Սիրիայում գերությունից ազատված իտալուհիները ժամանել են Հռոմ
ՄիջազգայինՎանեսա Մարձուլոն ու Գրետա Ռամելլին ազատ են արձակվել նախօրեին, սակայն Իտալիայի կառավարությունը չի հրապարակում նրանց ազատ արձակման մանրամասները: «Աղջիկներն ազատ են արձակվել ու շուտով կլինեն Իտալիայում», -ասված է Իտալիայի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությունում: Նրանք երկուսն էլ որպես կամավոր էին աշխատում Հալեպում` բարեգործական կազմակերպությունում, ու առևանգվել էին 2014թ. հուլիսին: Հունվարի 1-ին հայտնվել էր նրանց մասնակցությամբ տեսագրություն, որտեղ աղջիկները օգնության խնդրանքով դիմում են Իտալիայի իշխանություններին՝ խնդրելով օժանդակել իրենց ազատ արձակմանը: