Charlie Hebdo երգիծական թերթի երգիծաբաններից մեկը` հայազգի Մաթյե Մադենյանը, փրկվել է ահաբեկչությունից` հունվարի 7-ին աշխատանքի չգնալով, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Asbarez.com-ին: Երգիծաբանը զանգահարել է խմբագրություն ու տեղեկացրել, որ այդ օրն ինքն աշխատանքի չի գնալու:
Մադենյանը ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի եթերում բացատրել է իր բախտորոշ բացակայության պատճառը:
«Այդ առավոտ ես զանգահարեցի Hebdo-ի խմբագրություն` ասելու, որ չեմ գալու:Պատրաստվում էի Սուրբ Ծննդյան տոներին Ֆրանսիայում մեծ տարածում գտած քաղցրավենիք գնել, նոր գնալ խմբագրություն »,- պատմել է Մադենյանը:
Այս նախադասությունը լսելով` հեռուստահաղորդավարը բացականչել է.«Ձեր կյանքը փրկեց քաղցրավենիքը»:
«Անհավատալի է: Մայրս մի քանի անգամ զանգահարեց և հարցրեց. որտեղ ես, բայց ես միայն մահացածների մասին էի մտածում», -ասել է Մադենյանը: