Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոսքի, տեսակետի, մտահոգության համար այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հայտնվել անազատության մեջ։ Երեք տասնյակից ավելի (որոշ դեպքերում նշվում է անհամեմատ մեծ թիվ, ընդհուպ մինչեւ 100) քաղբանտարկյալների մասին են ահազանգում իրավապաշտպանները։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ «քաղաքական բանտարկյալ» եզրույթի շրջանառությունն իրավական առումով համեմատական է ԵԽԽՎ-ի կողմից 1900-րդ բանաձևով սահմանված «քաղաքական բանտարկյալ» հասկացությանը։ «ԵԽԽՎ-ի 1900- րդ բանաձևով տրված են չափորոշիչները, թե որ դեպքերում մարդը, ով զրկված է ազատությունից, կարող է համարվել քաղբանտարկյալ։ Մեր խնդիրն այն է, որ գրեթե բոլոր դեպքերում, երբ մարդիկ քաղաքական հիմքերով ազատազրկվել են, առկա են քաղբանտարկյալին բնորոշ բոլոր չափորոշիչները։ Օրինակ՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի, այդ չափորոշիչներից է այն, երբ կալանք է կիրառվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական երաշխիքներից որեւէ մեկի խախտմամբ, եթե մարդու նկատմամբ կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որեւէ այլ առնչության, եթե քաղաքական շարժառիթներից ելնելով՝ կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը մեղավոր է ճանաչվել։ Մեր իրականությունում մարդկանց նկատմամբ, ովքեր քաղաքական հիմքով են ազատազրկվում, կիրառվում է կալանքը՝ խափանման ամենածանր միջոցը, ու մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է պատժիչ միջոցի ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ մարդկանց, որպես կանոն, առաջադրվում են անգամ միջին ծանրության կամ թեթև հանցագործությունների հիմքով մեղադրանքներ, որոնց դեպքում կալանքն ընդհանրապես կիրարկելի չէ։ Բայց ունենք իրականություն, երբ ծանր հանցագործությունների համար, որտեղ չկան քաղաքական հիմքեր, մարդիկ ազատ շրջում են, որովհետեւ իրենց դեպքում գործում են խափանման միջոցի այլ տեսակները, ինչպես վարչական վերահսկողությունը, գրավը կամ տնային կալանքը։ Մինչդեռ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդու նկատմամբ կալանք է կիրառվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Քաղբանտարկյալներին բնորոշ չափորոշիչներից նա առանձնացնում է այն, երբ քաղաքական դրդապատճառներով մարդը պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում։ «Հաջորդիվ՝ եթե կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, եւ դա առերեւույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։ Օրինակ՝ «18 արդարների գործը», Միքայել սրբազանի եւ Սամվել Կարապետյանի գործերը։ Այսօրվա դրությամբ 3 տասնյակից ավելի քաղբանտարկյալ ունենք ծայրաստիճան անհեթեթ հիմքերով։ Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է, այս բոլոր գործերը ոչ միայն հայոց իրավական պատմության, այլեւ համաշխարհային իրավունքի պատմության մեջ են անցնելու իրենց անհեթեթությամբ։ Սամվել Կարապետյանի գործով ընդգրկված միջազգային իրավունքի մասնագետը զարմանք արտահայտեց այս գործի առումով, նա ուղղակիորեն տվեց բնութագրումը, որ սա բեմադրված դատավարություն է, որը ստալինյան շրջանին է հարիր, երբ խղճի, դավանանքի խտրականության արգել քը շրջանցելով՝ մարդկանց ուղղակիորեն դատապարտել են հենց այդ ամենի համար։ Ունենք Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունք՝ խտրականության արգելք ու մարդու անձնական մի շարք իրավունքներ, որոնք առանց վարանելու մեր երկրում խախտվում են բացառապես քաղաքական իշխանությունների կամարտահայտությամբ։ Սա միայն քմահաճույքի իրականացում եւ ընդդիմադիրների զսպում չէ, սա ավելի գլոբալ խնդիր է։ Իրավապահ մարմինները իրենց թույլ են տալիս, ըստ էության, կեղծել փաստական հանգամանքները, ինչպես «18 արդարների գործով», երբ ականատես եղանք, որ ձայնագրություններն իրավապահ մարմինները մոնտաժել էին, տարբեր ձայնագրություններից հատվածներ էին առանձնացրել, տարբեր բառեր, եզրույթներ իրար էին կպցրել մոնտաժի եղանակով, որպեսզի հանրության համար այս մարդկանց հեղինակությունը հարցականի տակ դնեն, մանիպուլ յատիվ էֆեկտ ստանան, մարդկանց որպես ահաբեկիչ որակեն։ Դատավարության սկզբից դեռ ամիս էլ չանցած, քարը քարին չմնաց այդ խայտառակ գործից։ Այս գործի սկզբնական փուլում դատապաշտպաններն անշնորհակալ կարգավիճակում են, որովհետեւ իրենք չեն կարողանում իրավունքի իրացմամբ հասնել արդարադատության։ Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրն այսքան հեշտ գործ իրենց պրակտիկայում շատ քիչ է ունեցել, երբ այդքան ակնհայտ են այս մարդկանց արդարացնելու հիմքերը ու պատճառները, բայց այդքան հակասական իրավիճակում են, որ այդքան տրիվյալ գործի շրջանակներում, երբ սևը սպիտակի վրա կարողանում են ապացուցել իրենց պաշտպանյալի ճշմարիտ ու արդար լինելու հանգամանքը, չեն կարողանում հասնել արդարադատության։ Գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ։ Բայց խնդիրն ավելի գլոբալ է։ Այս մարդիկ իրենց քաղաքական քմահաճույքների իրականացմամբ, աթոռին ամրապնդված մնալու պատճառով լրջագույն հարված են հասցնում տասնամյակների ընթացքում ձեռք բերված արդարադատության, իրավական պետության հենասյուներին։ Դատական իշխանությունը կայացել էր ու մինչ հեղափոխական շրջանում եվրոպական հեղինակավոր կառույցների կողմից բարձր գնահատանքի էր արժանանում իր մի շարք բարեփոխումների համար։ Իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ այս իշխանությունը դեգրադացնում է տասնամյակների ընթացքում արձանագրված հաջողությունները, բարեփոխումներն ու ձեռքբերումները»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, երբ քաղաքական նպատակահարմարություն է լինում, դատավորներին ակնհայտ հրահանգավորումից, դատական իշխանության նկատմամբ ներգործությունից բացի, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի հստակ խախտում է, սկսում է, օրինակ՝ չաշխատել դատական մակագրման էլեկտրոնային համակարգը։ «Միայն այս երեք տասնյակից ավելին չեն մեր քաղբանտարկյալները։ Ցավոք, վերջին յոթ տարվա ընթացքում, կասեմ առանց վարանելու, հարյուրավոր քաղբանտարկյալներ ենք ունեցել, եթե նաև հաշվի առնենք քաղաքական ակցիաների արդյունքում ձերբակալվածներին։ Իսկ կալանավորված ու երկարաժամկետ պատիժ կրողները հարյուրյակի կհասնեն։ Երբ այդքան նախադեպ ունենք, կարող ենք դրանց արդյունքում օրինաչափություններ վեր հանել։ Օրինակ՝ թե քաղաքական գործերով որ դատավորներն են ենթարկվում ճնշումների և բավարարում իշխանության պահանջները։

Ունենք հոդվածների օրինաչափություն, թե ինչ բնույթի մեղադրանքներ են կիրառվում ընդդիմադիր քաղաքական հայացքներով մարդկանց նկատմամբ։ Հստակ ունենք օրինաչափություն, թե ինչ բնույթի ու ինչ քանակի օրենքներ են ընդունվել մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ՝ թիրախավորելով մարդուն լռեցնելու հնարավորությունն իր քաղաքական հայացքների տեսանկյունից։ Այս իշխանությունն, իրեն հռչակելով «ժողովրդավարության բաստիոն», «հաջողել» է այդ ժողովրդավարության բոլոր հենասյունային սկզբունքները