Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ էր, հետաքրքրասեր: Սկեսրայրս՝ Լևոն Մելքոնյանը, քանդակագործ էր, նրա ջիղը փոխանցվել էր Արսենին: Նա միշտ ասում էր, որ Արսենը կդառնա քանդակագործ: Երկու տարեկան էր, մուրճը ձեռքում պահել չէր կարողանում, անունն էլ «չըխկ» էր դրել, խնդրում էր իր համար փայտից մուրճ պատրաստել: Արսենս Գողթում է ծնվել, շատ կապված էր բնությանը: Ամբողջ օրը սարերում էր, բնության մեջ: Թռչուններ, ձկներ էր բերում, պահում: Լավատես էր, կենսուրախ, աշխատասեր, նպատակասլաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սեդան՝ Արսենի մայրիկը: Նշում է՝ որդին դպրոցում շատ լավ է սովորել, խելացի էր: «Երկրաչափություն առարկան էր շատ սիրում:

Դպրոցին զուգահեռ նաև ըմբշամարտի էր հաճախում Գառնիում: Մեդալներ ունի: Պարապմունքներն ուշ ժամի էին վերջանում, սեփական մեքենա չունեինք, տրանսպորտ չկար, երբեմն ոտքով էր տուն վերադառնում, ինչը վտանգավոր էր, այդ պատճառով սպորտը թողեց: Բայց կարծում եմ՝ եթե շարունակեր պարապել, մեծ հաջողությունների կհասներ»: Մինչ բանակ գնալը Արսենը կահույքագործության գաղտնիքներն է սովորում: «Կահույք է պատրաստել մի քանի տան համար: Բանակից վերադառնալուց հետո կահույքագործությունը թողեց: Սկսեց շինարարությամբ զբաղվել»: Դպրոցն ավարտելուց հետո 2004 թվականին Արսենը զորակոչվում է պարտադիր ժամկետային զինծառայության Արցախ: Ծառայել է Ստեփանակերտում՝ Հայկազով զորամասում, Դ 20 դիվիզիոնում, եղել է հրանոթի հրամանատար: Մայրիկը պատմում է՝ համաբանակային զորավարժությունների ժամանակ որդին ճանաչվել է հրանոթի լավագույն հրամանատար և պարգևատրվել ՊՆ հրամանատարի կողմից: Ունի նաև շատ շնորհակալագրեր և պատվոգրեր:

Քանդակագործությունն Արսենի արյան մեջ էր: Տիկին Սեդան լավ է հիշում այն օրը, երբ որդին մի հսկա քար բերեց տուն: «Այդ քարի չափերը չեմ կարող նկարագրել: Երբ հարցրեցի, թե ինչու է այն բերել տուն, ասաց՝ խաչքար եմ քանդակելու: Իր խոսքի տերը եղավ: Արդյունքը մի քանի խաչքարերն են, որոնցից մեկն, օրինակ՝ հիմա մեր տան բակում է: Մեկը նվիրեց իր վարպետին, որի մոտ կահույքագործություն էր սովորել: Իր ըմբշամարտի մարզչի տղան հանկարծամահ էր եղել, իմացել էր, որ տղայի համար ուզում են հուշաղբյուր կառուցել: Իր քանդակած խաչքարերից մեկն էլ նվիրեց իր մարզչի ընտանիքին: Խաչքարերից մեկն իր չափերով բավականին մեծ էր ստացվել: Մեր գյուղապետարանից եկան, իրեն ասացին, որ գյուղում ուզում են խաչքար տեղադրել Եղեռնի տարելիցին: Արսենը չմերժեց, հետո այնպես ստացվեց, որ չեկան այդ խաչքարը տանելու: Արսենն ասաց՝ իմ ուժերով այդ խաչքարը կտեղադրեմ, բայց սկսվեց պատերազմը»: Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի համաձայնել խաչքարը վաճառելու առաջարկությունների հետ, մշտապես հակադարձել է՝ խաչքարը չեն վաճառում: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Արսենը կամավորագրվեց և հաջորդ օրը մեկնեց մարտադաշտ: «Գյուղից մի քանի հոգով գնացին: Արսենս ու ընկերը՝ Դավիթը, չվերադարձան: Երկուսն էլ հրետանավոր էին: Իրենք եղել են Մարտակերտ-Մատաղիս հատվածում»:

Պատերազմի ծանր օրերին, երբ քիչ թե շատ հանդարտ պահեր են եղել, Արսենը տուն է զանգահարել, զրուցել ընտանիքի անդամների հետ: «Զրույցների ժամանակ իրեն ասում էի՝ Արսե՛ն ջան, հետ արի, թող գոնե հերթափոխ լինի: Արսենն ինձ մշտապես ասել է, թե երրորդ գծում է, և ես հավատում էի իրեն: Ավելին, ես չէի պատկերացնում, թե ինչ ասել է պատերազմ: Արսենն ինձ միշտ ասում էր՝ այստեղ շատ հանգիստ է: Երբ հարցնում էի, թե այդ ինչ ձայներ են լսվում, ընդամենն արձագանքում էր՝ խզարում ենք»: Արսենն այդպես էլ մայրիկին չի պատմել, որ պատերազմի ընթացքում վիրավորվել է ոտքի շրջանում. «Ընկերը՝ Դավիթն իրեն ասել է՝ գնա, վիրավոր ես, բայց Արսենն արձագանքել է՝ քեզ մենակ չեմ թողնի»: Արսենն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում: «Ասել էր, որ իրենց մոտ մի քիչ ավելի հանգիստ է, իրենց ուզում են տեղափոխել ավելի թեժ կետ: Առավոտ շուտ մեքենա է եկել, որ նաև հրետանին տեղափոխեն: Վեց հոգով են եղել, իրար կողքի են հավաքվել, որ հրետանին տեղավորեն, անօդաչուն ֆիքսել է ու հարվածել:

Այդ օրն աշխատավայրում ինձ վատ զգացի, կարծես ոտքերս թուլացան, տուն եկա: Տանն արդեն լսեցի բոթը, բայց մինչև իրեն տուն բերելը չեմ հավատացել: Երազ էի տեսել, այդ երազով էի ապրում, հավատում էի այն մտքին, որ նա հրետանավոր է ու երրորդ գծում է: Մեկ ուրիշն էլ ասում էր՝ տղաներն անտառներում են: Վստահ էի, որ չի փախչի, չի թաքնվի: Բայց ամեն հավաստիացում, որ նա կարող է ողջ լիներ, ինձ ապրեցնում էր: Հույսով եմ ապրել: Բակում ծառեր ու ծաղիկներ էր սիրում տնկել, խնամել: Այդ վատ հոգեվիճակում շարունակում էի հոգ տանել դրանց մասին, որ հանկարծ չգա տուն և տեսնի, որ չեմ խնամել դրանք: Երբ հիմա էլ ինչ-որ նոր լուսանկար եմ գտնում, կարծես ինձ թվա, որ Արսենս գալու է»:

Դեկտեմբերի 4-ին է եղել Արսենի «վերադարձը» տուն: «Ես արդեն արյուն էի հանձնել: Այդ ընթացքում ամուսնուս առողջական վիճակը վատթարացավ: Մինչև նոյեմբերի 9-ը հույսներս չէինք կտրում, կարծում էինք, որ կզանգի, երևի կապ չկա, հնարավորություն չկա զանգահարելու: Բայց, ավաղ…»: Հիմա գյուղում՝ Արսենի նախանշած վայրում տեղադրվել է Արսենի քանդակած խաչքարը՝ այն մեկը, որ նա սեփական ուժերով պետք է տեղադրեր՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Հիմա այդ խաչքարը հավերժացնում է պատերազմում անմահացած տղաների հիշատակը: «Չցանկացա, որ մեր զոհված տղաներն առանձնանան: Խաչքարի մոտ կառուցված պատին Արսենի և գյուղի անմահացած հինգ տղաների նկարներն են: Բոլորը նույն գաղափարի համար են պայքարել ու անմահացել: Արսենի նկարի ներքևի հատվածում գրել ենք. «Իմ իսկ ձեռքով կերտած խաչքարը դարձավ ինձ հուշաքար»»:

Ապրելու ուժի մասին: «Տղաս ու աղջիկս են ուժ տալիս, հինգ թոռնիկ ունեմ, նրանք են ապրեցնում: Իր համար անընդհատ թարմ ծաղիկներ եմ տանում: Գնում եմ իր մոտ, տնկածս ծաղիկները խնամում, դրանք սկսում են ծաղկել, զգացողություն եմ ունենում կարծես իր համար ինչ-որ բան արեցի: Ասում են՝ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Ես հավատում եմ, որ Արսենն էլ, մեր մյուս տղաներն էլ անմահ են: Եվ ամենակարևորը՝ իր քանդակած խաչքարերն են հիշեցնում բոլորին Արսենի մասին»:

Հ. Գ. - Հրետանավոր Արսեն Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գողթի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Wildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան