Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Ինտելեկտուալ և բարոյական ցածր մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, որևէ կարմիր գիծ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դա ոչ թե ուղղակի կեղծ է ու անմարդկային, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ»: «Փաստի» հետ զրույցում նման գնահատական է տալիս «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում տեղի ունեցող «դատավարություններին»: «Այս դատավարությունն ուղղված է մի քանի գլխավոր նպատակների: Առաջինը, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, արցախահայության՝ անցած դարից սկսված ամբողջ պայքարը որպես տեռորիստական, հակապետական և դատապարտելի գործողություններ ներկայացնելն է: Ժողովրդի՝ իրենց ավանդական նորմերով, արժեքներով սեփական հողի վրա ապրելու համար պայքարն ուզում են նույնացնել տեռորիստական գործունեության հետ: Երկրորդը՝ դա ոչ միայն վերաբերում է արցախահայությանը և ԼՂՀ-ին, դա վերաբերում է նաև աշխարհի տարբեր անկյուններում պայքարող ժողովուրդներին: Գաղտնիք չէ, որ չճանաչված պետություններ կան, որոնցից մի քանիսը պայքարում են արդարության համար: Մարդու անքակտելի իրավունքներից մեկն է ինքնորոշման իրավունքը, դրա համար եմ տեղի ունեցողն անվանում հանցագործություն միջազգային իրավունքի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ մարդկանց այսօր Ադրբեջանում «դատում» են որպես հակապետական և միջազգային հանցագործներ: «Երրորդ թիրախը Հայաստանն է: Այնտեղ խոսքն այն մասին է, որ Հայաստանն անօրինական ձևով ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ և այս բոլոր տարիներին օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ՝ Արցախը: Այս համատեքստում պետք է հասկանանք, թե ինչ է արել և անում Հայաստանի օրվա իշխանությունը: Օրվա իշխանությունը հրապարակայնորեն արել է այնպիսի կեղտոտ և զազրելի քայլ, որին հավասարը չկա: Հիմա նրանք ինչ էլ անեն, դա չի փրկելու: Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչպես ամենացածր մակարդակի «доносчик», արտահայտվել է Ռուբեն Վարդանյանի մասին: Նրա մասին իր ճանաչողությունը չէր պահանջում այդ ստոր հայտարարությունը: Դա ենք լսել հրապարակայնորեն խաբեությամբ կառավարության ղեկը ձեռքը վերցրած այդ անձնավորության կողմից: Այստեղ նշենք, որ վերջին օրերին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, կարծես թե, մի երկու տեղ արտահայտվել է այս խնդրի մասին, բայց եթե համեմատենք մնացած իրենց հայտարարությունների հետ, նաև այսպես ասած, պիղծ խաղաղության պայմանագիր ստորագրելու ընթացքի հաջողությունների առումով, կարելի է, չէ՞, ենթադրել, թե ինչ են անում ոչ հրապարակայնորեն: Պնդում եմ՝ իրենց այն խոսքը, որ գերիների վերադարձման ուղղությամբ քայլեր են անում ոչ հրապարակայնորեն, ամբողջովին վնասում է ոչ միայն Արցախի ռազմական ու քաղաքական ներկայացուցիչներին, այլ բոլոր 21 գերիներին: Կասկած չունեմ: Սա սուբյեկտիվ կարծիք չէ:

Տեսեք, թե ինչպես են այստեղ վերաբերվում Արցախյան շարժման կարկառուն դեմքերին, մասնավորաբար՝ ցեղասպանությունից մազապուրծ փրկված արցախահայությանը: Դա ապացուցված է և օբյեկտիվ: Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության մոտեցումները, հայտարարությունները և գործողություններն ամբողջովին ներդաշնակ են: Այստեղ ներդաշնակությունը չի սկսվել այս օրերին, ոչ էլ սկսվել է 2020 թվականին: Այս թիմը եկել է հստակ ծրագրով, որի երկու մասը բոլորիս պետք է հայտնի լինի: Առաջինը՝ Արցախը, եթե կարելի է՝ միանգամից, բայց դա չի ստացվել, ապա մաս-մաս հանձնել, բռնակցել Ադրբեջանին՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, նորմերը, օրենսդրությունը, անգամ մարդասիրական նորմերը: Երկրորդ խնդիրն իրականացվում է մեր աչքի առաջ, ներկա գործընթացն է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ: Այս առումով չպետք է կասկածենք, որ այս իշխանությունն իր բոլոր գործողություններով սպասարկում է թուրքադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ»,-հավելում է ՀԿ տնօրենը:

Ներհայաստանյան կյանքում ականատես ենք լինում դատական գործընթացների, երբ փորձ է արվում լռեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, կառավարման բացթողումների վերհանումը: Խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, որն այս իշխանությունն իր գլխավոր խաղաքարտն էր համարում, կարծես թե, այլևս գերակա արժեք չեն Հայաստանում: «Պետք է նկատի ունենանք իրենց ցածրագույն ինտելեկտուալ և բարոյական մակարդակը: Սա ասում եմ ցավով, որովհետև տվյալ դեպքում խոսում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության մասին: Կցանկանայի, որ դա լիներ խիստ հակառակը: Ինտելեկտուալ և բարոյական այդ մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, այն, որ կարմիր գիծ են կոչում: Ինչո՞ւ, որովհետև ճիշտ ժամանակն է հիմա դատապարտել եվրոպական բոլոր այն գործիչներին, որոնք անամոթ ձևով, ամոթի զգացումը կորցրած, դեռ խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին: Այնպես չէ, որ համաշխարհային մակարդակով զարգանում է բարոյականությունը և այլն, խիստ հակառակը: Բայց Հայաստանի օրվա իշխանությունն իրենից ուղղակի ավանգարդ է ներկայացնում այս առումով և հայտնվել է առաջին գծում: Այդ առաջին գիծն իրական ժողովրդավարության դեմ անթաքույց պայքար է, այսինքն՝ Հայաստանի օրվա իշխանությունը խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվություն ստանալու իրավունքը ոչ թե ոտնահարում է, այլ հակադրվում է դրան: Սրանք տարբեր աստիճաններ են:

Եվրոպայի ղեկավարությունն, անշուշտ, Եվրոպայի ժողովուրդների ներկայացուցիչը չէ: Իրենք բերված են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից: Այս առումով ինչ էլ տեղի ունենա Հայաստանում՝ իրավունքների ոտնահարում, հակադրում, արժանանալու է գովասանքի: Մասնավորապես, ԵՄ-ի կառավարման համակարգում այսօր նպատակը մեկն է՝ նախ և առաջ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերել, իսկ Հայաստանը դարձնել տարածք: Հայաստանի օրվա իշխանությունները փորձում են ազգպետություն գաղափարախոսությունից «ազգը» հանել, նրանք Հայաստանը դարձնում են Թուրքիայի վիլայեթ: Եթե հանում ես պետականության կորիզը, այն է՝ ազգայինը, նա դառնում է Թուրքիայի վիլայեթ, Ռուսաստանի գուբերնիա, Ամերիկայի նահանգ: Սա է հիմնական խնդիրը, որն ամեն անգամ ավելի նողկալի փաթեթավորմամբ ներկայացվում է ամենաանգրագետ, ամենատանջված խավին, որոնց համար պատրաստվում է այդ խայտառակ ապագան, որը կա»,-ասում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ հիմա էլ ասում են՝ Ադրբեջանն իր հայտարարություններով խանգարում է Հայաստանին: «Այդ ինչ աստիճանի նողկալիության է հասել ամենը: Երիտասարդ են, մեղքս գալիս են, դեռ երկար պիտի ապրեն: Կարելի՞ է սրտխառնոց առաջացնող այդպիսի հայտարարություններով հանդես գալ: Մոռացեք՝ դա Ադրբեջանի պահանջը չէ, դա այս թիմի գաղափարախոսությունն է: Ադրբեջանը դրանից օգտվում է: Այս իշխանությունները նախապես, իրենց իշխանության գալուց առաջ ունեին ամենաստոր, հանցավոր պայմանավորվածությունը գլոբալիստական կենտրոնների հետ, որտեղ Թուրքիան ունի իր ուրույն տեղը: Այդ պայմանավորվածությունների հիման վրա են եկել:

Երբ այսօր այս թիմը խոսում է իր գաղափարախոսության մասին, օրինակ՝ Արցախը պետք է ճանաչեինք Ադրբեջանի մաս մինչև պատերազմը, այսինքն՝ հազարավոր զոհերը կարող էին չլինել, ի՞նչ է դա նշանակում, որ ամեն ինչ նախապես որոշված է եղել: Խնդիրը մեզանից պահանջում է խիզախություն առերեսվելու իրողության հետ»:

Նշում է՝ իրեն հաճախ են մոտենում մարդիկ, զրույցի բռնվում: Նկատել է, որ իրենց կենցաղային, առօրյա հոգսերով ապրող մարդկանց համար ոչ միայն անհասկանալի է տեղի ունեցողը, այլև նրանք չեն ուզում ընդունել, որ երկրում իշխանությունը կարող է գործել ժողովրդի դեմ: «Համարում են, որ միայն աննորմալ մարդը կարող է այդպես մտածել: Այս գործողությունները հակամարդկային են, մարդուն ընկալելի չեն, ոչ միայն հակահայկական են, այլ նորմալ մարդու համար դժվար ընկալելի: Հատկապես հին Սփյուռքի ներկայացուցիչների համար այս իրավիճակը հասկանալի չէ: 1915 թ. Ցեղասպանության ժամանակ Հայաստանը չուներ պետականություն: Այս ցեղասպանությունն իրականացվում է աստիճանաբար, խոսքը ոչ միայն Արցախի հարցի մասին է, որը փակված են որակում, այլև ուզում են փակել Հայկական հարցը: Այսօրվա իրողությունները պետք է ընկալենք սառնասիրտ, սթափ: Բարձր ինտելեկտ պահանջող մոբիլիզացիա պետք է լինի ազգի մեջ: Հակառակ պարագայում կդառնանք տարածք: Գալու է պահ, երբ խոշոր պետություններն իրար հետ խոսելու են: Այդ դեպքերում նրանք իրենց հարցերը լուծում են ի հաշիվ ամենաթույլ օղակի: Այսօր նպատակային թուլացվող օղակը Հայաստանն է»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն Մարուքյան