բացահայտ և կոպիտ կերպով խախտել ու ոտնահարել։ Այս մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ իրենց չպետք է նույնականացնեն այն պաշտոնին, որը զբաղեցնում են, և այդ պաշտոնն ու աթոռը միայն առավելություններն ու արտոնությունները չեն, դրանք նաեւ մի շարք պարտականություններ ու պատասխանատվություններ են նախատեսում՝ այդ գործառույթներից ու իրավունքներից բխող։ Նրանք շահագործում են իրենց պաշտոնները, ինչը մի կողմից ակնհայտորեն անձնապես իրենց համար շահավետ է, իրենց անձնական շահերի սպասարկմանն են մեր պետական համակարգը ծառայեցնում, բայց մյուս կողմից էլ սա հստակ ռեպրեսիվ, ռեգրեսիվ հետընթաց է մեր պետության ու պետականության համար՝ տասնամյակների ընթացքում ջանքերի ու աշխատանքի արդյունքում ձեռք բերված սկզբունքների տեսանկյունից։ Իրավական պետության հիմք հանդիսացող եռասյունը՝ օրինականության, իշխանությունների տարանջատման եւ իրավունքի գերակայության սկզբունքները բացահայտ կերպով բազմիցս ոտնահարվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, որպես վարչապետ, ով դատարանները շրջափակելու կոչով հանդես եկավ և Եկեղեցու նկատմամբ հետապնդումներով, քանզի նա որպես վարչապետ կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նրան թույլ է տալիս Սահմանադրությունը և օրենքը։ Իսկ դրանք ոչ միայն իրեն չեն լիազորել նման հնարավորություններով, այլև իրեն սահմանափակել են նման գործողություններից։ Թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական ճգնաժամային իրավիճակն այն է, որ այդ մարդկանց գործողություններն անհետեւանք ու անպատիժ են մնում, եւ իրենք ամենաթողության միջավայրում են հայտնվում։ Սա մեր պետական ռեժիմի փոփոխությանն է տանում։ Կառավարման այս մեթոդները հատուկ են ավտորիտար ռեժիմին»,-շեշտում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատերին զարմացնում է նաև միջազգային կառույցների լռությունը Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ։ Մելոյանը ևս փաստում է՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, միջազգային գործընկերներն անհամեմատ հանդուրժողաբար են մոտենում այս իշխանությունների իրավազանցումներին։ «Բայց այդ լռությունն ունի շատ թանկ գին նաև իրենց համար, որովհետեւ լռության հետևանքով հեղինակազրկում են տասնամյակների արդյունքում իրենց ձեռք բերած ու ամրագրած հեղինակությունը։ Երբ փակում են աչքերն ու ականջներն ակնհայտ հակաիրավական գործընթացների նկատմամբ, դա ունի իր գինը, որը շատ թանկ է։ Ժամանակին ստեղծվել են կոնվենցիաները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, դրանց հիման վրա խարսխվել են մի շարք կառույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Հիմա հնարավոր է՝ գործում է քաղաքական համակրանքի կամ փոխշահավետ համագործակցության ինստիտուտը, բայց համոզված եմ, որ իրենք էլ են գիտակցում՝ այս լռությունն ունի արժեք։ Համոզված եմ նաև, որ, ի վերջո, այդ լռության սահմանը հատվելու է։ Այդ լռությունը բացարձակ չէ, այն երբեմն խախտվում է, օրինակ՝ խախտվեց շատ աղմկահարույց կերպով, երբ քրեականացվեց զրպարտությունն ու վիրավորանքը, ու այդ հիմքերով բազմաթիվ մարդկանց նկատմամբ, կրկին քաղաքական հայացքներով պայմանավորված, մեղադրանքներ առաջադրվեցին։ Միջազգային մի շարք կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ սկսեցին Հայաստանի իշխանությանը քննադատել։ Սյուռ էր իրավիճակն այն տեսանկյունից, որ այն իշխանությունը, որն, ընդդիմադիր լինելով, ամենաշատն էր պայքարել զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման դեմ, եկավ և քրեականացրեց այն և իրավական մեխանիզմն իր համար դարձրեց քաղաքական վերահսկման գործիքակազմ։ Նոր քրեական օրենսգրքում այս իշխանությունն իրեն թույլ տվեց խուլիգանության հոդվածի ներքո ապահովել զրպարտության եւ վիրավորանքի հոդվածի ռեինկարնացիան, և խուլիգանության հոդվածը դարձավ ընդդիմադիրներին հետապնդելու իրավական հիմքն այս իշխանությունների համար։ Մեր երկրի իշխանությունը քամահրորեն է վերաբերվում միջազգային իրավունքին, կոնվենցիոնալ հիմնարար իրավունքներին, ինստիտուտներին, եւ դա անհետեւանք է մնում, բայց դա ուղիղ համեմատական է Ադրբեջանի դրսևորած վարքագծին։ Մի շարք հեղինակավոր կառույցներում, ինչպիսիք են ՄԻԵԴ-ը, Միջազգային արդարադատության դատարանը, հայկական կողմը հաղթանակներ է արձանագրում, բայց Ադրբեջանը մշտապես դրանք անկատար է թողնում։ Միջազգային կառույցները պատժում են սանկցիաների միջոցով՝ կրկին իրենց կառույցների հեղինակությունը պահպանելու համար։ Այսօրվա իրականությունում միջազգային իրավունքը խեղվել է, եւ այդ ձևախեղումը դարձել է քաղաքական շահարկման արդյունք, երբ իրենք, քաղաքական նպատակահարմարություններից, փոխշահավետ համաձայնություններից ելնելով, ճկում են իրենց կողմից հայտարարված ու հիմնադրած արժեքները ու դրանք խաղարկման առարկա դարձնում։ Բայց արդյունքում իրենք են առավել թանկ գին վճարելու։ Հիմա, օրինակ՝ գործ ունենք Սամվել Կարապետյանի գործով միջազգային արբիտրաժի հետ։ Սամվել Կարապետյանը հաղթական որոշում ունեցավ արբիտրաժի կողմից։ Եթե դիմումատուի միջանկյալ միջոցի կիրառումը բավարարվում է, դա հայցվորի հաղթանակն է և պատասխանողի պարտությունը, որքան էլ կառավարությունը փորձի մոլորեցնել հանրությանը։ Այս դեպքում հայցվորը Սամվել Կարապետյանն է, պատասխանողը՝ ՀՀ կառավարությունը։ Բացահայտ կերպով, տարբեր պաշտոնատար անձանց դեմքերով հակաիրավական գնահատական տվեցին Սամվել Կարապետյանի հաղթանակի մասով, եւ երկրորդ՝ սկսեցին փորձել իրավական առումով լղոզել արբիտրաժի գնահատականը՝ հղում կատարելով հանրային շահին։ Հանրային շահը սահմանված է թե՛ արբիտրաժի մասին մեր ներքին օրենսդրությամբ, թե՛ նյույորքյան կոնվենցիան վավերացրած բոլոր կողմերի ներօրենսդրություններում, բայց դա ունի ծայրահեղ նեղ կիրառում եւ հստակ դեպքերով սահմանված կիրառում։ Այդ հասկացության այդպիսի ընդարձակումը և ակտերից հրաժարումը լրջագույն խնդիր է առաջացնելու հենց միջազգային արբիտրաժի պրակտիկայում։ Հիմա այս կառույցը խնդիր ունի։ Միջազգային կառույցները, հենց միջազգային արբիտրաժի դեմքով, պատրաստվում են իրենց հեղինակությունը զոհաբերելով՝ Հայաստանին թույլ տալ այդպիսի նախադեպ ձևավորե՞լ։ Հայաստանի նախադեպին հղում կատարելով, այդ կոնվենցիան վավերացրած գրեթե բոլոր պետությունները հետայսու կարող են հրաժարվել իրենց դեմ կայացված արբիտրաժային որոշումների կատարումից։ Արդյունքում այս կառույցը դառնալու է անիմաստ։ Երբ անդամակցում ես միջազգային կառույցների ու վավերացնում ես կոնվենցիա, այո՛, զիջում ես քո իրավունքների որոշ շրջանակ ու ստանձնում ես լրացուցիչ պարտավորվածություններ։ Եթե ինքնիշխանությունն այս հարթության մեջ դարձնում ես քննարկման առարկա, ինչպես արվեց մեր պարագայում, ուրեմն պետք է բոլոր միջազգային կոնվենցիաներից հրաժարվես, բոլոր միջազգային կառույցների անդամակցությունից դուրս գաս։ Ընդգծում եմ՝ այս վարքագիծը մեզ տանում է դեպի ավտորիտար ռեժիմ և իրենց ձեռքով հարված է մեր պետության հեղինակությանը»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին