«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANA
Օրվա իրադարձություններ«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա, հաղորդում է SANA-ն
Գործակալության տվյալներով՝ հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հալեպի նահանգապետը շենքում մամուլի ասուլիս էր անցկացնում։
Ավելի վաղ սիրիական բանակը հայտարարել էր Շեյխ Մաքսուդ շրջանում YPG/SDF ահաբեկչական կազմակերպության դեմ իր գործողության ավարտի մասին՝ ազատագրելով Հալեպի իրենց վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքը։