Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համակարգը ներդրվել է 2003 թվականին՝ օրենքով ամրագրվելով որպես բյուջետային գործընթացի անբաժանելի և կարևորագույն բաղադրիչ։ Այս համակարգի հիմնական նպատակն է ապահովել պետական հատվածի ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ դրանք համապատասխանեցնելով միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և կառավարության սահմանած քաղաքականության գերակայություններին։

Այն նաև ռազմավարական գործիք է, որը հնարավորություն է տալիս կանխատեսել և պլանավորել պետական ծախսերը ոչ թե մեկ ֆիսկալ տարվա, այլ մի քանի տարվա հեռանկարով, ինչը զգալիորեն բարձրացնում է բյուջետային պլանավորման որակը և կայունությունը։ Մյուս կողմից էլ՝ ապահովում է ֆինանսական կանխատեսելիություն և թույլ է տալիս կառավարությանն ավելի հետևողականորեն իրականացնել իր ծրագրերը՝ նվազեցնելով անակնկալ ֆինանսական ճգնաժամերի կամ քաղաքականության կտրուկ փոփոխությունների հավանականությունը։

ՄԺԾԾ-ն ծառայում է նաև որպես ամուր հիմք պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար՝ ապահովելով, որ տարեկան բյուջեն համահունչ լինի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին և երկրի զարգացման առաջնահերթություններին։ Սա նպաստում է ֆինանսական կարգապահության ամրապնդմանը, ռեսուրսների ավելի ռացիոնալ բաշխմանը և, ի վերջո, պետական ֆինանսների կառավարման ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։

Սակայն ՀՀ կառավարության 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ներկայացվել է որպես երեք տարվա տնտեսական, ֆինանսական և բյուջետային քաղաքականության հիմնական փաստաթուղթ, աչքի է ընկնում ինչպես իր կառուցվածքային սահմանափակումներով, այնպես էլ ցուցանիշների իմաստով չափազանց հակասական կանխատեսումներով։ Ծրագրում փորձ է արվում ներգրավել մակրոտնտեսական միտումները, արձանագրել որոշ բացասական միտումներ և, այնուհանդերձ, պահպանել վերահսկելիության պատրանք՝ այն պարագայում, երբ արտաքին և ներքին իրողություններն ակնհայտորեն խոչընդոտում են նման վերահսկելիությանը։ Ընդհանրական միտումն այն է, որ ծրագիրը ավելի շատ արձագանք է իրականությունից բխող ճնշումներին, քան ռազմավարական միտք ու ուղղորդում ունեցող փաստաթուղթ։ Դրա մասին է վկայում նաև 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։

Առաջին հերթին արժե ուշադրություն դարձնել այն նախադրյալների փոփոխությանը, որոնց հիման վրա էլ ձևավորվել է ծրագիրը։ Վերջին տարիներին, հատկապես 2022 և մասնակիորեն 2023 թվականներին ՀՀ տնտեսությունն արձանագրել էր բարձր տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում արտածին գործոններով, որոնք պայմանավորված էին պատժամիջոցների արդյունքում ռուսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների, վերարտահանման և ռուս ռելոկանտների՝ դեպի Հայաստան տեղափոխվելու հանգամանքից բխող ազդեցություններով։

Սակայն, ինչպես ծրագիրն է փաստում, այդ գործոնները 2024 թվականից սկսած զգալիորեն թուլացել են, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ չեզոքացվել։ Դրա հետևանքով նաև նվազել է տնտեսական աճի արագությունը՝ 2022 թվականի 12,6 %-ից անցյալ տարի արդեն իջնելով 5,9 %-ի։ Արդյունաբերության ոլորտում արձանագրված անկումը վկայում է տնտեսության կառուցվածքային խոցելիության մասին, քանի որ ոչ թե բարձր արտադրողականությամբ ոլորտներն են ապահովում աճ, այլ ժամանակավոր ու արտաքուստ կայուն թվացող ճյուղերը։

Բացասական զարգացումները ակնհայտ են նաև արտաքին առևտրի ոլորտում։ Արտահանման և ներմուծման ծավալների կտրուկ նվազումը, ընթացիկ հաշվի պակասուրդի խորացումը և արտաքին առևտրի մնացորդի վատթարացումը վկայում են տնտեսական համակարգի զուտ սպառողական և ներմուծումակենտրոն բնույթի մասին, ինչը զրկում է երկիրը արտաքին շոկերին դիմակայելու հնարավորությունից։

Բացառապես արտածին գործոնների վրա հիմնվելու արդյունքում տնտեսական աճը կորցրել է իր ներքին պոտենցիալը, և այժմ ակնհայտ է դարձել, որ, առանց հիմնարար կառուցվածքային բարեփոխումների, երկիրը չի կարող ապահովել տնտեսական զարգացման տեմպերը և պահպանել սոցիալ-տնտեսական կայունությունը։

