Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանի մոտ, այսօր առավոտից հավաքվել են երթուղային տաքսիների մի քանի տասնյակ վարորդներ, որոնք գործադուլ էին հայտարարել և բողոքում էին գազի թանկացման դեմ:
Վարորդները պահանջում, որ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն հարցին լուծում տան, հակառակ դեպքում սպառնում են ընտանիքներով նստացույց անել կառավարության շենքի մոտ:
Ակցիայի պատճառով խցանում էր առաջացել:
Վարորդների հետ բանակցություններ է վարել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վերջինս գործադուլի մասնակից` երթուղայինների գծատերերին առաջարկել է իրենց վարորդներին հորդորել, որ գործադուլը դադարեցնեն ու անցնեն աշխատանքի, մինչև իրենք կփորձեն մանրամասն ուսումնասիրել խնդիրը: