Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»


«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկիս ծնվելուն շատ ենք սպասել: Երբ նա ծնվեց, մեծ աղջիկս տասը տարեկան էր, փոքրը՝ ութ: Խելացի, ինքնուրույն երեխա էր, ժիր ու ճարպիկ, ընկերասեր: Սիրված էր, ամբողջ ընտանիքն իրեն փայփայում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետան՝ Նարեկի մայրիկը:
 
Հիշում է՝ Գառնիում՝ Ազատ գետում որդին սիրում էր ձուկ բռնել, լողալ, ոտքով երկար ճանապարհ քայլել: «Լիարժեք ապրում էր իր մանկությունն ու պատանեկությունը»: Մայրիկի խոսքով, որդին սիրով է մանկապարտեզ հաճախել:
 
«Ընկերանում էր բոլորի հետ, կռվարար չէր, դեռ փոքրուց կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել: Մանկապարտեզից հետո սկսեց հաճախել Գառնիի հիմնական դպրոցը: Լավ էր սովորում, մինչև դպրոցն ավարտելն ամեն տարի գովասանագիր է ստացել: Իններորդ դասարանում ճանաչվել է «Տարվա լավագույն աշակերտ»: Օլիմպիադաների է մասնակցել մաթեմատիկայից, գրականությունից, հանրահաշվից ու երկրաչափությունից»: Դպրոցին զուգահեռ Նարեկը հաճախել է ըմբշամարտի, մրցումների մասնակցել և մրցանակային տեղեր նվաճել: Բայց պրոֆեսիոնալ սպորտն իր տեղը զիջել է կրթությանը. Նարեկի համար այն առաջնային էր: «Պատմություն էր սիրում, գրականություն, անգլերեն: Սիրում էր կարդալ: Միշտ հպարտությամբ ենք դուրս եկել ծնողական ժողովներից: Ուսուցիչները շեշտում էին՝ Նարեկը դպրոցի լավագույն աշակերտներից է, նրանից պետք է օրինակ վերցնեն»: Դպրոցն ավարտելուց հետո Նարեկն ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, բայց ուսանող լինել չի հասցնում: «Որոշել էր նաև հաշվապահություն ուսումնասիրել: Նպատակներն ու երազանքները շատ էին: Միշտ ասում էր՝ ծաղկուն Հայաստանում ենք ապրելու, մեր երկրից լավ տեղ չկա»:
 
2021 թ.ի հունիսի 29-ին Նարեկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայել է Քանաքեռի զորամասում, այնուհետև տեղափոխվել Վարդենիս: «Ուզում էր շուտ մեկնել ծառայության: 44-օրյա պատերազմից հետո էր: Նարեկն «ապրեց» այդ պատերազմը: Գիտեմ, որ մասնակցել է տարբեր հավաքների, բնականաբար, իրեն ռազմաճակատ չէին տանի, բայց պատրաստ էր դրան: Պատերազմի ժամանակ մեր գյուղում էլ զոհեր ունեցանք, միշտ այցելում էր պանթեոն: Անկախ ամեն ինչից, ուրախ է մեկնել ծառայության: Կարծես ինչոր պարտք ուներ տալու, հոգու խորքում ինչոր անելիք ուներ, զգում էի դա»: Մայրիկը պատմում է՝ ծառայության ուսումնական ամիսների ավարտից հետո որդուն տեղափոխել էին Վարդենիս, որտեղ մեկ գիշեր մնալուց հետո դեկտեմբերի 28-ին նա Սոթքի մարտական դիրքում էր: «Քանաքեռում քննությունները գերազանց հանձնելուց հետո կրտսեր սերժանտի կոչումով Նարեկին տեղափոխեցին: Դժվարությունները շատ էին՝ հիմնականում եղանակային պայմաններից ելնելով: Փոքրիկ կացարան ունեին, երեք հոգով էին: Դիտակետը վստահվեց Նարեկին, հսկում էին Վարդենիսի և Սոթքի ամբողջ սահմանագիծը: Ասաց՝ պետք է հսկեմ հակառակորդի շարժը: Ամիսներով զորամասում չէր լինում, երկուերեք ամիսը մեկ իջնում էին, մնում 15 օր, հետո բարձրանում հերթափոխի: Բայց չէր տրտնջում: Գիտեի, որ առաջնագծում է ծառայում, բայց Նարեկս միշտ ասում էր՝ մա՛մ ջան, մի վախեցիր:
 
2022 թ.ի փետրվարին արձակուրդ եկավ: Լավ տրամադրություն ուներ, երբեք ոչնչից չի բողոքել: Օգոստոսին մի քանի օրով զորամասում էր: Գնացինք իր մոտ, օգոստոսի 15-ին մեկ օրով արձակուրդ ստացավ, այդ օրը մեր ամբողջ ընտանիքով այնքան լավ ժամանակ անցկացրեցինք Սևանի ափին: Նարեկս ջրից դուրս չէր գալիս, կարոտն առավ մեզանից, բնությունից, ջրից: Որքան ուրախ օր էր, երանի այն չվերջանար»: Սեպտեմբերի 13-ին հարձակում սկսվեց մեր երկրի սահմանների վրա: «Ամբողջ օրը, նաև դրանից առաջ չզանգեց: Վստահ եմ՝ գիտեր, որ հարձակում է լինելու: Ծանր օրեր ապրեցինք, բայց գոնե իր ձայնը լսում էի, թող շարունակեր ծառայել, բայց կարևորը ձայնը լսեի: Իր ընկերներից էլ զոհվեցին, մի քանի օր չէր կարողանում խոսել, տղաների անունները տալ, ուզում էր, որ նրանց մասին բոլորն իմանային»:
 
Նարեկի մարտական ուղին փաստում է. «2022 թ. սեպտեմբերի 13ի մարտական գործողությունների ժամանակ կրտսեր սերժանտ Բաղդասարյանը գտնվել է թիվ N մարտական դիրքում, որտեղ էր նաև Դ-30 ՀԴՆ-ի 1-ին ՀրՄ-ի-դիտակետը, ապահովել է հուսալի կապը և հայտնաբերած նշանակետերի մասին ժամանակին զեկուցել է ըստ վերադասության, ինչի շնորհիվ հրետանային միջոցները ճիշտ և ժամանակին կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ»: 2023 թ. հունվարին տիկին Սվետան կորցնում է մայրիկին, այդ ժամանակ Նարեկը մի քանի օրով արձակուրդ է գալիս:
 
«Այնքան փոխված էր, ավելի հասունացած, իր աչքերին նայելիս այլ զգացողություններ էին. սեպտեմբերի 13-ին շատ բան էր տեսել և կարծես պատասխանատվություն ունենար, որ ինչոր կարևոր գործ պետք է անի: Հունվարի վեցին իր 20-ամյակն էր, մի փոքր նշեցինք, որքան էլ վշտի մեջ էինք: Հետո իրեն ճանապարհեցինք, կրկին բարձրացավ դիրքեր»: 2023 թ. մայիսի 10ին Նարեկը զրուցում է մայրիկի հետ, տիկին Սվետան ասում է՝ որդին անտրամադիր էր, գիտեր, որ սահմանին կուտակումներ կան: «Հորեղբոր տղաների հետ էր խոսել, ասել՝ քանի գիշեր է՝ չեմ քնում: Նարեկիս 47 օր էր մնացել, որ զորացրվեր: Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հարձակում է սկսվում: Նարեկն ու ընկերներն իրենց դիտակետում էին, հաշվարկներ է կատարել, թույլ չեն տվել թշնամու առաջխաղացումը: Զանգահարեցի, ասաց՝ մա՛մ, զբաղված եմ, պիտի հսկեմ: Զգում էի, որ լարված է: Բոլորին զանգել էր, ասել, որ ամեն ինչ լավ է: Հետո լրատվամիջոցներից իմացանք, որ Սոթքի ուղղությամբ հարձակում է:
 
Թշնամին իրենց կացարանն ամբողջությամբ ոչնչացրել էր, տղաները խրամատում էին եղել: Մայիսի 12-ին զրուցեցինք, ասաց՝ ամեն ինչ հանդարտ է: Բայց այդ օրն ավելի ուժեղ հարձակում է եղել: Երեք հոգով իրենց դիտակետում են եղել: Երկու ընկերոջն ասել է՝ հետ գնացեք, պատսպարվեք: Նարեկս շարունակել է իր հաշվարկները՝ եթե հաշվարկները ճիշտ չանենք, բոլորիս կյանքը վտանգի տակ է, իմ դիտակետը թողնել չեմ կարող, իսկ ինձ ասում էր՝ մա՛մ ջան, մի վախեցիր, գալու եմ: Մեզ ասացին՝ եթե Նարեկը ցանկանար, հետ կգնար, բայց նա գիտակցված որոշում է կայացրել, զոհել է իրեն, որ ընկերները փրկվեն: Երկու ընկերները վիրավորում էին ստացել, իսկ բեկորային հարվածը Նարեկն իր թիկունքին էր վերցրել: Տղաներն ասացին՝ Նարեկը մեզ փրկեց»:
 
Նարեկն անմահանում է մայիսի 12-ին Սոթքի թիվ N դիրքում, որտեղ նրա հիշատակին խաչքար է կանգնեցվել: Նարեկը հարգանք է վայելել հրամանատարության և զինակից ընկերների շրջանում, եղել է կարգապահ զինծառայող: Այդ մասին փաստում է նաև նրա մարտական ուղին. «Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում` որպես Դ-30 ՀԴՆ-ի 1-ին հրետանային մարտկոցի կապի ջոկի հրամանատար: Մշտապես տիրապետել է իր ֆունկցիոնալ պարտականություններին և իր առջև դրված մարտական խնդրին: Իրականացրել է մարտական հերթապահություն առանց որևէ խախտումների և խնդիրների, իր առջև դրված մարտական խնդիրները կատարել է գերազանց: Բարձր մակարդակով իրականացրել է հակառակորդի հետախուզություն և ուղղորդել է հրետանու կրակը, ինչի արդյունքում հակառակորդը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը»:
 
Ապրելու ուժի մասին: «Աղջիկներս երեխայի էին սպասում, բայց Նարեկս չիմացավ, որ կրկին քեռի է դառնալու: Նարեկիս քույրերը մեկ ամսվա տարբերությամբ երեխաներ ունեցան: Նրանք են ինձ ուժ տալիս ապրելու: Հինգ թոռնիկ ունեմ՝ երկու տղա և երեք աղջիկ: Հավատս չի գալիս, թե այս ինչ եղավ մեզ հետ, Նարեկիս հետ, մեր այսքան լուսավոր տղաների հետ: Նարեկս շատ էր սիրում կյանքը: Մարդասեր էր, մարդու մեջ միշտ ամենալավն էր տեսնում: Նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է»:
 
Հ. Գ. Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Նարեկ Բաղդասարյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գառնիի պանթեոնում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՀայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանԷներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»«Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԵթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվել