Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Երբեք չէր հանձնվում, ուներ շատ նպատակներ և երազանքներ». Դերենիկ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դերենիկը խարտյաշ մազեր ուներ, այդ մազերի նման վառ, կրակի պես բոցավառվող տեսակ էր: Մանկության տարիներին առույգ էր, խինդով լեցուն: Պատանեկության տարիներին նվիրվածությամբ ու ընկերասիրությամբ էր առանձնանում, բնավորության այս գծերը նա պահպանեց կյանքի ողջ ընթացքում: Բոլորի հիշողություններում նա այդպիսին է մնացել: Բոլորի կյանքում եղբայրս շատ վառ կետ էր, ու բոլորի համար աննկարագրելի էր նրա կորուստը: Իր դեպքից հետո, երբ բանակային ընկերները մեր տուն եկան, կիսվում էին մեզ հետ իրենց հիշողություններով: Պատմում էին, որ երբ տղաներից որևէ մեկը վատառողջ էր լինում, Դերենիկն սկսում էր նրան հոգատարությամբ և ուշադրությամբ շրջապատել, անընդհատ խնամում էր, թեյ պատրաստում: Նրա մասին ցանկացած հիշողության մեջ նրա նվիրվածության ու հոգատարության փաստի շեշտումը կա: Սիրված ու հարգված էր բոլորի կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինեն՝ Դերենիկի քույրը:

Դերենիկը ծնունդով Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից է։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ «Այնպես էր ստացվել, որ դպրոցն ավարտելուց հետո չէր հասցրել ընդունվել որևէ տեղ, բանակից զորացրվելուց հետո էլ չստացվեց, բայց նա շատ էր կարևորում կրթությունը և ինձ մշտապես խորհուրդ էր տալիս սովորել, բարձրագույն կրթություն ստանալ՝ որպես օրինակ բերելով նաև մեր մյուս եղբորը: Անասելի աշխատասեր էր: Խաղաղապահ բրիգադում ծառայելու ժամանակ, երբ Աֆղանստան էին մեկնել, անընդհատ ինչ-որ ծրագրեր էին կազմում, որոնք պետք է կյանքի կոչեր հայրենիք վերադառնալուց հետո: Մեկն, օրինակ՝ առնչվում էր գյուղատնտեսությամբ զբաղվելուն, բայց կյանքն իր համար ուրիշ բան էր նախատեսել»:

2014 թվականին Դերենիկն ավարտում է դպրոցը, 2015 թ. ձմռանը զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության: Նա տանկիստ էր, ծառայել է Արցախում: Դերենիկը մասնակցել է Քառօրյա պատերազմին, Մարտակերտի առաջին գծում էր: «Եղբորս մանկության ընկերներից էր Քյարամ Սլոյանը, միմյանց հետ շատ կապված էին, հարազատ եղբայրների պես, հետո էլ դարձան նաև ծառայակից ընկերներ։ Նրա կորուստը Դերենիկը շատ ծանր տարավ: Կարծում եմ, որ զինվորական ծառայությանը նվիրվելը կապ ուներ նաև Քառօրյա պատերազմի և ընկերոջ զոհվելու հետ: Գուցե իր ներսում այդ վրեժի զգացողությունը կար: Ամեն ինչ արեց, հաղթահարեց բոլոր դժվարությունները, մրցակցության մեջ մտավ ինքն իր հետ և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց որոշ ժամանակ հետո ծառայության անցավ Խաղաղապահ զորքերում»:

Դերենիկն իր զինվորական ծառայությունը շարունակում է ՀՀ ՊՆ Խաղաղապահ զորքերի կազմում: Իր առաջադիմության և նվիրված աշխատանքի շնորհիվ ընդունվելուց երկու ամիս անց մեկնել է Ռուսաստան և Գերմանիա՝ վերապատրաստումների։ Գերմանիայից վերադարձել է վկայականով: Մեծ ցանկություն ուներ Աֆղանստան մեկնելու, իսկ այնտեղից վերադառնալուց հետո տուն կառուցելու և ընտանիք կազմելու մասին էր երազում: Իր կարգապահ և նվիրված ծառայության արդյունքում նա խաղաղապահ առաքելության շրջանակում մեկնում է Աֆղանստան: Այնտեղ մնում է ինն ամիս: 2020 թ. սեպտեմբերի 20-ին վերադառնում է հայրենիք: Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ավարտին պարգևատրվել է ՆԱՏՕ-ի մեդալով՝ «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու համար:

