Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ)
TVՆոր կառավարությունը մի քանի կարևոր բան պետք է անի․ անվտանգային առումով Ուժեղ Հայաստանի կառավարությունը առաջին կառավարության նիստին ընդունելու է որոշում, որով բոլոր պարտադիր զինվորական ծառայության կոչվածները, որ արդեն տիրապետում են իրենց զենքին, կստանան աշխատավարձ, սրանով մենք կլուծենք ընտանիքների հարցը՝ զինվորին պահելու, այս պահին զինվորին պահելն արդեն իսկ ծախս է, բայց հակառակը պետք է լինի՝ զինվորը կարողանա իրեն պահել։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կառավարության առաջին իսկ նիստի ժամանակ մենք որոշում ենք կայացնելու հարկերը փոքր բիզնեսի համար դարձնել 0 տոկոս։ Հետագայում մենք ծրագրեր ունենք, որ ներկայացնելու ենք ամեն հաջորդ նիստին, թե առաջին 100 օրը ինչ ենք անելու Հայաստանի համար»,-նշել է նա։