Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքի հետ կապված օր օրի ավելի են շատանում մարդասպանի, նրա բարոյահոգեբանական վիճակի, վերջինիս ընտանիքի անդամների մասին տեղեկությունները: Այս ընթացքում պարզ դարձավ նաև այն, որ Պերմյակովի հայր «Փրկությունը Հիսուսի մեջ է» աղանդի հովիվն է:
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում տվյալ կրոնական կազմակերպությունը եւ ի՞նչ գործողությունների կարող է դրդել այդ աղանդը մարդկանց, Orer.am-ը ճշտեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանից.
«Դա նույնն, է ինչ «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Աստծո տունը» եւ մյուս խարիզմատիկ բոլո եկեղեցիները: Պետք է նշեմ, որ ըստ փորձագիտական եզրակացության՝ խարիզմատիկ եկեղեցու հետեւորդները որոշ տարիքից հետո կարող են հայտնվել հոգեբուժարանում:Պետք չէ մոռանալ, որ խարիզմատիկ եկեղեցիներն իրենցից ներկայացնում են բողոքական շարժում»:
Սպանության գործի հետ կապված, պարոն Աամարյանը զերծ մնաց ենթադրություններից.
«Ես զերծ կմնամ որեւէ բան ասել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Պարզապես ուզում եմ նշել, որ հետեւելով լրատվությանը` տեսնում ենք շատ հակասություններ»:
Սոսե Չանդոյան