Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ


«Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիրը» լավ է խոստումներ տալու առումով, բայց նաև վաղուց պետք է սովորած լինեինք, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, սովորաբար լինում է հակառակը։ Որևէ մեծ խոստում, որ տվել է, չի կարողացել կյանքի կոչել, եղել է կա՛մ հակառակը, կա՛մ ոչ մի բան։ Ամենափայլուն օրինակը «Արցախը Հայաստան է և վերջ»-ն է, որը դարձավ «Արցախն Ադրբեջան է և վերջ»։ Դա դասական օրինակն է, բայց մնացած բոլոր բնագավառներում կարող ենք հանդիպել նույն իրավիճակին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք կրկին քննարկման տիրույթ վերադարձած Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման և ԵՄ վիզաների ազատականացման թեմային։

Մարգարյանը բերում է դատական համակարգի օրինակը։ «Ուզում էր դատական համակարգի ռեֆորմ իրականացնել, բարեփոխել, դարձնել համակարգն արդար։ Հիմա տեսնում ենք խառը, քաոտիկ, ինչ-որ խայտառակ վիճակ, ընդհանրապես չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Մարդկանց բռնում են, մյուս օրը թողնում են, հետո նորից բռնում են, հետո նորից թողնում են, բռնում են ինչ-որ լրիվ անկապ մեղադրանքներով։ Եվ ոչ մի միջազգային կառույց չի ասում, որ Հայաստանի դատական համակարգը լավացել է։ Նույն իրականությունն է բոլոր ոլորտներում։ Ասենք, դպրոցաշինության գործընթացը։ Դպրոցները վերանորոգում են, բայց սեպտեմբերի 1-ից 250 դպրոց են փակելու։ Համատարած այս վիճակն է, խոսքն ու գործը լրիվ հակառակ են։ Ինչ վերաբերում է Եվրոպային միանալու, Եվրոպա գնալու,վիզայի ազատականացման գործընթացներին, ապա դա կա՛մ չի լինելու, կա՛մ ավելի շատ է վատացնելու Հայաստանի ու տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները։ Եթե Հայաստանը նույնիսկ գնա այդ ճանապարհով, վատանալու են հարաբերությունները այլ խաղացողների հետ, նաև վիզայի ազատականացում չի լինելու։ Որքան հիշում եմ, Եվրոպայից որևիցե լուրջ ազդակ չի եղել, որ այդ գործընթացն ուր որ է կյանքի է կոչվելու։ Հակառակը՝ Եվրոպական միության ներկայացուցիչներից մեկը, ով վերջերս այցելել էր Հայաստան, ասել է, որ դա բարդ գործընթաց է, երկար ճանապարհ պետք է անցնել։ Տեսնում ենք նաև Վրաստանի օրինակով, թե դա որքան երկար է տևում, և բազմաթիվ պայմաններ են դնում երկրի առաջ։ Կարծում եմ՝ հերթական խոստումն է լինելու, որ կյանքի չի կոչվելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Եվրոպական միությունը նաև ֆինանսական աջակցություն էր խոստանում Հայաստանի Հանրապետությանը։ «Հայաստանում շատ կազմակերպություններ կան, որոնք սնվում են արևմտյան դրամաշնորհներից։ Երբ Թրամփի վարչակազմը եկավ, այդ դրամաշնորհների մի մասը կտրվեց։ Հիմա որոշ կազմակերպություններ Եվրոպական միության տարբեր ծրագրերի միջոցով են ստանում այդ ֆինանսավորումը։ Դրան գումարած՝ «Եվրոպական առաքելություն» է եկել, որը պետք է օգնի Հայաստանի կառավարությանը հիբրիդային պատերազմի դեմ պայքարի հարցում։ Որոշ գումարներ, որքան հասկանում եմ, գալիս են, դրա համար ակտիվություն ենք տեսնում, դրա համար որոշները քաղաքական գործընթացների մեջ են, ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացնում։ Բայց հարցի մյուս կողմն էլ կա, որ Եվրոպական միությունը և, ընդհանրապես, բոլոր խաղացողները, որոնք ռեալ ազդեցություն ունեն տարածաշրջանում, տեսնում են, որ լարված վիճակ է, և բարդ է ասել, թե ուր կգնա Հայաստանը ընտրություններից հետո։ Մի կողմից՝ ուզում են օգնել Հայաստանին, մյուս կողմից՝ կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ քաղաքականություն որդեգրեց։ Մի շրջան ասում էին՝ Եվրոպան պաշտպանում է Փաշինյանին, հիմա դրանով չեն սահմանափակվում, որքան էլ պաշտպանի, փորձում են փաստերով խոսել և ցույց տալ, որ և՛ ժողովրդավարությունը նորմալ վիճակում չէ, և՛ մարդու իրավունքներն են խախտվում, և՛ Եկեղեցու դեմ է պայքար մղվում։ Այդ փաստերի ճնշման տակ եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել, մի կողմից՝ ուզում են օժանդակել Փաշինյանին, բայց նաև չեն ուզում, որ իրենց անվան հետ կապվեն, ասենք, մարդու իրավունքների խախտումները և այլն»։

Նախընտրական այս շրջանում իշխանությունը ոչ միայն «պայքարում» է հիբրիդային պատերազմի դեմ, այլ նաև ճնշումներ է գործադրում դաշտում իրեն մրցակից համարող ուժերի և գործիչների վրա։ Բայց աշխատո՞ղ գործիք է, ի մասնավորի, տարաբնույթ ձայնագրությունների հրապարակումը, երբ հասարակությունը Բագրատ Սրբազանի ձայնագրության, Արշակ Սրբազանի տեսագրության մասով համոզվեց, որ մի դեպքում ցանկացած ձայնագրություն կարելի է ներկայացնել նախընտրելի ձևով, իսկ մյուս դեպքում տեսագրությունը բացարձակ կապ չուներ Սրբազանի հետ։ «Կարծում եմ՝ ժամանակի հետ նմանատիպ ձայնագրություններն ավելի քիչ ազդեցություն են ունենում հանրության լայն շերտերի վրա։ Երբ հիմա նայում ես ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններին, ամեն ինչ զավեշտ է թվում։ Կարծում եմ՝ շատ դժվար է գտնել մարդ, որը հավատում է, որ, ասենք, Բագրատ արքեպիսկոպոսն ուզում էր պետական հեղաշրջում անել։ Այդ մեղադրանքի հիմքում ինչ-որ մի հեռախոսային կիսախոսակցություն է, մի թղթի վրա էլ ինչ-որ մեկը խզբզել է։ Փոքր ժամանակ երեխաներն այդպես պատերազմ-պատերազմ էին խաղում, գրում էին՝ սա կանենք, այնպես կանենք և այլն։ Դրա հիման վրա գործ է հարուցվել։ Նայում ենք դատական նիստերը, որևէ բան չի ապացուցվում, հակառակը՝ աստիճանաբար բոլորի խափանման միջոցը փոխում են տնային կալանքի և այլն։ Տպավորություն է, որ դատավորն էլ է սպասում ընտրություններին։ Բովանդակային առումով ռեալ շարժ, որը կապացուցի այդ մեղադրանքը, չկա։ Կամ Սամվել Կարապետյանի քրեական գործը։ Դա ուղղակի զավեշտ էր։ Մարդն ընդամենն ասել էր՝ մեր ձևով ենք մասնակցելու։ Տարբեր կուսակցություններից կալանավորված մարդիկ կան, պատգամավորներ, քաղաքացիներ և այլք։ Հիմա էլ ընտրակաշառքի գործերով այդ ձայնագրություններն են ասպարեզ եկել։ Մի զավեշտ էլ դա է։ Լսում ես ձայնագրությունը, մարդն ասում է՝ լավ կլինի, աշխատանք էլ կլինի։ Դա համարում են ընտրակաշառք։ Բոլոր կուսակցությունները դա խոսք են տալիս իրենց ծրագրերում, ասում են՝ որ մենք հաղթենք, աշխատանք կլինի, լավ կապրեք և այլն։ Հիմա բոլորին պետք է բռնե՞ն։ Հիմա մենք էլ կարող ենք հեռախոսով մեկի հետ խոսելիս ասել՝ երբ հաղթենք, քեզ կոնյակ եմ հյուրասիրելու կամ էլ ռեստորան ենք գնալու։ Պետք է մեզ ասեն՝ ընտրակաշա՞ռք եք առաջարկել։ Զավեշտալի է նաև այն, որ հոդվածը, որով մեղադրանք են առաջադրում, իսկապես, այդ անորոշությունն ունի։ Գրված է, որ չի կարելի տալ բարեգործական խոստում։ Հիմա թող մեկը լիարժեք բացատրի՝ բարեգործական խոստումը ո՞րն է։ Հիմա ռեստորան գնալու կամ կոնյակ խմելու խոստումը օրենքի խախտո՞ւմ է։ Եթե օրենքի այդ հոդվածը կարդաս, կարող է և խախտում է։ Այդ հոդվածը «Քաղաքացիական պայմանագիրն» է փոփոխել մեկ տարի առաջ։ Մարդիկ և՛ ավելի քիչ են հավատում այդ ձայնագրություններին, և՛ ՔՊ-ի գլխավոր՝ խաղաղության խոստմանը։ Լավ է աշխատում ընդդիմությունը, ասում է՝ խաղաղություն չեք բերելու, բերել եք պատերազմ, գաք իշխանության, նորից եք բերելու պատերազմ, եթե մեկը բերի խաղաղություն, դա կլինի ընդդիմադիր ուժը, ոչ թե դուք։ Դա ավելի հիմնավոր ձևով կարելի է ներկայացնել։ 2018 թվականին Նիկոլը եկավ իշխանության։ 2020 թվականին եղավ պատերազմ, 2021 թվականին մնաց իշխանության, 2023 թվականին եղավ Արցախի հայաթափումը։ Եթե էլի մնաց իշխանության, ինչը, կարծում եմ, չի լինի, նա այնքան կգնա զիջումների Ադրբեջանի հետ, որ էլի կլինի կոնֆլիկտային իրավիճակ, կրկին կարող են լինել ռազմական բախումներ։ Դա ավելի ռեալ սցենար է։ Երբ որևէ ընդդիմադիր ուժ գա իշխանության՝ ոչ պարտվածի կարգավիճակով, նորմալ կբանակցի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ»,- հավելում է քաղաքական վերլուծաբանը։

Քննարկում ենք խաղաղություն-պատերազմ դիլեման։ Այստեղ կա նաև Նիկոլ Փաշինյանի վերընտրման պարագայում Հայաստան 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարցը։ «Եթե նա վերընտրվում է, շարունակում է տանել իր գիծը։ Սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա։ Գործընթացը կանգնած է, չնայած երկու տարի անցել է, ինչ Տավուշում տարածքներ ենք տվել Ադրբեջանին։ Ինչո՞ւ այդ գործընթացը չի շարունակվում։ Չի շարունակում այն պատճառով, որովհետև պետք է շարունակվի այնտեղ, որտեղ Ադրբեջանն է ուզում, դրա համար հիմա չեն անում, որ Փաշինյանը ընտրվի, այնտեղ անեն սահմանազատում, որտեղ իրենց է ձեռնտու։ Լողացող գործընթաց կլինի, ինչ-որ մի տեղ էլի տարածքներ կզիջենք, որտեղ, օրինակ՝ անկլավներն են։ Մի քիչ այդտեղ կզիջեն, Ադրբեջան-Նախիջևան կապը կլինի, թե ինչպես դա կկոչվի, կարևոր չէ, այդտեղ նաև անվտանգության հարց առաջ կգա։ Ադրբեջանն ասելու է՝ թող մեր փախստականները «վերադառնան»։ Սկզբից կասի՝ չէ, բայց հետո կարող է ինչ-որ գործընթաց սկսվել, որ կարող է գան և այլն։ Այդ ամենը կարող է հասցնել կրիտիկական կետի, արդեն հնարավոր չի լինի բավարարել Ադրբեջանի պահանջները խաղաղ ձևով, ու նորից կլինի բախում։ Այդ քաղաքական գիծն է պայթյունավտանգ։ Ո՞վ կարող էր 2018 թվականին պատկերացնել, որ 2023 թվականին Արցախում հայ չի մնա։ Դրա համար այն, ինչ անհնարին է թվում այսօր, Փաշինյանի իշխանության օրոք հնարավոր է, որ իրականություն դառնա»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար Մելոյան