2014 թվականը ձեռքբերումների տարի էր նաև Orer.am լրատվական կայքի համար:
Հերթական մրցանակը Orer.am կայքը ստացավ Ազգային ժողովի կողմից՝ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու, խորհրդարանի աշխատանքը բազմակողմանի ներկայացնելու համար:
Կայքի գլխավոր խմբագիր և հիմնադիր Վարուժան Բաբաջանյանը պարգևատրվեց ԱԺ նախագահի անվանական ժամացույցով:
Խմբագրակազմը շնորհավորում է պարոն Բաբաջանյանին և գալիք տարում մաղթում է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: