Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև:
Orer.am-ի տեղեկություններով` մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հարակից տարածքում և պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում:
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ ՌԴ դեսպանատանը։
Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել մինչև 1 տարեկան փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Մանրամասները քիչ ավելի ուշ: