Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանում Շնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Նարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացով Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է «Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ Գյումրիում ՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին


Սամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցին

Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին

Ներկայացնում ենք հոդվածը՝ հակիրճ։

«Berliner Zeitung»-ը հանդիպել է ընդդիմության հիմնական առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ՝ Երևանում գտնվող նրա առանձնատանը, որը նա չի կարող լքել տնային կալանքի պատճառով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն տասնմեկ ամիս  կալանքի տակ է, որից յոթ ամիսն անցկացրել է ԱԱԾ  մեկուսարանում:

Պարոն Կարապետյան, 2025 թվականին Դուք ձերբակալվեցիք ժողովրդավարության դեմ հեղաշրջման կոչեր անելու մեղադրանքով:

Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը լուրջ չէ: Ես ամենաանմեղ գնահատականն եմ հնչեցրել և հիմա արդեն տասնմեկերորդ ամիսն է, ինչ կալանքի տակ եմ: Գիտե՞ք՝ ինչ է ԿԳԲ-ն: Հայաստանում նույնպես կա ԿԳԲ, և այն ունի իր նկուղները։ Այնտեղ՝ ես յոթ ամիս մնացի: Ես հեռու էի քաղաքականությունից: Ինչ-որ պատճառով Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց, որ իմ խոսքերը իշխանությունը զավթելու փորձ են: Դրանից հետևում է, որ սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է:

Փաշինյանը կատարում է Ադրբեջանի հանձնարարությունները, այնտեղից գալիս են հրահանգները, իսկ նա դրանք իրականացնում է Հայաստանում:

Եվրոպայում եկեղեցին և պետությունը անջատված են: Ի՞նչ դեր է խաղում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, և ինչո՞ւ է դրա պաշտպանությունը Ձեզ համար քաղաքական հարց: 

Հայաստանում եկեղեցին անջատված է պետությունից: Հայ ժողովրդի մոտ վստահության ամենաբարձր ցուցանիշներն ունի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին: Հենց դրանից է Փաշինյանը վախենում: Նա ձերբակալել է տվել չորս արքեպիսկոպոսների՝ ամենահարգված ու հայտնի մարդկանց: Նա Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեին ավելի շատ է վստահում, քան մեր Կաթողիկոսին:

Իրավիճակը Հայաստանում լարված է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր երկրի գլխավոր խնդիրը:

Ամեն ինչ միաժամանակ ձախողվեց, այդ թվում՝ անվտանգությունը և տնտեսությունը: Փաշինյանը պառակտել է ժողովրդին: Նա ամբողջությամբ քայքայել է տնտեսությունը: Մենք՝ հինգ տարի է, ապրում ենք լիակատար անորոշության մեջ: Ամեն ինչ թելադրում է Ալիևը: Ամեն օր մենք սպասում ենք, թե նա առավոտյան ինչ կասի, և Բաքվի որ պահանջները պետք է կատարի Հայաստանի կառավարությունը  դրանից հետո: Սակայն ժողովուրդը ամեն ինչ հասկանում է, հատկապես՝ երիտասարդությունը: Երիտասարդությունն այլևս չի ընդունում այն, ինչ տեղի է ունենում, և ես կարծում եմ, որ հենց դա կլինի վճռորոշ գործոնը ընտրություններում:

Ինչպե՞ս է տնտեսությունը քայքայվել:

Ութ տարվա մեջ նա ոչինչ չի արել: Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և փող ծախսում: Այս ընթացքում Հայաստանում ոչ մի լուրջ ձեռնարկություն չի ստեղծվել:

Ո՞րն է Ձեզ համար «կարմիր գիծը» Ադրբեջանի հետ բանակցություններում:

Կան մի քանի կարմիր գծեր, և բոլորը սկզբունքային բնույթի են: Առաջինը ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում: Ես շատ հավանական եմ համարում, որ Փաշինյանը նույնիսկ կհաշտվի նման զարգացման հետ: Ալիևն արդեն խոսել է 300,000 ադրբեջանցիների մասին, ովքեր մեքենաներով գալու են Հայաստան: Հենց դրանից են մարդիկ շատ վախենում:

Եթե հարյուր հազարավոր մարդիկ գան այստեղ, ժողովրդագրական հավասարակշռությունը մի քանի տարվա ընթացքում կփոխվի: Այդ դեպքում հայկական Հայաստան պարզապես այլևս չի լինի: Մեզ համար սա ազգային գոյատևման հարց է և ոչ թե բանակցությունների առարկա:

Երկրորդ կարմիր գիծը բռնազավթված հայկական տարածքներն են, որոնք Ադրբեջանը հենց հիմա պահում է: Ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և մինչև օրս չեն լքել այն: Նախ՝ մեր տարածքների ազատագրումը, հետո՝ մնացած ամեն ինչ:

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություն և դրանով իսկ փաստացի պատերազմի արդյունքների՝ Արցախի կորստի և ազգային ինքնորոշման  գլխավոր տարրերի ուրացման օրինականացում։

Ի՞նչ պայմաններ պետք է կատարվեն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար:

Մենք պայմաններ չենք դնում: Թուրքիայի հետ մենք սկզբունքային խնդիրներ չունենք: Անկարան ինքն է փակել սահմանը: Գլխավոր վիճելի հարցը Արցախն էր, իսկ հիմա Ցեղասպանության ճանաչման հարցն է. շուրջ 40 պետություն ճանաչել է  այն, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք դրանից:

Դուք շատ եք խոսում հայկական ինքնության սպառնալիքների մասին: Եվրոպայում նույնպես բուռն քննարկումներ են գնում միգրացիայի, ինքնության և ժողովրդագրության շուրջ: Տեսնո՞ւմ եք այստեղ զուգահեռներ:

Անկեղծ ասած, Գերմանիայում վիճակն ինձ վախեցնում է: Դուք ինքներդ եք տեսնում, թե որքան արագ է փոխվում ժողովրդագրությունը։ Բայց Գերմանիան ունի 85 միլիոն բնակիչ, այնտեղ նման գործընթացները տասնամյակներ են տևում: Մեզ մոտ ժողովրդագրական հավասարակշռությունը կարելի է փոխել երեքից հինգ տարում: Եթե մի կողմից զանգվածաբար թուրքեր մտնեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանցիներ, հայկական Հայաստանից ոչինչ չի մնա: Մեր ժողովուրդը նման իրականության մեջ չի ցանկանա ապրել և կլքի երկիրը, իսկ երկիրն ինքը աստիճանաբար կանցնի օտարի վերահսկողության տակ:

Բա՞ց եք ԵՄ-ի հետ երկխոսության համար:

Միանշանակ բաց: Դա մեր շահերից է բխում: Այնտեղ կան շատ ընդհանուր արժեքներ: Եվ դա շատ զարգացած տնտեսություն է, որը նույնպես շատ հետաքրքիր է Հայաստանի համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

«Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել Կարապետյան2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել Կարապետյան44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա Հովսեփյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում էԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանՓոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՍիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՄի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանԻնչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նոր Հաճն. ուղիղ Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանՄերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանՀունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակը«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ. Գագիկ ԾառուկյանՄոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Կոմպրոմիսներով պիտի ընտրվի վարչապետ, որը նախկիններից չէ , ներկաներից չէ». Է. Մարուքյան «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ Կարապետյան