Ազատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը
Քաղաքական«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Սարյանի այգում հանրային միջոցառում է կազմակերպում՝ ի պաշտպանություն քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում նախատեսվում է 10 խոսնակի ելույթ, «Նամակ Ավետիքին» նախաձեռնություն, ինչպես նաև կցուցադրվեն Չալաբյանի լուսանկարն ու նրա խոսքերով պաստառներ։
Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև «շղթայված խոսափող» ձևաչափը։
«ՀայաՔվե»-ն քաղաքացիներին հրավիրում է մասնակցել միջոցառմանը՝ նշելով, որ այն նպատակ ունի ցույց տալու, որ Ավետիք Չալաբյանի ձայնը հնարավոր չէ լռեցնել։
Վայրը՝ Սարյանի այգի
Ժամը՝ 11:00
Օրը՝ օգոստոսի 12