Իտալիայի մարդասիրական կազմակերպության 2 աշխատակիցներ, ովքեր Սիրիայում ավելի քան 4 ամիս գերության մեջ էին՝ ժամանել են Հռոմ, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:
Վանեսա Մարձուլոն ու Գրետա Ռամելլին ազատ են արձակվել նախօրեին, սակայն Իտալիայի կառավարությունը չի հրապարակում նրանց ազատ արձակման մանրամասները:«Աղջիկներն ազատ են արձակվել ու շուտով կլինեն Իտալիայում», -ասված է Իտալիայի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությունում: Նրանք երկուսն էլ որպես կամավոր էին աշխատում Հալեպում` բարեգործական կազմակերպությունում, ու առևանգվել էին 2014թ. հուլիսին:Հունվարի 1-ին հայտնվել էր նրանց մասնակցությամբ տեսագրություն, որտեղ աղջիկները օգնության խնդրանքով դիմում են Իտալիայի իշխանություններին՝ խնդրելով օժանդակել իրենց ազատ արձակմանը: