Մոսկվայում անհայտ անձը մի քանի անգամ կրակել է ՀՀ քաղաքացու վրա, ով էլ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով TASS-ին:
«Հարձակումն իրականացվել է երեկ երեկոյան, ժամը 21։00-ի սահմաններում Բալակլավսկի պողոտայի թիվ 4 տան շրջակայքում։ Հանցագործը մի քանի անգամ կրակել է զոհի վրա, ով իր դստեր հետ դուրս էր գալիս շքամուտքից և անհետացել»,- հայտնել են ոստիկանությունից:
Տեղեկացնենք, որ տղամարդը ստացված վնասցվածքներից հիվանդանոցում մահացել է: