Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է


«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ընկերասեր տղա էր Հակոբս։ Յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբի մայրիկը՝ տիկին Խաթունան։ Հակոբը ծնունդով Շիրակի մարզից է՝ Բենիամին գյուղից։ Մինչև յոթերորդ դասարանը հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Երբ հարցնում եմ դպրոցական տարիների մասին, մայրիկն անկեղծանում է՝ խաղերը որդուն ավելի հետաքրքիր էին, քան դպրոցն ու դասերը։ «Քույրերն իրեն շատ էին օգնում դասերի հարցում։ Հիմա ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ Հակոբս տուն էր գալիս ու ասում, թե քույրերից ամեն մեկը որ առարկայի տնային աշխատանքը պետք է կատարի։ Ուսուցիչներն էլ գիտեին, որ քույրիկներն իրեն շատ են օգնում դասերի հարցում։ Յուրահատուկ սիրելի առարկա Հակոբս չուներ։ Ֆուտբոլն էր շատ սիրում, սպորտի հանդեպ հետաքրքրություն ուներ»։ Ուսմանը հաջորդել է աշխատանքը։ Հայրիկի կորստից հետո Հակոբն ավագ եղբոր հետ աշխատանքի է անցել։ Ընտանիքում հինգ երեխա են՝ երեք աղջիկ և երկու տղա։ Հակոբը տան կրտսերն է։ «Բոլորն իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, հոգ տանում իր մասին»։

Այնպես է ստացվել, որ Հակոբի եղբոր ծառայության ժամանակահատվածը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ «Հակոբիս 18-ամյակը լրացավ, իրեն ասացի՝ վերադառնանք, որ մեկնես ծառայության։ Տղաս այդ ժամանակ չցանկացավ մեկնել ծառայության, գուցե Քառօրյա պատերազմից հետո ինչ-որ պատմություններ էր լսել, դրանք դեր խաղացին իր որոշման հարցում, հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչու։ Այդ ժամանակ, կարծես, որոշել էր, որ չի ցանկանում ծառայել։ Բայց որոշ ժամանակ հետո միտքը փոխեց ու մեզ ասաց՝ ես գնում եմ Հայաստան՝ ծառայելու։ Հակոբս իր տարիքայինների հետ չմեկնեց ծառայության, հետո արդեն, երբ ուներ հնարավորություն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու և այնտեղ մնալու, մտափոխվեց և վերադարձավ հայրենիք»։

2019 թվականի հունվարի 31-ին Հակոբը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Շատ գոհ էր ծառայությունից։ Ե՛վ սնունդից էր գոհ, և՛ մնացյալ ամեն ինչից։ Բնականաբար, մենք էլ ամեն ինչ իրեն ուղարկում էինք, դժգոհելու առիթներ չուներ։ Ընթացքում պարգևատրվել էր, սակայն իր փաստաթղթերն այդպես էլ չկարողացա գտնել։ Երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Մեր մի զրույցն եմ հիշում։ Երբ բանակ էր գնում, ասաց. «Մա՛մ, ես էլ երեխա չեմ ունենա»: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց։ Գուցե մտքով ինչ-որ բան էր անցել։ Ես այդ հարցի պատասխանը ևս չունեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տղաս Մատաղիսի դիրքերում է եղել։ Մինչև հոկտեմբերի 5-ը Հակոբս ինձ զանգել է։ Բոլորիս հետ՝ իմ, քույրերի հետ այդ օրն է խոսել։ Հոկտեմբերի 6-ին խոսել է հորեղբոր տղայի հետ, այդ օրը զանգել է փեսայիս ու ասել. «Հո՛վ, վերջ, սա վերջն է»։ Երբ այդ օրերին շատ անհանգիստ իրեն էինք զանգահարում, որ պատերազմ է, զգույշ լինի, նա մեզ հանգստացնում էր. «Մա՛մ, ապահով տեղում ենք, պատերազմի մեջ չենք, մեզ ոչ մի բան չի լինի»։ Բայց նա պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, Թալիշ-Մատաղիսն էլ առաջինն է հարվածներն ընդունել»։

Հակոբն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում ԱԹՍ-ի հարվածից։ «Այդ օրերին մեր գյուղապետարանում Բենիամինից ևս մեկ զինծառայողի՝ Սամվելի զոհվելու մասին էին իմացել։ Մենք իրենց հետ բարեկամական կապեր ունենք։ Գնացել էին, որ Սամվելին գտնեին, համակարգիչը միացրել էին, որ նկարները նայեին, առաջինն իմ տղայի նկարն էր եղել։ Այդպես էլ իմացանք, որ տղաս զոհվել է։ Իր զոհվելու վայրը Մատաղիսն է, բայց ասում են, որ նրան Մարտակերտից են գտել։ Հոկտեմբերի 10-ին տղաս արդեն տանն էր։ Երկու օր անց նրա հուղարկավորությունն էր։ Հիմա հայրիկի կողքին է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողը թոռներս դարձան։ Ինը թոռնիկ ունեմ»։

Հ. Գ. - Հակոբ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Բենիամին գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան