Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»


«Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայծառ, լուսավոր տղա էր Դավիթս։ Միշտ գերակտիվ է եղել, բոլորի ուշադրության կենտրոնում, իրադարձությունների կենտրոնում էր Դավիթը։ Մեր երեք տղաներից ավագն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի մայրը՝ տիկին Սոֆին։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է «Ուսում» հանրակրթական դպրոցում, այնուհետև յոթերորդ դասարանում ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցը։ «Շատերը մի քանի տարի պարապում են ընդունվելու համար, իսկ նա շատ հեշտությամբ ընդունվեց այդ դպրոց։ Միայն երեք շաբաթ պարապեց կրկնուսույցի մոտ և փայլուն հանձնեց քննությունները։ Մաթեմատիկան իր տարերքը դարձավ, և հետագայում հաշվարկներն իր կյանքում վճռորոշ դեր ունեցան»։ Դավիթը «Թումո» ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն է եղել։ Մինչ դպրոցն ավարտելը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել է «C# մակարդակ 2» և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները։ «Ինսթիգեյթ» ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր համակարգչային մի շարք ծրագրերի, ինքն էր գրում համակարգչային ծրագրեր։ Ֆիզմաթն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, բայց ուսանող լինել չի հասցրել:

2019 թվականի հուլիսի 19-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, գերազանցությամբ հանձնել քննությունները՝ ստանալով հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգ: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Իվանյանի տանկային զորամասում: Երբ խոսում ենք բանակի, ծառայության մասին, տիկին Սոֆին նշում է, որ որդու զգացողությունները շատ հակասական էին։ «Դավիթը և՛ կամքով, և՛ ֆիզիկապես շատ ուժեղ էր։ Նա ներքին կանխազգացում է ունեցել, որ իր ծառայության ժամանակ պատերազմ է լինելու, և ինքը չի վերադառնալու տուն։ Բայց դրա մասին մեզ երբեք չի ասել, այդ զգացողությամբ կիսվել է ուսուցչուհու, մի քանի ընկերների հետ։ Շատ էր շտապում կրթության հարցում, անընդհատ ինչ-որ բան էր սովորում, դպրոցին զուգահեռ ծրագրավորում էր ուսումնասիրում, իր միտքն անընդհատ զբաղված էր։ Վստահ էր, որ այդ երկու տարում շատ մեծ արդյունքների կարող է հասնել ուսման հարցում։ Բայց, չնայած այս բոլոր մտքերին, սիրով է ծառայել, ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առավոտյան յոթ անց 15 կամ 20 զանգահարեց։ Նախորդ օրը հերթապահ էր, իր հետ բավականին երկար զրուցեցինք։ Մեզ ասաց, որ բավականին լարված է սահմանին, և իրենց հրետանին, հավանաբար, կտեղափոխեն դիրքեր։ Բայց որոշ ժամանակ հետո զանգահարեց և ասաց, որ լուրջ բան չկա, ինչ-որ անիմաստ խոսակցություններ են տարածվել։ Կարծում եմ՝ ցանկացավ մեզ հանգստացնել։ Երբ ամսի 27-ի առավոտյան զանգահարեց ինձ, առաջինը, որ ասաց, սա էր. «Մա՛մ, սկսվել ա, ամեն ինչ լուրջ է»։ Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ կյանքը սպասել է այդ իրադարձությանը։ Խնդրեց հեռախոսը հայրիկին փոխանցել։ Նրան ասաց, որ իրենց տեխնիկաներով տեղափոխում են դիրքեր։ Դավիթը դասակի հրամանատարի տեղակալն էր, հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատարն էր, հաշվարկներ էր անում։ Իրենց տեխնիկան ուղևորվում էր առաջնագծի տարբեր հատվածներ՝ մարտական գործողություններ կատարելու։ Իրենց առաջինը Ջրական են տեղափոխել։ Մի քանի օր այնտեղ են եղել։ Տարբեր ուղղություններով գնալու միջակայքում պարբերաբար վերադարձել են կենտրոնացման շրջան, այնտեղից մեկնել անհրաժեշտ ուղղություններով։ Ջրականից հետո տեղափոխվել են Հադրութ։ Ամուսինս այդ միջանկյալ հատվածներում կարողացել է իր մոտ՝ Արցախ մեկնել, հանդիպել մեր տղային։ Հադրութից տղաները վերադարձել էին կենտրոնացման շրջան, այնուհետև պետք է ուղևորվեին Մարտունի։ Այդ ժամանակ իր տեխնիկան արդեն սարքին վիճակում չի եղել։ Հոկտեմբերի 18-ի գիշերը բոլորին հավաքել և ասել են, որ շատ լավ հաշվարկներ անողներ են պետք, կարևոր գործողություն ունեն կատարելու։ Դավիթը միանգամից արձագանքել է. «Ես լավ հաշվարկներ եմ անում, իմ հաշվարկները տղաներին պետք կլինեն»։ Նա լրիվ ուրիշ տեխնիկայով, այլ անձնակազմի հետ ճանապարհվել է Մարտունի։ Երբ երեկոյան զանգեց մեզ ու ասաց, որ գնում է, չնայած նախորդ օրն իր անունը դեռ չկար կրկին առաջնագիծ մեկնողների ցուցակում, հայրիկը հարցրեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ գնում ես, իսկ Դավիթը միայն արձագանքեց. «Պա՛պ, տենց ա պետք»։ Հարցրեցինք, թե ուր են գնում, ասաց՝ որտեղ կարտոֆիլը լավ է աճում։ Հասկացանք, որ խոսքը Մարտունիի մասին է։ Այնտեղ եղած ժամանակ մեզ հետ չի զրուցել, տղաներին փոխանցել է հայրիկի հեռախոսահամարը, որ զանգեն և ասեն՝ իր հետ ամեն ինչ նորմալ է»։

Դավիթն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում։ Նրա մարտական ուղին փաստում է. «Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը մասնակցել է Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններով ընթացող հակահարձակողական մարտերին, ոչնչացրել է հակառակորդի երկու միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։ Հմտորեն ղեկավարելով իրեն ենթակա անձնակազմը՝ հակառակորդին պատճառել է բազմաթիվ կորուստներ, ապա վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրայինների նահանջը»։ Դավիթը մասնակցել է հատուկ գործողության գնդապետ Սերգեյ Շաքարյանի, ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի և Արցախի պաշտպանության բանակի այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ճանապարհ անցած զինվորականների կողքին է եղել բացառապես մի քանի ժամկետային զինծառայող։ Դավիթն իր մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ ապահովել է գերճշգրիտ հաշվարկները, որոնց շնորհիվ մեծ վնասներ են հասցրել թշնամուն, բայց թշնամին թիրախավորել է նրանց և կասեցրել նրանց ընթացքը։ Բոլորն, ավաղ, անմահացել են։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ համար դա Դավիթի նկատմամբ մեծագույն սերն է, որը չի մարում։ Ես միշտ էի կրկնում, որ պաշտում եմ իրեն։ Նա միշտ մեր ընտանիքի հպարտությունն է եղել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը հետմահու պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, «Մարտական հերթապահություն», «Հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգի», «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ջրվեժի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա Կոստանյան