Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն Մանվելյան Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան 


74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան Դումիկյան

Վերլուծական
Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մուտքի սահմանափակումներից հետո տեղական արտադրող-արտահանողները հայտնվել են տնտեսական անդառնալի կորուստների վտանգի առաջ։ Սակայն իրական խնդիրը ոչ թե միայն ռուսական շուկայի փակումն է, այլ գործող իշխանությունների կողմից շուկաների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և իրական քայլերի միջև գոյացած աղետալի անդունդը։ Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ 2026 թվականի հունիս ամսվա պաշտոնական տվյալների՝ արտահանման այլընտրանքային ուղիներ գործնականում չեն ստեղծվել, իսկ Եվրոպական Միության շուկա մուտք գործելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները պարզապես քաղաքական պոպուլիզմի և իրականությունից կտրված իլյուզիաների արդյունք էին։
 
Հունիս ամսվա տվյալների համեմատությունը ցույց է տալիս ոլորտում տիրող ճգնաժամի իրական չափերը։ Եթե 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել էր 31,738 տոննա, ապա 2026թ. հունիսին այն նվազել է՝ հասնելով 8,095 տոննայի։ Արձանագրվել է մոտ 23,643 տոննայով պակաս բերքի արտահանում, ինչը կազմում է 74.5% անկում։ Առավել ցնցող է ռուսական ուղղության վիճակագրությունը. 2025թ. հունիսին ՌԴ էր արտահանվել մոտ 27,937 տոննա պտուղ-բանջարեղեն՝ հիմնականում բարձր պահանջարկ ունեցող ծիրան, լոլիկ, պղպեղ և կեռաս, մինչդեռ 2026թ. հունիսին այդ ծավալները կազմել են ընդամենը 110.4 տոննա՝ հիմնականում թութ և խնձոր։ Արտահանումը Ռուսաստան նվազել է ավելի քան 27,826 տոննայով՝ գրանցելով 99.6% անկում, ինչը փաստում է, որ, չնայած քաղաքական իշխանությունների տարբեր հավաստիացումներին, շուկան հայկական մթերքի համար գործնականում շարունակում է մնալ փակ։
 
Ծաղկի արտահանման ոլորտը, որը վերջին տարիներին դինամիկ զարգացում էր ապրում, նույնպես կաթվածահար վիճակում է։ 2025թ. հունիսին դեպի ՌԴ արտահանվել էր 5,784,071 հատ ծաղիկ, սակայն 2026թ. հունիսին հատով չափվող արտահանում դեպի Ռուսաստան ընդհանրապես չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ծաղիկների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է շուրջ 50.3%-ով։
 
Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա ըստ ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների, գործնական արդյունքներ դեռևս չկան։ ԵՄ շուկա մուտք գործելու անհնարինությունը պայմանավորված է մի շարք համակարգային խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ պետությունը քայլեր չի ձեռնարկել։ Ֆիտոսանիտարական և սերտիֆիկացման խիստ չափանիշները, ԵՄ-ի կողմից ճանաչված լաբորատոր և սերտիֆիկացման ենթակառուցվածքների բացակայությունը, լոգիստիկ խնդիրները և բեռնափոխադրումների ծայրահեղ բարձր ինքնարժեքն իրականում ստեղծել են անհաղթահարելի արգելքներ։ Մանր և միջին ֆերմերներին չի տրամադրվել պետական աջակցություն՝ ԵՄ-ի պահանջվող միջազգային սերտիֆիկատներ ձեռք բերելու համար, ինչը նրանց զրկել է մրցունակությունից։
 
Պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման նման կտրուկ անկումը նշանակում է ոչ միայն տասնյակ միլիոնավոր դոլարների տնտեսական կորուստ, այլև հարյուրավոր ջերմոցային տնտեսությունների, ֆերմերների և լոգիստիկ ընկերությունների սնանկացման ուղղակի վտանգ։ Երբ արտադրողը զրկված է իր աշխատանքի արդյունքը վաճառելու հնարավորությունից, սկսվում է գյուղի ամայացման և գյուղատնտեսական հողերի անմշակ մնալու գործընթացը։ Հայկական գյուղատնտեսությունն ամեն օր կորցնում է իր ներուժը, իսկ իշխանությունները շարունակում են բավարարվել անբովանդակ հայտարարություններով՝ ֆերմերին իր խնդիրների հետ մենակ թողնելով։
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՓոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»