Պետդուման այսօր` դեկտեմբերի 10-ին, կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման հարցը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին:
«Հայաստանն առավելագույն կամք դրսևորեց զարգացման եվրասիական ճանապարհով ընթանալու համար, որը պատմական որոշում է ԵՏՄ-ի կառույցի ձևավորման առումով: Այս պայմանագրի շրջանակներում հաջողվել է գտնել բոլոր հարցերի լուծումը»,-այս մասին հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Փաստաթուղթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն է ներկայացվել դեկտեմբերի 2-ին:
Նշենք, որ ըստ պայմանագրի՝ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ է դառնում այդ փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից: