ԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա
ԶՊՄԿ-ն պլանավորում արտադրողականության բարձրացման նոր փուլ մտնել: Հանքաքարում մետաղների պարունակությունն աստիճանաբար նվազում է, ինչը ենթադրում է նոր մոտեցումներ: Այս գործընթացում ամենակարևոր փաստը այն է, որ արդյունահանման ավելացման համար հանքի կամ պոչամբարի չափերի մեծացում չի նախատեսվում, ծավալը կընդլայնվի նույն սահմաններում և բացահանքի եզրագծերը կմնան նույնը: