Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Աբելյան փողոցի բնակարաններից մեկում: Երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը և հավելեց, որ 27-ամյա Վազգեն Դալլաքյանը մահացել է:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Yerkir.am-ի գրած այն տեղեկատվությունը, թե հանցագործություն կատարող երիտասարդը հանել է 27-ամյա Վազգեն Դալլաքյանի աչքերը, կտրել է քիթն ու այլ վնասվածքներ պատճառել, ոստիկանությունից հերքեցին, ասելով, որ նման բան տեղի չի ունեցել, երիտասարդը մահեցել է դանակի հարվածից: