Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 07.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական վարկածի` Երեւանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել եւ մահացել են 62-ամյա Ա. Օ.-ն աջ բազկի հատվածում այրվածքներ) եւ 81-ամյա Հ. Ա.-ն: