Սպանվել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրությունում սպանդի իրականացման մեջ կասկածվող Քուաշի եղբայրները: Այս մասին հայտնում է Оrer.am-ը՝ վկայակոչելով ТАСС-ին։
Գործողությունն իրականացրել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները, դեպքի վայրում ուղղաթիռներ են շրջել: Բացի այդ` մի քանի պայթյուն է գրանցվել:
Ազատվել են նաեւ Փարիզի հրեական թաղամասի խանութներից մեկում պատանդ վերցված քաղաքացիները, եւ սպասնվել նրանց պատանդ պահող տղամարդը, ով կապ ուներ Քուաշի եղբայրների հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին անհայտ անձինք զավթել էին Փարիզում գտնվող խանութն ու տպարանը: Խանութում պատանդներին գերեվարածները պահանջում են ազատ արձակել տպարանը զավթածներին.պատանդների գերեվարումը կարզմակերպող հնարավոր կասկածյալների թվում են Ամեդի Քուլիբալին եւ Հայաթ Բումեդիենը: Որոշ տեղեկությունների համաձայն, Ամեդի Քուլիբալին անձնապես ճանաչել է Շերիֆ Քուաշիին: