Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


ՀՀ-ն չի օգտագործում ԵԱՏՄ ողջ պոտենցիալը, խաղաղության խաչմերուկը բլեֆ է․ Տնտեսագետ

Հարցազրույց

Հայաստանը դեպի ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ հակադրությունը վերջին օրերին նորից հայտնվել է օրակարգում․ այս անգամ թեման շոշափել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ լրատվամիջոցների նախաձեռնությամբ։

Պաշտոնյան նշել է՝ Հայաստանը պետք է կշռադատի բոլոր գործոնները՝ նախքան ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը։

«Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա ես վստահ եմ, որ բոլոր գործոնները, որոնք ազդում են այս կամ այն ուղղությամբ որոշումների կայացման վրա, մանրակրկիտ կվերլուծվեն»,- հիշեցրել է նա։

Մինչ Հայաստանի հնարավոր քաղաքական ընտրության ու տնտեսական հեռանկարների մասին հարցադրումներին անդրադառնալը՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168am-ի հետ զրույցում խոսեց այսօրեական տնտեսական իրողությունների մասին։

«Հայաստանը հիմա չի կարողանում օգտագործել ԵԱՏՄ ողջ պոտենցիալը։ Շատերը, ովքեր տնտեսագիտությունից հեռու են, մտածում են, թե ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությունը տոննաներով ԵԱՏՄ շուկաներ զանազան պարենամթերք կրելն է։ Դա ԵԱՏՄ հիմնական գործառույթը չէ,- նշեց Հրայր Կամենդատյանը և պարզաբանեց,- Օրինակ, Հայաստանը կարող է և օրենսդրորեն հնարավորություն ունի ԵԱՏՄ երկրների տարածքում պետական տենդերների մասնակցել։ Այսինքն՝ հայաստանյան պետական կամ մասնավոր կառույցը կարող է, ենթադրենք, Ռուսաստանում, կամ Բելառուսում մասնակցել տենդերների։ Շուկան դա է»։

Տնտեսագետն իրական տնտեսական առաջընթացի, մասնագիտական ներուժի չօգտագործված հնարավորություններ է տեսնում այս համատեքստում։

Արձագանքելով Ալեքսեյ Օվերչուկի արձանագրումներին՝ Հրայր Կամենդատյանը հստակեցրեց․

«Նրա հնչեցրած կիսաքաղաքական, չարագուշակ պնդումներն անիմաստ են, բայց ինչ վերաբերում է «ԵԱՏՄ-ԵՄ» հակադրությանը, ապա Հայաստանն այսօր իր արտահանման, ներմուծման իմաստով, առանց ԵԱՏՄ-ի հետ կապերի, կանգնելու է լուրջ խնդրի առաջ։ Խնդիրն այն է, որ մենք ունենք հսկայական արտաքին պարտք, որը պետք է սպասարկել։ Այդ արտաքին պարտքի սպասարկումը դեռևս էժան է, որովհետև մենք արտաքին պարտքի սպասարկմանն օժանդակող որոշակի գործընթացների մասնակից ենք։

Այս իմաստով Հայաստանը Եվրոպական միությունում չունի իր ապրանքային խմբերի երաշխավորված վաճառքի հնարավորություն, տեխնիկական, սերտիֆիկացիայի պահով, և, բնականաբար, Հայաստանում գոնե առնվազն 20-25 տարի մինչև հսկայական տեկտոնական տնտեսական շարժեր կլինեն (հույս ունենք, էլի), նոր այդ դեպքում կարող է մտածել ինչ-որ նոր կառույցի մեջ մտնելու մասին»։

Տնտեսագետը հավելեց՝ դեռևս ԵԱՏՄ-ին այլընտրանք փնտրելու հնարավորությունները չեն համակշռում ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավորությունները։

Արդյո՞ք այդ տեկտոնական շարժերի համատեքստում դիտարկում եք «խաղաղության խաչմերուկ»-ը՝ հետաքրքրվեցինք մասնագետից։

Ի պատասխան՝ նա նկատեց․ «Այդ «խաղաղության խաչմերուկ»-ի հետ կապված խնդիրը նայեք՝ որն է 10 օր է անցել «հուշագիրը» ստորագրելուց հետո, և 10 օր անց Չինաստանում 2 ստորագրողներն էլ տրամագծորեն հակառակ վարքագիծ դրսևորեցին ու մեկնաբանություններ արեցին։

Այսինքն՝ այն տարփողումը, թե հուշագիրը խաղաղություն է բերելու, տնտեսական մեծ շարժեր է բերելու, բլեֆ է, և այն ընդամենն ընտրական նպատակներով փորձելու են երկրի ներսում օգտագործել։

Դրսում օգտագործելու մասին չեմ ասում, որովհետև դրսում էս մեր երկրի ղեկավարները սուբյեկտայնություն ընդհանրապես չունեն։ Իրենց հետ, ենթադրենք, ողջագուրվում են, բարևում, հյուրասիրում, պտույտներ են տալիս, բայց իրենք սուբյեկտայնություն չունեն ամենալավ օրինակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն ու հաջորդ օրը, թանաքը չչորացրած, Պակիստանի քվեարկության մասնակցությունը և Հայաստանի թեկնածության մերժումն էր»։

Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացում