Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


«Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս, երազում էր, որ նրանք լավ կրթություն ստանան». պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, հանգիստ երեխա էր, ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռայան՝ Ալեքսանդրի մայրիկը:
 
Ալեքսանդրին հարազատներն ու ընկերները Սաշա են կոչում: Զրույցի ընթացքում ակամայից ես էլ սկսեցի նրան այդպես դիմել: «Քույր ու եղբայր սիրող, ծնողներին հարգող տղա էր, լավ հայր ու ամուսին: Ամեն տեղ հարգանք էր վայելում ու սիրված էր՝ թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական շրջապատում, թե՛ ծառայության վայրում»: Երբ հարցնում եմ, թե ինչ հետաքրքրություններ ուներ Սաշան, մայրիկն արձագանքում է՝ ձկնորսություն էր շատ սիրում: Ալեքսանդրը ծնվել է Բաքվում 1985 թ.-ին: Երեք տարի անց ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Ալեքսանդրի և նրա ընտանիքի կյանքն անցել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, ստացել 8-ամյա կրթություն: «Գերազանց չէր սովորում, բայց չեմ կարող ասել, որ վատ աշակերտ է եղել: Ուզում էր կրթությունը շարունակել, լավ սովորել, բայց չստացվեց: Ու իր այդ երազանքի իրականացումն իր երեխաներին «փոխանցեց»: Ուզում էր, որ նրանք լավ սովորեն: Սաշաս չորս երեխա ունի»:
 
Ալեքսանդրի՝ որպես ժամկետային զինծառայողի ծառայությունն անցել է Արցախում՝ «Եղնիկներ» զորամասում: 2005 թ.-ին զորացրվել և տուն է վերադարձել: 2006 թ.ին պայմանագրային զինծառայության է անցել Հայաստանում, ծառայում էր Արտանիշի զորամասում՝ որպես վարորդ: «Սիրում էր ծառայությունը, համազգեստի հանդեպ հատուկ վերաբերմունք ուներ: Մի քանի անգամ գնաց Ռուսաստան աշխատելու, ես էլ իրեն ասում էի՝ մենակ մի գնա, երեխաներիդ էլ տար հետդ: Բայց հակադարձում էր. «Ես Ռուսաստանում չեմ ապրելու, որ մի հատ էլ երեխաներիս տանեմ: Նորից պիտի պայմանագրային ծառայությանը վերադառնամ»: Այդպես էլ մնաց այստեղ, նորից պայմանագրային ծառայության անցավ, դե, իսկ հետո էլ պատերազմ սկսվեց»: Հետաքրքիր բան է, չէ՞: Ասում են՝ ծնողի սիրտը միշտ կանխազգում է դժբախտությունը, զրույցի ընթացքում մտածում էի՝ գուցե տիկին Ռայայի սիրտն էլ էր հուշում մոտեցող ողբերգությունը, այդ պատճառով էր հորդորում որդուն ընտանիքով տեղափոխվել այլ երկիր ապրելու: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Բնականաբար, տագնապ է հայտարարվում բոլոր զորամասերում: Ալեքսանդրն այդ օրը ևս զորամասում էր, երկու օր մնում է այնտեղ, հետո արդեն ճանապարհ են ընկնում Քարվաճառ:
 
Այդ ընթացքում՝ սեպտեմբերի 29-ի գիշերը տուն է գալիս երեխաներին տեսնելու համար: Համբուրում է նրանց, հրաժեշտ տալիս կնոջը, ասում, որ երեխաներին լավ նայի: Բոլոր հարցերին ի պատասխան նշում է՝ գնում ենք, բայց թե ուր, կոնկրետ տեղ չի նշում: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրերի ընթացքում կարողացել են Ալեքսանդրի հետ զրուցել, իսկ հոկտեմբերի 1-ին եղել է վերջին և երկար զրույցը: Միշտ հանգստացրել է տան անդամներին, թե իրենց հետ ամեն բան կարգին է: «Մեզ այդպես էլ չասաց, թե որտեղ է: Մյուս տղայիս էր ասել, թե ուր է գնում: Եղբայրը Սաշային է ասել՝ մի գնա, մնա, Սաշան էլ եղբորն է ասել՝ դու մի գնա: Բայց արդյունքում երկուսն էլ գնացել են Քարվաճառ: Իսկ մենք չենք էլ իմացել, թե իրենք որտեղ են: Հեռախոսով զրուցում էինք: Հարցնում էինք՝ լա՞վ եք, «հա, մա՛մ ջան, շատ լավ ենք»: Դա լսում ու մի քիչ հանգստանում էինք: Էլ ի՞նչ կարող էի հարցնել՝ ուտելիք ունե՞ք, սովա՞ծ չեք, «չէ, մա՛մ ջան, ամեն ինչ էլ ունենք, մեքենան լիքն ուտելիք է»: Ալեքսանդրի երեխաներից ամենակրտսերը նոր էր ծնվել, ինչպես ժողովուրդն է ասում, անգամ քառասունքից դուրս չէր եկել: Սաշան մայրիկին ասել էր. «Մա՛մ, կգամ, երեխուս քառասունքը դուրս կգա, կանեմ քառասունքը»: Սաշայի այս և մնացած բոլոր ցանկություններն անկատար են մնում: Ալեքսանդրը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում:
 
«Հոկտեմբերի 2-ի առավոտյան, երբ թշնամու հետախույզները մտնում են մեր տարածք, մերոնք փորձում են կանխել ներթափանցումը, սակայն թշնամին ուժեղ կրակահերթ է բացում մեր զորքի ուղղությամբ, առաջխաղացում ունենում: Մեր տղաները թեժ մարտի մեջ են ներգրավվում: Երբ մի փոքր հանդարտվում է իրավիճակը, Սաշան փորձում է հասկանալ՝ թշնամու զինվորներից ողջ մնացած կա՞, թե՞ ոչ: Մոտենում է, փաստորեն, ողջ է լինում, կրակում ուղիղ Սաշայի սրտին»: Ալեքսանդրը շուտ է տուն «վերադարձել»: «Մյուս տղաս էլ էր մարտի դաշտում՝ Սաշայից ոչ շատ հեռու, բայց ավելի բարձր հատվածում: Լսել է, որ վարորդներից մեկը զոհվել է: Կանխազգացել է, որ եղբայրն է: Եկել է, որ տեղում հասկանա, թե ով է զոհվել, պարզվել է, որ Սաշան է: Եղբայրն էլ Սաշային տուն բերեց»: Ապրելու ուժի մասին: «Իր երեխաներն են ինձ ուժ տալիս: Ամեն երեխայի ծնվելուց ինձ ասում էր՝ քո հույսով եմ»:
 
Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»