Այս բոլոր բացասական նախադրյալների «լույսի» ներքո 2026-2028 թթ. ՄԺԾԾ-ի կողմից ներկայացվող նոր մակրոտնտեսական կանխատեսումները տրամաբանական պետք է լինեին՝ նախատեսելով ավելի համեստ, հավասարակշռված մոտեցումներ։ Սակայն, թեև ծրագիրն արձանագրում է որոշ ռիսկեր և նվազող ցուցանիշներ, այնուամենայնիվ, մի շարք կանխատեսումներ շարունակում են մնալ չափազանցված ու ամենևին չհիմնավորված լավատեսական։ Օրինակ՝ եթե 2024 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,5 %, ապա ծրագիրը նախատեսում է, որ 2028 թվականին այն կհասնի 25,1 %-ի։ Այլ կերպ ասած՝ ենթադրվում է, որ ընդամենը երեք տարվա ընթացքում այս հարաբերակցությունը կբարձրանա 1,6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ երեք տարվա ընթացքում աճը կազմել է ընդամենը 0,5 տոկոսային կետ։ Այս կանխատեսումը, հաշվի առնելով տնտեսության ներկա կառուցվածքը, տնտեսվարողների ստվերայնության աստիճանը և հարկային վարչարարության անարդյունավետությունը, հաշվապահական հավասարակշռության տեսանկյունից համարվում է ոչ իրատեսական, ավելին՝ ուղղակի ցանկություն արտահայտող ցուցանիշ։

Մտահոգիչ միտում է նաև կապիտալ ծախսերի կտրուկ նվազեցումը։ Չնայած ծրագիրը նշում է, որ ՀՆԱ-ի շուրջ 6 %-ին համարժեք կապիտալ ծախսեր են ծրագրվում, սակայն պետք է նկատել, որ տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի ծրագրային մակարդակը իջեցվել է ավելի մեծ չափով, քան ընթացիկ ծախսերինը։ Սա նշանակում է, որ ներդրումային բովանդակությամբ ծրագրերը մնում են թերակատարված՝ շարունակելով նախորդ տարիների արատավոր պրակտիկան։ Թերակատարումը կապիտալ ծախսերի ոլորտում՝ հատկապես ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական համակարգերում, հանգեցնում է ոչ միայն կարճաժամկետ մուլտիպլիկատիվ ազդեցության նվազմանը, այլև երկարաժամկետ աճի ներուժի կորստի։ Եթե կապիտալ ծախսերը չեն իրացվում, ապա տնտեսության մեջ ներդրվող նոր ակտիվների ծավալը մնում է անբավարար, ինչը ենթադրում է, որ ստեղծվող արժեքը չնչին ավելացում ունի՝ մասնավորապես լրացուցիչ արտադրողականության ապահովման տեսանկյունից։

Հատուկ անհանգստություն է առաջացնում սոցիալական ոլորտի նկատմամբ դրսևորվող անտարբերությունը։ ՄԺԾԾ-ն որևէ հիշատակում չի անում 2026-2028 թթ. ընթացքում կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։ Հաշվի առնելով ծրագրում կանխատեսվող գնաճի միջին մակարդակը, որը նշվում է որպես 2,6 %, իսկ իրականում կարող է լինել ավելի բարձր, կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը 2028 թվականին կունենան իրական նվազում՝ 2025 թվականի մակարդակի համեմատ նվազելով առնվազն 12,1 %-ով։ Այսինքն, ունենալու ենք գնողականության նվազում։ Իսկ այս միտումը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունը, ավելացնել աղքատության մակարդակը և նվազեցնել ներքին պահանջարկը՝ խաթարելով ոչ միայն սոցիալական կայունությունը, այլև տնտեսական աճի ներքին շարժիչները։ Եթե գործազրկության մակարդակը պահպանվի նույն մակարդակի վրա, իսկ սոցիալական ծախսերը չբարձրանան, ապա կենսամակարդակի ընդհանուր անկումը կլինի խորքային։

Միաժամանակ, կառավարության պարտքի աճի կանխատեսված տեմպերը նույնպես մտահոգիչ են։ Եթե, ծրագրի համաձայն, 2024 թվականի վերջին պետական պարտքը կազմելու է շուրջ 4,9 տրիլիոն դրամ, ապա 2028 թվականի վերջում այն նախատեսվում է ավելի քան 7,7 տրիլիոն դրամ՝ աճելով շուրջ 58,2 %-ով։ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի բաժինը այդ ընթացքում կբարձրանա 7,4 տոկոսային կետով՝ հասնելով 55,4 %-ի։ Ավելին, ծրագիրը բաց տեքստով արձանագրում է, որ պարտքը խոցելի է տնտեսական ցնցումների նկատմամբ, և այդ խոցելիությունը ոչ միայն արտահայտվում է բյուջետային ճնշման տեսքով, այլև բացասական ազդակներ է հղում ներդրողներին և վարկային հաստատություններին։

Ստացվում է, որ կարճաժամկետ տեսանկյունից ծրագիրն ինչ-որ առումով կարող է ապահովել որոշ բյուջետային հավասարակշռություն, սակայն երկարաժամկետ կտրվածքով այն չի երաշխավորում ո՛չ տնտեսական ներուժի աճը, ո՛չ սոցիալական կայունությունը, ո՛չ էլ ներդրումային գրավչության ապահովումը։ Այլ կերպ ասած՝ այն պահպանում է կառավարման համակարգի ընթացիկ իներտությունը՝ առանց հասցեագրելու այն համակարգային մարտահրավերները, որոնք այսօր թուլացնում են Հայաստանի տնտեսության և հանրային կառավարման հիմնական հիմնասյուները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրը