Ինչպես հայտնում է Orer.am-ը, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ազգությամբ արաբ, «Հայբուսակ» համալսարանի ուսանող Ֆադի Հասկիի գործով դատական վերջին նիստը:
Հասկիի պաշտպան Սարգիս Խարատրյանը հանդես եկավ պաշտպանական ճառով, որի ժամանակ վերջինս ներկայացրեց մի շարք մեղմացնող հանգամանեքներ հօգուտ Ֆադի Հասկիի: Պաշտպանը խնդրեց դատարանին արդարացնել ամբաստանյալին` հանցակազմի բացակայության հիմքով:
Խաչատրյանը նաեւ հավելեց, որ անգամ մեղավոր ճանաչելու դեպքում, Հասկիի կողմից կատարված գործողությունը վերավորակել, որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում, միաժամանակ նշելով, որ եթե դատարանը կգա այն եզրահանգման, որ Ֆադի Հասկիի արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասին, ապա դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառի եւ սահմանի փորձաշրջան:
Լսելով կողմերին` դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Դատարանը վճռեց Ֆադի Հասկիին դատապարտել երեք տարի ազատարկման:
Հիշեցնենք, որ Ֆադի Հասկին մեղադրվում է 2014 թվականի փետրվարի 22-ին, Երևանի Սայաթ-Նովա փողոցի 33 հասցեի մոտակայքում տաքսու վարորդ Արմեն Հովհաննիսյանի հետ վիճաբանելու համար: Վիճաբանությունը սկսվել էր, երբ հայ վարորդը 1000 դրամի փոխարեն պահանջել էր 2000 դրամ: Արդյունքում Ֆադին իր ձեռքին եղած կոտրված շշով հարվածել է Արման Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ կեսին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս։
Սոսե Չանդոյան