Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան


Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է, այլ ոչ թե պատկեր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կամ ստալինյան ռեպրեսիաների մասին վավերագրական ֆիլմից:

Այդ տեսարանը բավարար է, որ պատկերացում կազմես, թե որքանով է խարխլված տվյալ հասարակարգը, անկման ինչ ցածրունքների է հասել տվ յալ իշխանությունը՝ իր ռեպրեսիվ ապարատով հանդերձ:

Ու բացարձակապես անկարևոր է, թե անձն ով է, ինչի մեջ է մեղադրվում: Դա ոչ թե անձին, այլ նման բան անելու հրաման տվողներին, անողներին ու դրանից հրճվանք ապրողներին բնութագրող, նրանց նկարագիրը «կնքող» երևույթ է:

Բայց դա էլ, պարզվեց, ամենը չէր: Նիկոլ Փաշինյանը գործնականում ոչ միայն հաստատեց, որ այդ ամենն իր իմացությամբ ու իր համար էր արվում, այլև հենց ինքն էլ «կնքեց» վերը նշվածը:

«Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր էն անդամներին, սկսած՝ էդ պատգարակը բռնող աշխատակիցներին, որ սիմուլ յանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք ա տանեն: ...Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:

Ահա, այս ամենի մեջ «բանալի» ձևակերպումը հենց դա է. «Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:

Ակամա՝ ենթագիտակցորեն է ասվել, թե դիտավորյալ, էական չէ. փաստը մնում է փաստ: Թվում է՝ որևէ մարդ չի կարող նման տեսարանից լավ զգալ, էլ չենք ասում՝ գոհունակության զգացողություն ունենալ: Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի որևէ անձի հանդեպ, հանցանք կատարվել է, թե չի կատարվել, դատարանում ինչը կապացուցվի, ինչը՝ չէ: Անկախ ամեն ինչից: Կատարվածը, կրկնենք, ոչ թե խոշտանգվողին է բնութագրում, այլ խոշտանգողներին ու դրանից գոհունակություն, ցնծություն, հոգուփառավորում զգացողներին: Նման տեսարանը չի կարող մարդուն հաճելի լինել:

Հենց սա է խնդիրը, որ երկրի ղեկին է մեկը, որ լավ է զգում, ուրախանում ու ցնծում է նման տեսարաններից: Ու դա այն նույն անձն է, որն, ըստ պատեհության, «թունդ» քրիստոնյա է ձևանում, սաղմոսներ է անգիր արտասանում, մատնասրտիկներ է(ր) ցուցադրում օրնիբուն:

Իսկ գոհունակության մասին Փաշինյանի ասածը, մեծ հաշվով, ինքնախոստովանական հայտարարություն է: Այսինքն, այն, որ դիմակավորված «իրավապահները» հարձակվում են մարդկանց վրա՝ անկախ տարիքից, դիրքից, վաստակից, անկախ սեռից, անկախ առողջական վիճակից, և կարող են բզկտել մարդանց, հարվածել, գցել գետնին, ահաբեկել երեխաներին, տնեցիներին դիվադադար անել, ահա այդ ամենը Փաշինյանին գոհացնելու համար է արվում:

Ամենավատն այն է, որ նման տեսարաններից լավ զգալու, «հոգին փառավորվելու» համար օգտագործվում է իրավապահ համակարգը: Դեռ մի հատ էլ բարձ է դրվում նրանց թևերի տակ, թե՝ շնորհակալություն:

Չէ, տղանե՛ր, ձեր արածների մեջ «շնորհակալության» բան չկա: Անկախ այն բանից, թե իրավական առումով ինչն ինչքանով է հիմնավորված կամ անհիմն, անմարդկայնությունը, դաժանությունն ու անխղճությունը չեն կարող շնորհակալության բան լինել: Մեկ անձնավորության «լավ զգալու» համար ձեզ ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։ Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն