Հնարավոր է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում, 21-ի ցերեկը, 22-ին' հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 23-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին' հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով, 24-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով: