Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա երեկ մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը, վաղը՝ հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 17:02-ին, մահացել է 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը Գյումրիում սպանված ընտանիքի միակ փրկված անդամն էր:
Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա: