Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Արտաքին վերահսկողությամբ միջանցքը Հայաստանի համար կլինի ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ՝ ինքնիշխանության գերեզմանաքար

Հարցազրույց

Վահագն Սարոյան. «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետի հետ

Հարցազրույցը` «Past.am»

– Պարոն Սարոյան, ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում սպասվող Փաշինյան – Թրամփ – Ալիև հանդիպման և մասնավորապես Սյունիքի միջանցքի գաղափարի մեջ, երբ խոսվում է օտարերկրյա մասնավոր անվտանգության ուժերի ներգրավման մասին։

– Սյունիքի մարզն այս պահին կանգնած է պատմական վտանգի առաջ։ Եթե այսպես կոչված «միջանցքի» գաղափարը իրագործվում է արտաքին վերահսկողությամբ՝ թեկուզ ամերիկյան մասնավոր ընկերության միջոցով, ապա մենք գործ ունենք պետական սուվերենության՝ կոնկրետ և տեսանելի կորստի հետ։

Ոչ մի ինքնիշխան երկիր չի կարող իր տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը հանձնարարել այլոց՝ առանց խորքային հետևանքների։ Իսկ երբ այդ վերահսկողությունն իր վրա է վերցնում մի երկիր, որը համարվում է աշխարհաքաղաքական գերտերություն, ապա խոսքը միայն տարածք չէ, այլ՝ պետականության հիմք է։

Հետևանքները կարող են աղետալի լինել։ Նախադեպը վտանգավոր է՝ այն կարող է կրկնվել այլ մարզերում։ Իսկ Սյունիքը Հայաստանի միակ ցամաքային ելքն է Իրանի հետ, ու եթե այստեղ թուլանում է վերահսկողությունը, ապա Հայաստանը փաստացի դառնում է կիսաշրջափակված պետություն։

– Բայց իշխանությունները հայտարարում են, թե խոսքը «միջանցքի» մասին չէ։ Սա ձեզ համոզիչ մեկնաբանությո՞ւն է թվում։

– «Միջանցք» բառն, անկախ նրանից, օգտագործում է այն պաշտոնական Երևանը, թե՝ ոչ, փաստացիորեն կիրառվում է Անկարայի և Բաքվի օրակարգում հենց էքստերիտորիալ տրամաբանությամբ։ Նրանց պատկերացմամբ՝ դա հատված է, որը դուրս է գալիս ՀՀ լիարժեք վերահսկողությունից։

Եթե դա դառնում է վերահսկվող երրորդ ուժի կողմից՝ նույնիսկ «մասնավոր» կոչված ընկերության, ապա այն դառնում է իրական վերահսկողության կորուստ։ Ո՞վ է որոշում այնտեղ ո՛վ կանցնի, ո՛վ չի անցնի, ո՞վ է ապահովում անվտանգությունը։ Եթե դա որոշում է այլ պետության տարածքում գործող ընկերությունը՝ նշանակում է դա այլ պետության վերահսկողություն է, ոչ թե քո պետության։

– Իսկ պատմական համատեքստո՞ւմ նման իրավիճակներ եղել են։

– Իհարկե։ Դիտարկենք Դանցիգի միջանցքի օրինակը 1930-ականների Եվրոպայից։ Գերմանիան պահանջեց միջանցք Լեհաստանից՝ տնտեսական պատճառաբանությամբ։ Լեհաստանը հրաժարվեց։ Արդյունքում Գերմանիան հարձակվեց՝ սա դարձավ երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ։ Միջանցք բառը երբեք չի ավարտվում խաղաղությամբ։ Այն միշտ պահանջում է նորը։ Մի զիջումը բերում է մյուսը, ճնշումը՝ հաջորդ ճնշումը։

– Իսկ ի՞նչ կարող են անել ապագա իշխանությունները, եթե նման համաձայնություն կնքվի այսօր։ Կկարողանա՞ն չեղարկել։

– Տեխնիկապես՝ կարող են։ Իրավաբանական իմաստով՝ բարդ է։ Խոսքը պայմանավորվածությունների մասին է, որոնք կնքվում են գործադիրի մակարդակով, բայց իրենք միջազգային իրավունքի շրջանակներում կարող են ձեռք բերել պարտադիր ուժ։ Ապագա իշխանությունը, եթե նույնիսկ ունի քաղաքական կամք, ապա այն ստիպված կլինի գործ ունենալ ճնշումների, սանկցիաների կամ ներդրումային պահանջների հետ։

Մենք ունենք նման նախադեպեր։ Արցախի հարցը հենց այդ դեպքն էր։ Ոչինչ չվավերացվեց օրինական կերպով, բայց փաստացի Հայաստանը կորցրեց ամբողջ տարածքը՝ առանց իրավական դիմադրության հնարավորության։ Եվ հիմա նույն վտանգն է կախված Սյունիքի վրա։

– Կարո՞ղ ենք պնդել, որ այս ամենը կործանարար ժառանգություն է թողնում ապագա սերունդներին։

– Այո, թողնում է փշրված ինքնիշխանություն, իրավական անորոշություն, և միջազգային ճնշումներով ուղեկցվող նոր քաղաքական փակուղի։ Եթե այս իշխանությունները շարունակեն բանակցել ժողովրդի կամքից դուրս, ապագա իշխանությունը կկանգնի երկընտրանքի առաջ՝ կամ ընդունել ստանձնած պարտավորությունները, կամ ենթարկվել պատժի։

Հենց այս հարցում է կարևոր պետական մտածողությունը։ Երբ գործարք ես անում՝ պետք է մտածես ոչ թե միայն այսօրվա մասին, այլ նաև վաղվա։ Ինչպես ասում է մի իմաստուն խոսք՝ պետությունը կառավարում են ոչ թե մինչ ընտրությունները, այլ՝ ընտրություններից շատ հետո։

– Ներողություն խնդրեմ, բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ շահերով է շարժվում ներկայիս իշխանությունը։ Ինչո՞ւ են նրանք այսքան հետևողական այս ճանապարհին։

– Կարծում եմ՝ ոչ պետական, այլ՝ անձնական և իշխանամետ շահերով։ Նրանք առաջնորդվում են պահելու, մնալու և դրսում դուր գալու մոլուցքով։ Եվ դրա համար պատրաստ են ամեն զիջման։ Այդ «խաղաղության աղավնիների» քարոզը կառուցվում է հայրենիքի հաշվին՝ պատմության, հավատքի ու արժեքների արժեզրկմամբ։

Նրանց համար պատմությունը բեռ է, ոչ թե զենք։ Իսկ հայ ժողովրդի համար պատմությունը հիշողություն է՝ որն առաջնորդում է։ Հետևաբար նրանք ի սկզբանե անհամատեղելի են ժողովրդի հոգեբանության և ազգային շահերի հետ։

– Այս ֆոնին շատերը հիշատակում են գործարար Սամվել Կարապետյանի պահվածքը։ Ձեր կարծիքով ի՞նչ նշանակություն ունի նման մարդկանց դիրքորոշումը։

– Սա չափազանց կարևոր հարց է։ Սամվել Կարապետյանի նման գործարարներն այն սակավաթիվ մարդիկ են, որոնք կարողացել են համադրել հաջողությունը, հայրենասիրությունն ու պետական մտածողությունը։ Նրա ներդրումները Վանաձորում կամ էներգետիկ ոլորտում ոչ միայն տնտեսական, այլ նաև ազգային անվտանգության առումով են կարևոր։ Եվ երբ պետությունը սկսում է քաղաքական հետապնդումներ նման մարդկանց նկատմամբ, սա ուղիղ հարված է հենց պետականությանը։

Նման մարդիկ պետք է լինեն պետության գործընկերները՝ ոչ թե թիրախները։ Եվ այս իշխանությունը՝ փոխանակ աջակցելու նման արժեքավոր կադրերին, կռվում է նրանց դեմ, որովհետև նրանք իրենց գոյությամբ հերքում են այսօրվա իշխանության սնանկությունը։

– Եթե ամփոփենք՝ ո՞րն է ելքը այս իրավիճակից։

– Ելքը մեկտեղված է՝ պետական մտածողություն, հանրային կամք և պատասխանատվություն։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ է տրվում ինչի դիմաց։ Այսօր իշխանությունը տալիս է ինքնիշխանություն՝ խաղաղության պատրանքի դիմաց։ Բայց մենք չենք ապրելու պատրանքի մեջ։ Մենք ապրելու ենք այդ որոշումների հետևանքների տակ։

Պետք է վերակառուցվի ոչ միայն քաղաքական համակարգը, այլ՝ նաև արժեհամակարգը։ Ոչինչ չի ավարտվել, քանի դեռ հասարակությունը չի լռել։ Իսկ մեր ժողովուրդը լռել չի սիրում, երբ խոսքը գնում է հողի, ինքնության ու ապագայի մասին։

Պատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. Զելենսկի