Նարինեն պատմում է՝ նախքան պատերազմի սկսվելը, եղբայրը հասցրել է բոլորին այցելել, զրուցել, փորձել կարոտն առնել: «Անգամ գյուղում ասում են՝ բոլորիս հիշողություններում այդ օրերը մնացել են: Դերենիկն ասել է՝ վռազ եմ, բոլորիդ տեսնեմ ու գնամ»:

Նարինեն շատ լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը: «Զանգեց՝ մա՛մ, 15 օրով դիրքեր ենք բարձրանում: Նորմալ ընդունեցինք դա, բնական բան էր: Մենք էլ ասացինք՝ բա հաջող չենք անո՞ւմ: Արձագանքեց՝ շտապում ենք, շուտ հետ ենք գալու: Մայրիկս հեռախոսն անջատեց: Նորից զանգեց, ես պատասխանեցի: «Ուզում էի քեզ հետ խոսել...»,-ասաց»: Զանգն անջատվում է: Սրանք Դերենիկի վերջին բառերն են, որոնք, Նարինեի բնորոշմամբ, հնչում են նրա ականջներում արդեն տարիներ շարունակ:

Դերենիկը ոչինչ չի ասել այն մասին, որ մեկնում է մարտի դաշտ: Մարտի դաշտում են եղել և՛ Դերենիկի հայրիկը, նա նույն օրը կամավոր է մեկնել, և՛ մյուս եղբայրը՝ լեյտենանտ Հենրիկ Խաչատրյանը, նա այդ ժամանակ Որոտանում էր: Նարինեն ասում է, որ Դերենիկը եղբոր ու հայրիկի հետ ինչ-որ շփում ունեցել է այն օրերի ընթացքում, երբ եղել է ռազմի դաշտում: Մայրիկն ու քույրիկը շատ անգամ են փորձել կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն: Ընտանիքի տեղեկություններով, Դերենիկը եղել է Քարվաճառ-Ջրական հատվածում: Նա անմահացել է սեպտեմբերի 30ին: Օրեր անց Դերենիկն արդեն «տանն էր»:

Քույրիկն ասում է՝ Դերենիկին գյուղում շատ քիչ էին իր անունով կոչում, վառ գույնի մազերի համար նա բոլորի «Կյաժն» էր դարձել: Հիմա էլ գյուղում նրան հիշում են, պատմություններ պատմում խարտյաշ մազերով տղայի մասին: Իսկ Նարինեն ասում է՝ թեկուզ եղբայրը կարճ կյանք է ունեցել, բայց այն այնքան լի է եղել: «Յուրաքանչյուր պահի կարողանում էր շուտ կողմնորոշվել, տարատեսակ խնդիրներից դուրս գալու ելքը գտնել։ Երբեք չէր հանձնվում, ուներ շատ նպատակներ և երազանքներ, միայն մայրիկի հետ էր կիսվում, խոսում իր նպատակներից»։

Ապրելու ուժի մասին: «Ծնողներս չեն ուզում ընդունել այն փաստը, որ Դերենիկը չկա: Նրանց ավելի շատ ապրեցնում ենք մենք՝ ես ու եղբայրս, նաև այն, որ Դերոյի անունը բարձր պահենք, կյանքի կոչենք իր՝ տուն կառուցելու երազանքը: Ծնողներս ավելի շատ ապրում են եղբորս երազանքի թելերով: Ինձ համար 2020 թվականից հետո ժամանակը, կարծես, կանգ է առել: Կյանքին համընթաց ապրում ենք, բայց, իհարկե, ոչ նույն ռիթմով: Չի լինում ինչ-որ քայլ անել ու լիարժեք երջանիկ լինել, չհիշել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել: 2020 թվականը շատ բան է փոխել: Որպես եղբայր՝ նա ինձ համար ոչինչ չէր խնայում, անփոխարինելի էր, ձգտում էր ամեն ինչ անել ինձ համար։ Սիրում էր ինձ, բայց նաև միշտ խիստ էր»:

Հ. Գ. Դերենիկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Զորավար Անդրանիկ» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արտաշավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»