, տղաներից որևէ մեկը ողջ չի մնացել, որ կարողանա պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել. «Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Բայց չէ՞ որ նրանք այդքան անձնուրաց պայքարել են: Ուզում ենք բողոքարկել այդ մեդալներով պարգևատրելու որոշումը»:

Իսկ հիմա ընտանիքին ուժ են տալիս Միքայելի մասին հուշերը, նրա քույրիկը, հույսը, որ Միքայելը կվերածնվի. «Երևի Միքայելը գիտեր, որ ուժեղ ենք, կդիմանանք: Նեղվում ես, կարոտում, ինչ-որ պահ է լինում, ասում ես՝ Միքոն այստեղ լիներ, այսպես կասեր: Որքան ապրում ենք, այնքան էլ նա է մեզ հետ ապրում: Մենք իրենց չենք տեսնում, բայց իրենք մեզ տեսնում են»:

Հ. Գ. - Միքայել Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Նոր Գեղիի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»