«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANA
Event of the day«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա, հաղորդում է SANA-ն
Գործակալության տվյալներով՝ հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հալեպի նահանգապետը շենքում մամուլի ասուլիս էր անցկացնում։
Ավելի վաղ սիրիական բանակը հայտարարել էր Շեյխ Մաքսուդ շրջանում YPG/SDF ահաբեկչական կազմակերպության դեմ իր գործողության ավարտի մասին՝ ազատագրելով Հալեպի իրենց վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքը։